Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստինֆո»․ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Դեկտեմբեր 20,2013 18:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրե«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն այսօր բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Գրիգորյանը, բողոքում ինքը միջնորդում է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով անփոփոխ է թողնվել Միսակ Մարտիրոսյանին երկու ամսով կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանը միջնորդում է ազատ արձակել իր պաշտպանյալին կամ վերացնել նրան գրավի դիմաց ազատ արձակելու արգելքը և նշանակել գրավի չափ:

Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի երկու դրվագները միավորվել են մեկ վարույթում:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: