Օրվա լրահոսը

Ամանորյա սեղանին պետք է դրված լինի տարեհաց

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ավագ խոհարար, «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Ավագյանը իր խոսքում նշեց, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի զարգացումը, նպաստել հասարակության կողմից մշակույթի, որպես զարգացման միջոցի գիտակցման ամրապնդմանը, ներկայացնել և տարածել

Արմեն Մովսիսյանի «կռուտիտները» պատգամավորների առջեւ (Տեսանյութ)

ՀՀ  էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր Ազգային ժողովի առջեւ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ «կռուտիտ» էր լինում՝ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների մեջ, արդարացնելու նպատակով: 25 պատգամավոր էր հերթագրվել նախարարին հարցեր տալու համար: Հարցերը ամենատարբեր էին, սակայն բոլորն էլ նպատակ ունեին՝ պարզելու մութ եւ անհասկանալի հիմքեր ունեցող համաձայնագրի պայմանները: Արմեն Մովսիսյանը

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով մայրաքաղաքի կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչները, ուսանողներն ու աշակերտները հյուրընկալվել էին քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետը նկատել է, որ տարեցտարի ավելանում է մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երևանցիների մասնակցությունը. «Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երևանի հանդեպ իսկապես գնահատելի է: Եվ

«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը

Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աստծո գաղտնի միտքը

Չվող թռչունների նման ժամանակը հեռանում է մեզանից, ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր` չթողնելով մեզ հասկանալ, ճանաչել իրեն: Եվ անճանաչելին չի հանդիպում տեսանելիին եւ, մնալով անպատկեր երազ, տարրալուծվում է ինքն իր մեջ` մեզ թողնելով ծվատված մի հեքիաթ, որին հավատում կամ չենք հավատում, որը չենք հիշում, սակայն եւ չենք էլ կարող կորցնել, որովհետեւ կորցնում

Բռնվեցին գողություն կատարելիս

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները: 1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված

Ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ

Մարդը, որը ունի 1 փոքր ձուկ և մարդը, որը ունի մարտական շուն, վճարելու են նույն գումարը Հայաստանում գոյություն չունի հստակ կանոն, թե որ կենդանին է կոչվում ընտանի կենդանի , և ով իրավունք ունի պահել ընտանի կենդանի։ Սակայն, ըստ Երևան քաղաքի ավագանու որոշման՝ ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ։ «Pro Paws» կենդանիների

Կուտակային համակարգը պետք է լինի կամավոր

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրն է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Արամ Աբրահամյան– Երբ Չիլիում Պինոչետի ժամանակ անցում էր կատարվում թոշակների պարտադիր կուտակային համակարգին, սոցապնախարարը տեւական ժամանակ ամեն օր 3 րոպեանոց ելույթ էր ունենում եւ բացատրում էր բարեփոխման իմաստը: Մեզ մոտ այլ է. առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» բանավեճին ես հրավիրել եմ առաջարկվող բարեփոխումների կողմնակիցներին

Հրայր Թովմասյանի «հերոսները», գազի վճարները, ՄԻՊ զեկույցն ու քրեակատարողականի մահճակալները (Տեսանյութ)

«Այն վիճակը, այն իրավիճակը, որը գոյություն ունի արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում, ընդհանուր առմամբ դա ինձ չի գոհացնում»,-այսօր «Մելոման» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2013-ը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նաև նշեց, թե իրեն այս ավանդույթն այնքան էլ դուր չի գալիս, քանի որ կարծում է, որ «նախարարի արածների ու չարածների մասին լրագրողները պիտի պատմեն»:

Ակտիվիստներին ազատ են արձակել

Հայ-ռուսական համաձայնագրից բողոքող եւ այս պահին ԱԺ-ի դիմաց գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները իրեն եւ մյուս ակտիվիստներին բերման ենթարկելու համար իրենց մեքենաները նստեցնելուց հետո  ազատ են արձակել նրանց: Ոչ մի ակտիվիստ ոստիկանական բաժանմունք չի տարվել: «Մենքենայի մեջ տասը րոպե պահեցին: Այդ ընթացքում ոստիկաններն իրենց վերադասերի հետ բանակցության մեջ էին, ինչից հետո մեզ

ՍԴՀԿ-ն հանրահավաքներ կանցկացնի

Վերջերս ՍԴՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ սկսում է ձախ ուժերի միավորման գործընթաց: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով միավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ առկա պայմանավորվածություններին՝ ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանն ասաց, որ մի շարք կազմակերպություններ եւ անհատներ իրենց ցանկությունն ու պատրաստակումությունն են հայտնել այդ ֆորմատում աշխատելու: Հիշեցնենք, որ միավորումը նպատակ ունի հետամուտ լինել մեր երկրում

«Հայաստանի ինքնիշխանության համար պայքարողների թիվը բազմապատկվելու է»

Ըստ Կարինե Աֆրիկյանի՝ թեեւ ինքնիշխանության կորստի մասին խոսում են բոլորը, սակայն այն չդարձավ միասնական ճակատով հանդես գալու քաղաքական օրակարգ: – Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ամբողջ աշխարհն է հետեւում: Ուկրաինացի հասարակության աննախադեպ պայքարը՝ այդ երկիրը եվրաինտեգրման ուղով տանելու համար, նաեւ հաշվի առնելով ՌԴ-ի վերջին քայլերը Ուկրաինայի նկատմամբ՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Արեւմուտք-ՌԴ «պայքարն» այս հարցում կարող

ԱԺ-ի դիմաց ոստիկանների հետ բախման ժամանակ ակտիվիստ է տուժել

Այս պահին ԱԺ-ի դիմաց գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը Aravot.am-ին պատմեց, որ քիչ առաջ ոստիկանների հետ բախման արդյունքում ակտիվիստներից մեկի` Անտոն Իվչենկոյի, քիթն է կոտրվել: «Եթե չեմ սխալվում հիվանդանոց տարան: Եթե չի էլ կոտրվել, ապա հաստատ վնասվել է»,- ասաց Վահագն Մինասյանը: Քիթը վնասված ակտիվիստն այժմ ԱԺ-ի դիմաց չէ, ակտիվիստները նրանից տեղեկություն չունեն: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Քննչական նորաստեղծ կոմիտեն կունենա իր օմբուդսմենը

«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է աշխատանքային հերթական խորհրդակցությունը քննչական միացյալ կոմիտեի կառուցվածքի, վերահսկողության մեխանիզմների հետ կապված: Նախագահի հրամանով ստեղծված քննչական միացյալ կոմիտեի աշխատանքային հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը արդարադատության նախարարությունն արդեն իսկ ուղարկել է կառավարություն եւ հավանության արժանանալու դեպքում այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը: Աղվան Հովսեփյանն

Ձուն տոներին չի թանկանա. վստահեցնում է գյուղնախարարությունը

Հայաստանում տավարի մսի ավելցուկ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը:  Նրա ներկայացմամբ՝ ներկայումս արտադրվում է 48-50 հազար տոննա տավարի միս, եւ ծրագիր է ներկայացվել կառավարությանը, այն քննարկման փուլում է եւ նախատեսվում է տավարի մսի արտադրությունը 10 հազար տոննայով ավելացնել: Իսկ թռչնի մսի ինքնաբավության խնդիր կա, տեղում արտադրվում է 7-8 հազար

Որդուն օղի գնելու մոր մերժումը կյանք արժեցավ

44-ամյա Արմեն Չիլինգարյանի՝ մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տալ, այն էլ՝ ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարեւաններն այսօրվա պես հիշում են այն: Մեզ հետ զրույցում առաջին իսկ պատահած հարեւանը՝ տիկին Գրետան, ափսոսանքով էր խոսում ու անընդհատ նշում. «Շատ

«Թքել եմ այդ տասը-քսան հազար դրամի վրա»

Հարություն Կարապետյանը դեմ է չինովնիկների «գիտնականացմանը» Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը (լուսանկարում) պատրաստվում է վերադարձնել իր՝ գիտությունների թեկնածուի վկայականը: Ասում է՝ «Թքած այդ տասը-քսան հազար դրամի վրա…… Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»: «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ ասաց, որ իր օրինակին

Ավստրիաբնակ սոպրանոն չմերժեց Կարեն Դուրգարյանին

Աննա Րիանը վիրտուալ շփումից հետո հայաստանյան  համերգի որոշում է կայացրել Հայաստանցի արվեստագետների ու դասական երաժշտության սիրահարների համար երկար սպասված է այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Վիեննա գալա» համերգը: Դեռեւս 1980-ականների սկզբից մինչ օրս մոսկովյան կենտրոնական հեռուստատեսությամբ Ամանորի գիշերը Վիեննայից ուղիղ եթերով հեռարձակվող երեկոն՝ ծրագրում միայն ավստրիացի կոմպոզիտորների (Մոցարտ, Շտրաուս

Գիշերում եմ անծանոթ մարդկանց նկուղներում

Իմ կյանքի դժբախտ պատմությանը ծանոթ են շատուշատ մարդիկ: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ: Փոքր աղջիկս փախավ Տաջիկստան, ամուսնացավ տաջիկի հետ: Նրա սխալ, չմտածված քայլի պատճառով տառապում եմ ու տանջվում: Ապրում եմ սոված ու ծարավ: Գիշերում եմ անծանոթ մարկանց նկուղներում՝ իրականում իմ ով լինելը թաքցնելով: Հույսս դրեցի Աստծո վրա: Մկրտվեցի մի եկեղեցում: Մկրտվելուց եւ Սուրբ հոգի ստանալուց

Պարույր Հայրիկյան. «Հայաստանի իշխանությունները Եվրոպա ընտրելու փոխարեն ընտրում են Ոսկե Հորդա»

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին իր դիրքորոշումն ու «պատմական մի փաստաթղթի» հետ կապված իր անհանգստությունները «Այսօր հիմնական խնդիրը բոլորիս հայտնի է.  դա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կողմնորոշումներն են, պիտի հստակ ասենք, որ գոնե մեծամասնության կողմնորոշում չկա,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ

Գառնիի տաճարում ցանկացած շինարարություն ապօրինի է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Հայաստանում գտնվող եզակի հնավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, անընկալելի և անընդունելի է: Հայաստանի հնագիտական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների մի ստվար հատված վաղուց արդեն վերածվել է ժամանցի գոտու, ինչն իր հետ բերում է ճարտարապետական տեսքի աղավաղում, տարածքն էլ վերածվում է աղբակույտերի: Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությանը նախ և առաջ դեմ

Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում (Տեսանյութ)

«Մեդիա կենտրոն», դեկտեմբերի 20: Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը:

Տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվում ԱԺ-ի մոտից (Ֆոտոշարք)

Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար դուրս են եկել փողոց, փակել երթեւեկությունը: Ոստիկանները միջամտել են, նրանց փողոցից դուրս բերելու համար: Ոստիկանները տասնյակ ցուցարարների են բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ  ինքն ու տասնյակ ակտիվիստներ այս պահին ոստիկանական մեքենաներում են, ոստիկանները պատրաստվում են տանել

Սպասենք մինչեւ 2043 թվականը

Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են: Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, եւ վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 189 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն

Պուտինը ներում է շնորհել Խոդորկովսկիին. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կալանավորված նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու մասին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Պուտինն իր այս անսպասելի որոշումը հիմնավորել է մարդասիարական նկատառումներով` Խոդորկովսկու մայրը հիվանդ է: Խոդորկովսկու փաստաբանները նշել են, որ «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավարը Պուտինին ներման համար չի դիմել: Խոդորկովսկին 2003 թվականին` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից

Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը` 1991 թ. ծնված Արթուր Կարապետյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն» (Տեսանյութ)

Նույն հարցին մյուս գեներալ պատգամավորը`Մանվել Գրիգորյանն էլ հարցով պատասխանեց. «Կոկորդիլոսն ի՞նչ ա աղջիկ ջան: Հայաստանում կա՞ կոկորդիլոս»:

ԱԺ դիմաց պիկետ անցկացնող քաղաքացիների հայտարարությունը

2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը: Սույն համաձայնագրով «ՀայՌուսգազարդ»-ի՝

Նաիրա Զոհրաբյանը ՍԴ որոշումից զարմացած չէ

Մեկնաբանելով նախօրեին ՍԴ-ի կայացրած որոշումը, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այլ որոշում այս Սահմանադրական դատարանից ես, իհարկե, չէի էլ ակնկալում: Սահմանադրական դատարանը հասցրեց շատ օպերատիվ կերպով այս

Տրանսպորտը հունվարին չի՞ թանկանա. Ա1+

Ներքաղաքային ուղեվարձի սակագինը հունվարից չի թանկանա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։ Նրա խոսքով՝ երբ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները, այն ժամանակ էլ պարզ կդառնա՝ կբարձրանա՞ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, թե՝ոչ։ Սակայն երբ կավարտվեն աշխատանքները, ոչ ոքի հայտնի չէ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930