Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Հայկ Հարությունյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1986 թ. 9 օգոստոսի, ք. Երևան   Կրթություն 1998 -2002 թթ. – Անանիա Շիրակացու անվան ճեմարան 2002-2004 թթ. – Ռիջենթս Սքուլ (Թայլանդ), միջազգային բակալավրի դիպլոմ 2004-2007 թթ. – Լանկաստերի համալսարան (Միացյալ Թագավորություն),

Արա Պապյանը՝ ՀՀ ԱԳՆ-ի «ձախողման» եւ սխալ բառապաշարի մասին

Երբեւէ այսքան միակողմանի չէր մեկնաբանվել իրավիճակն Արեւմուտքում, ինչքան հիմա: Անգամ ռուսական մամուլում շատ միակողմանի էր ամեն ինչը:

Ռուբեն Բաբայան. «Ադրբեջանցիները տեսան, որ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են»

«Մեր պարագայում պատերազմը երկրաշարժի պես մի բան է, եթե պատրաստ ես երկրաշարժի, պետք է պատրաստ լինես նաեւ պատերազմի»:

Գորգագործական մշակույթի պահպանությունը Հայաստանում ՀՀ կառավարության ուշադրության ներքո է

2014 թ. օգոստոսի 1-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հանդիպման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը կարծիք է հայտնել այն մասին, որ այսօր գորգագործությունը, որպես ազգային մշակութային արժեհամակարգ, կորստի վտանգի տակ է, իսկ պետական պատասխանատու կառույցներն էլ ցուցաբերում են անտարբերություն և իրադրության շտկման ուղղությամբ համարժեք քայլեր չեն ձեռնարկում: Չհամաձայնելով Ա. Պողոսյանի կարծիքի հետ՝ անհրաժեշտ ենք համարում հետևյալ

ՍԴՀԿ-ն կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական

, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջելու է Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:

«Առաջինը ես, հետո Արամ Սիմոնյանը, Աշոտ Մելքոնյանը պետք է որպես կամավոր զինվորագրվենք բանակում» (Տեսանյութ)

«Չի կարելի ասել, որ հայկական զինուժը զինված է տեխնիկայի վերջին խոսքով և համապատասխան գիշերային տեսության տեսախցիկներով ու զենքերով: Բայց դա երկրի վիճակից է կախված: Իհարկե, եթե տեսախցիկների հետևում բավականին փորձառու օպերատորներ չնստեն, տեսախցիկները մեր սահմանին ոչինչ տալ չեն կարող: Այլ բան է, որ ազդանշանային ավելի արդիական համակարգերը կարող էին մեր շատ զինվորների կյանքեր փրկել»,-Aravot.am-ի հարցին,

ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին արգելել է սգո թևկապներ կրել. Haqqin.az

ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին արգելել է ավստրիական «Զալցբուրգի» հետ խաղում սգո թևկապներ կրել, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը: Ադրբեջանական ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որ ադրբեջանական բանակում ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ իրենց թույլ տան խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով: Սակայն ՈՒԵՖԱ-ն չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ դա քաղաքական հարց է և ոչ

«Ստեղծված իրավիճակում կոշտ արձագանքի տեղը ռազմաճակատն է». Արման Մելիքյան

Այսօր Aravot.am-ը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեց՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, այն համարժե՞ք էր կատարվածին, պետք չէ՞ր ավելի կոշտ արձագանք: Արման Մելիքյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում կոշտ արձագանքի տեղը ռազմաճակատն է: Դիվանագիտական գերատեսչության խնդիրն էր կանխել լարվածության առաջացումը սնող քաղաքական նախադրյալների ահագնացումը: Տասնամյակների

Եզդիների ցեղասպանությունն այսօր էլ չի դադարում

Ես իմ ազգի անունից կոչ եմ անում Հայաստանին ճանաչել եզդիների ցեղասպանությունը:

«Ամոթ, Ալիեւ». ՀՀԿ տատին միացավ եզդիներին. (Տեսանյութ)

Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր համախմբվել էին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց: Նրանք պահանջում էին դատապարտել օգոստոսի 2-ին Իրաքի եւ Լեւանտայի Իսլամական Հանրապետությունում ահաբեկչական կազմակերպությունների կողմից եզդիաբնակ Շանգալ շրջանի գրավումը: Նրանց պատմելով, ահաբեկիչները գերևարել ու սպանել են իրենց ազգակիցներին: «Ուզում են ստեղծել իսլամական խալիֆաթ ու իսլամ չդավանող ժողովրդին ստիպում են լքել իրենց բնակավայրերը , բացի լքելուց,

Հոգեբան. «Սահմանում իրավիճակը վախ է արթնացրել ադրբեջանցիների մոտ»

Սամվել Խուդոյանը կարծում է, որ սահմանում տեղի ունեցող իրավիճակի պատճառով հայերի ռազմական հոգին բարձրացավ

Քյամեռլիի կանայք բահերով հարձակվել են ազերի զինծառայողների վրա

Ադրբեջանական զինուժի կորուստները մեծ են

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության համատեղ մամուլի հաղորդագրությունը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ

Տարոն Մարգարյանը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը. «Չգիտեմ ինչ-ինչ պատվերներով են զբաղված» (Տեսանյութ)

«Քննադատությունը պետք է լինի կոռեկտ եւ առանց վիրավորանքների: Եթե մեր քաղաքի տեր այդ նախաձեռնող խումբը այդքան տեր է իրեն զգում Երեւան քաղաքին, ես դեմ չեմ, բոլոր երեւանցիները պետք է իրենց քաղաքի տերը լինեն, բայց ոչ միայն հայտարարություններով պետք է հանդես գան, նաեւ իրենց մի փոքր լուման ունենան նման այգիների կառուցմանը, վերականգնմանը եւ բարեկարգմանը՝ շաբաթօրյակների, ծառատունկերի

Պաշտոնյաներն ու իրենց որդիները կգնա՞ն սահման (Տեսանյութ)

Aravot.am-ի հարցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին դուր չեկավ

«Սիրիահային տեսնելիս հայերը դոլար են պատկերացնում»,- պատմում են սիրիահայերը

Սիրիահայեր Մայք Բատտուքն ու Պետիկ Դավուդյանը արդեն մեկ տարուց ավելի է ՝ ինչ Հայաստանում են ապրում: Այսօր «Արմատ» ակումբում նրանք դժգոհում էին, որ այստեղ սիրիահայերին հայաստանաբնակները տեսնելիս դոլարներ են պատկերացնում: Մայք Բատտուքը նեղսրտել է, որ Հայաստանում չեն ընկալում, որ իրենք պատերազմից են փախել ու գրեթե ոչինչ չեն բերել հետները: Ինչպես Սիրիայում, Հայաստանում էլ Մայք Բատտուքը բիժուտերիայի

Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը

Թեման քննարկում են Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Արամ Աբրահամյան.- Կհամաձայնե՞ք, որ սահմանային իրավիճակների սրման պատճառները քաղաքական են, դա տեղացի դաշտային հրամանատարների նախաձեռնությունը չէ: Արամ Սարգսյան.- Միանշանակ: Ուղղակի հիշեցնեմ, որ 2008ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ադրբեջանը նույնպիսի պահվածք էր դրսեւորում՝ հույս դնելով, որ Վրաստանը հաջողության կհասնի, եւ արդեն պատրաստել

Ռազմիկ Խոսրոեւ. «Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն»

Ռազմիկ Խոսրոեւի կարծիքով` կրթական ոլորտում ասորիները բողոքելու տեղ չունեն

Հոգեբուժարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց անհրաժեշտության դեպքում հիվանդների տարհանման պայմանների ապահովման հարցերի վրա

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը, ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ

Պաշտոնական Թբիլիսին մեկնաբանել է ադրբեջանական դիվերսիան

Ես խորապես համոզված եմ, որ այդ ամենը չի վերածվի լայնածավալ պատերազմի կամ ռազմական գործողությունների

«Ադրբեջանում դուխաթափ են եղել… մամաները, բանակը». քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում առաջիկա օրերին նախատեսված Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գնում է պարտվողի կարգավիճակով: «Ալիեւն ամեն ինչ արեց, որ այդ հանդիպմանը ներկայանա՝ որպես հաղթած պետության նախագահ, բայց ճիշտ հակառակը ստացվեց: Ինչքան էլ հորինեն մեր զոհերի մասին թվեր, մենք էլ, իրենք էլ լավ գիտեն իրականությունը: Այս բախումներում Ադրբեջանի

«Հայբիզնեսբանկի» աշխատակիցը հափշտակություններն արել էր, պատճառաբանելով, որ դա որդու առեւանգման փրկագնի համար է

Հերթական աղմկահարույց գործը շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Ամբաստանյալներից Էդիտա Ամիրխանյանը դարձել է «Բանդա-2»-ի անդամ՝ դրվագներից մեկով. նա աշխատելով «Հայբիզնեսբանկում»՝ որպես առաջատար մասնագետ, ավանդատուների գումարներն էր հափշտակել: Այսօր դատարան էին եկել «Հայբիզնեսբանկի» նախկին 3 աշխատակիցները, որոնցից մեկը սպասարկման ծառայության պետն էր՝ Մարինե Սվաճյանը, որն ասաց, որ ճանաչում

Պետդեպարտամենտ․ Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում չի կարող լինել. azatutyun.am

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայկական և ադրբեջանական շփման գծում բռնության ահագնացմամբ, որի հետևանքով հուլիսի 31-ից սկսած նշանակալի կորուստներ եղան: Այդ մասին երեկ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին: «Մենք անշուշտ մեր ցավակցություններն ենք հղում սպանվածների կամ վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել

Ռազմիկ Խոսրոեւ. «Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր»

Ասորիներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ երբ ցեղասպանության հարյուրամյակն անցնի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը կդասվի մոռացված ցեղասպանությունների շարքին

ՀՔԾ. Մարիխուանան հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ

2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ: Ըստ Հատուկ քննչական ծառայության կայքէջի՝ նախաքննության ընթացքում, Լյովա Խ.-ի կինը` Թերեզա Ա.-ն և աղջիկը`Տաթևիկ Խ.-ն հայտնել

Կառավարությունը թույլ կտա՞, որ արեւային էներգիան «խփի» «Հայէլցանցերի» եւ «Գազպրոմ Արմենիայի» գործին (Տեսանյութ)

Արեւային էներգիան ներդնելու դեպքում հոսանքի եւ գազի բաժանորդները կպակասեն

Գրիգորի Այվազյան. «Մտցնել ռազմական դրություն և հայտարարել զինակոչ»

Պարոն Այվազյանը մարտական է տրամադրված. «Ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան և ազատագրված տարածքներ միայն իմ դիակի վրայով»:

«Բանդա 2-ի» գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը այսօր դատավոր Արշակ Վարդանյանին ինքնաբացարկ հայտնեց: Նա ասաց, որ ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս դատարանը անաչառ չի եղել, նախապատվությունը տվել է մեղադրանքի կողմին: Ապացույցների հետազոտման փուլում առաջինը պետք է հետազոտվեին փորձաքննությունների եզրակացությունները, ապա վերջում, տուժողներից հետո հարցաքննվեին ամբաստանյալները:Ըստ պաշտպանի, դա նշանակում էր, որ մեղադրանքի կողմը առավելություն էր ստանում հարցեր տալու իմաստով:

Գերմանաթուրք ռեժիսորին սպառնացել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար. Hurriyet

«Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս» թերթին, հայ ֆաշիստներին և այսպես կոչված մտավորականներին, – ասված է հայտարարության մեջ, – այդ ֆիլմը չի ցուցադրվի Թուրքիայի գեթ մեկ կինոթատրոնում»:

Բողոքի ակցիա Հրազդանի ցեմենտի գործարանում. news.am

Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության շուրջ 100 աշխատակիցներ այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 4 ամսվա աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակից հաղորդմամբ՝ աշխատակիցներին դեռ նախորդ շաբաթ էին խոստացել աշխատավարձերը վճարել երկուշաբթի օրը: Գործարանի աշխատողները շուրջ 2 ժամ սպասեցին, մինչեւ իրենց մոտեցավ գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: «Այս անգամ հստակ ասացին, որ կվճարվի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031