Օրվա լրահոսը
«Ադրբեջանը չի կարողանա պատերազմի «տակից դուրս գալ». ադրբեջանագետ
«Պատերազմ սկսելուց առաջ պիտի վստահ լինես, որ կկարողանաս դրա «տակից դուրս գալ»: Արդյոք Ադրբեջանը կկարողանա՞: Իհարկե, ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նա պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում, որովհետև կարծում է, որ դրա համար որոշակի նախապայմաններ են անհրաժեշտ. «Պատերազմ սկսելը ենթադրում է ֆինանսական հսկայական ռեսուրսներ, տնտեսական զգալի վնաս, մարդկային
Կարեն Մելիքբեկյան. «Ազատամարտիկների դաշինքը ստեղծում են, որ ի՞նչ անեն»
Ըստ ազատամարտիկի, ինչ-որ քաղաքական ուժերին միգուցե ձեռք է տալիս, որ ապակայունացնեն ՀՀ-ում սահմանամերձ գոտիների իրավիճակը, ավելորդ սրում են:
Կարեն Վրթանեսյան. «Որքան ուզում են, թող վիրտուալ, հեքիաթային դաշտում հաջողություններ գրանցեն, կարեւորը՝ իրականությունն է»
Քարոզչության ոլորտի հետազոտող, «Ռազմինֆո» կայքի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանն այսօր «Զարկերակ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց, որ վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կարելի է գրանցել. «Հայկական զինուժը ցույց տվեց, որ մարտունակ է, եւ ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Այս մի քանի օրերի ընթացքում քսանից ավելի ներթափանցման փորձ է կասեցվել, ադրբեջանական զինուժը անընդհատ փորձում էր ինչ-որ
«Բանդայի գործ». Արտուշ Հակոբյան. «Ալիկ Սարգսյանի մորաքույրը իմ հորեղբոր կինն է»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նախորդ դատական նիստի ժամանակ ինքնավնասման դիմած Դավիթ Գալստյանին հարցրեց, թե ինչպես է նրա զգացողությունը, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ լավ է: Դատավորը, մինչ կհրապարակեր նախորդ դատական նիստին ինքնավնասման դիմած Դավիթ Գալստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, հայտնեց, որ նախորդ նիստին դրանք չեն հրապարակվել, քանի որ «վատացել
Վիճաբանության ընթացքում դանակահարել է
Օգոստոսի 5-ին, ժամը 03.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսություն, ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1994 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Արմինե Դ.-ն հայտնել է, որ նույն օրը,
Էրդողան. ամենամեծ վիրավորանքը հայ կոչվելն է. Todays Zaman
Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «NTV» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է, որ իր քաղաքական գործունեության ժամանակ իրեն հասցված ամենամեծ վիրավորանքը եղել է այն, որ իրեն հայ են կոչել: Գրում է «Թըդեյս Զաման» թերթը: «Ինձ վրացի են ասել: Կներեք իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել, նրանք ինձ հայ են անվանել», – ասել
Մեր շախմատիստուհիների մրցակիցն այսօր Լիտվայի ընտրանին է
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի այսօրվա մրցակիցը Տրոմսյոյում շարունակվող համաշխարհային օլիմպիադայում Լիտվան է: Առաջին խաղատախտակի առջեւ Էլինա Դանիելյանը հանդիպում է Դեյմանտե Դաուլիտեի, Լիլիթ Մկրտչյանը` Սալոմեա Զակսայտեի, Լիլիթ Գալոյանը` Լայմա Դոմարկայտեի, Մարիա Կուրսովան` Դոմինիկա Բատկովսկիտեի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի
Հովիկ Աբրահամյան. «Չեմ կարծում, որ սահմանային այս իրավիճակը պատերազմի կվերածվի» (Տեսանյութ)
ՀՀ վարչապետը` սահմանում տիրող լարվածության մասին
Սեյրան Օհանյանը՝ գեներալ Բաղմանյանի 150.000 դոլարանոց մեքենայի մասին (Տեսանյութ)
Նրան նվիրել են, չի հրաժարվել: Ես այդտեղ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում:
Լեւոն Շիրինյան. Զինված ուժերը Սերժ Սարգսյանի համար Սոչիում գրանիտե պատվանդան են ստեղծել
Լեւոն Շիրինյանը համարում է, որ արտաքին գործերի նախարարությունը պետք է փորձի պահպանել Զինված ուժերի գրանցած հաջողությունը
Այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի № 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի № 1400-Ն և նոյեմբերի 30-ի № 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` օգոստոսի 6-ից Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր: Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող
Ազատամարտիկներ. «Ադրբեջանի նախագահը Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն է»
Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը եւ նրա մարտական ընկերները՝ Արտակ Բագրատյանն ու Վարդան Ենոքյանը միակարծիք են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունը շատ փոքր է: Ընդ որում՝ պատճառները բազմաթիվ են: «Մարտում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը»,-ասում է Վարդան Ենոքյանը եւ նշում, որ մեր զինվորների ոգին միշտ անհամեմատ ավելի բարձր է եղել, մարտականորեն ավելի պատրաստված են
Լեւոն Ջավախյան. «Հերոսներ կան, քարոզչությամբ ստեղծված բուտաֆորներ են»
Ըստ գրողի, անցել են մատրոսովների եւ մորոզովների ժամանակները
Հետախույզ. «Պետք է նախարարներին սքոչով կամ սուպերկլեյով կպցնենք պոլին» (Տեսանյութ)
Հետախույզ Վովա Վարդանովը կարծում է, որ սահմանի ողջ երկայնքով գերժամանակակից հետախուզական սարքեր, ամեն չնչին շարժ գրանցող նորագույն համակարգեր եւ անօդաչու մեխանիզմներ տեղադրելու համար հարկավոր է անել ամեն ինչ. «Ոչինչ, թող մի տարի էլ Երեւանում ասֆալտ չանեն, թող Երեւանի հյուրերը մի տարի լատոկներով փողոցներով քշեն, թող պաշտոնյաները հանեն իրենց մեքենաները աճուրդի, կես գնով վաճառեն, «Մոսկվիչներով» ֆռֆռան,
Լեւոն Շիրինյան. «Մեր բանակը փայլուն կատարեց իր վրա դրված առաքելությունը»
Լեւոն Շիրինյանը համարում է, որ հայկական բանակը արեց այնպիսի ռազմական գործողություն, ինչպիսին անում է սովորաբար Իսրայելի բանակը
Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենն այսօր խաղում են միմյանց դեմ
Քիչ հետո Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում կտրվի 5-րդ տուրի մեկնարկը: Տղամարդկանց մրցապայքարում հանդիպում են Հայաստանն ու Նորվեգիան: Այս դիմակայությունն, անկասկած, կենտրոնականն է լինելու, քանի որ առաջին խաղատախտակի առջեւ միմյանց դեմ նստելու են ժամանակակից շախմատի երկու առաջատարները` ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մյուս խաղատախտակների առջեւ
Հայաստանի աղջիկներն անսպասելիորեն սայթաքեցին 4-րդ տուրում
Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում մինչ այդ գերազանց մրցելույթով աչքի ընկած Հայաստանի կանանց ազգային հավաքականն անսպասելիորեն 0,5:3,5 հաշվով պարտվեց Ինդոնեզիայի թիմին եւ մրցաշարային աղյուսակում նահանջեց 22-րդ հորիզոնական: Մեր թիմից կես միավոր վաստակեց միայն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան պարտվեցին: Այսօր մեր կանանց ընտրանու
Ինչի՞ համար է նախատեսված վարձով տրվող այս «տարածքը»
Հայաստանում գովազդային շուկան խայտառակ վիճակում է: Ինչ ուզում` գրում են. թերթի կրպակի չափ խանութի ճակատին` «Սուպերմարկետ», ավտոտնակի չափ տարածքում խցկված վարսավիրանոցի` «Գեղեցկության սրահ»: Ակվարիում հիշեցնող այս անհասկանալի խցի տերերն էլ որոշել են «տարածքը» վարձավճարով տալ: Տեսնես՝ ո՞վ եւ ինչի՞ համար է վարձակալելու այդ «տարածքը»: Լուսանկարը՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 05.08.2014
Ֆրանսիացիներից կրած պարտության դիմաց վրեժխնդիր եղան կոստառիկացիներից
Նախորդ տուրում ֆրանսիացիներից կրած պարտությունից հետո շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Տրոմսյոյում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում 4:0 չոր հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի թիմին ու մրցաշարային աղյուսակում բարձրացավ 22-րդ հորիզոնական: Այսօր մեր տղաները խաղում են օլիմպիադայի կազմակերպիչ Նորվեգիայի առաջին թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Գագիկ Հովհաննիսյանի, armchess.am
Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալի մայրն էլ հարցաքննվեց
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ ամբաստանյալներից Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը: Նա նոյեմբերի 5-ի դեպքերին չի մասնակցել, հեռուստացույցով է տեսել իր տղայի բերման ենթարկվելը: Լաուրա Պետրոսյանն այսօր դատարանում պատմեց, որ դեպքի հաջորդ օրը ոստիկաններն իրենց տունը խուզարկելու են գնացել, խուզարկման ժամանակ դեղերի տուփից գտել են մի դեղ, դրա մասին
Այսօր ՀՀ վարչապետը Լոռի է այցելել (ֆոտոշարք)
Նա մասնակցել է Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման արարողությանը:
Աշխարհի առաջնության մեկնարկային օրը` 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով: Մեկնարկային օրը մրցագորգ են մտել 50, 60, 74. եւ 96 կգ քաշայինները: Մեր հանրապետությունից 60 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը պարտվել է միայն եզրափակչում եւ արժանացել աշխարհի առաջնության արծաթե մեդալի, իսկ Սլավիկ Գալստյանը` 50 կգ քաշային կարգ եւ
«Ադրբեջանական զինուժն ու դիրքերը մեր ափի մեջ են»
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյան-Քոչարյան տանդեմ հնարավոր չէ. «Ինքն 8-րդ դասարանում իր հորեղբոր տղայի հետ վիճել է ու առ այսօր չի խոսում» – Սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է, ամեն օր երկուստեք զոհեր են լինում: Ինչի՞ է բերելու այդ լարվածությունն ի վերջո: – Փառք ու պատիվ մեր այն տղաներին, որոնք պատերազմի ժամանակ
Վկան պատմում է քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրանքների մասին
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին հարցաքննվող վկա Վահագն Մինասյանն այսօր դատարանում հարցաքննության ժամանակ վստահեցրեց, որ ինքը դեպքի օրը լսել է, թե ինչպես են Շանթ Հարությունյանն ու ընկերներն ակցիայի հենց սկզբից հայտարարել, որ ուժի կիրառում չի լինելու: Դատախազի հարցին՝ ինչու էր գնացել բողոքի երթին, Վահագն Մինասյանն ասաց. «Որ ոստիկանների բռնի ուժից ու սադրանքներից
«Մեզ ոչ թե կարուսել է պետք, այլ զուգարան»
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 115 շենքի բնակիչները դիմել են ՀՀ կառավարություն, որ իրենց կոյուղի, զուգարան, մանկապարտեզ ու դպրոց է պետք: Ինչպես բնակիչներն են պատմում, կառավարությունից նամակը գնացել է քաղաքապետարան, որտեղից ի պատասխան՝ հայտնել են, թե՝ ձեր տարածքում խաղահրապարակ ենք հիմնելու: Երեւանի քաղաքապետարանի այս պատասխանը հունից հանել է նշյալ հասցեի բնակիչներին: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին. «Ոնց
«Պետք է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները»
Ըստ մտավորականների, պետք է մշակույթն էլ ծառայեցնել քարոզչական նպատակներով
Սերգո Կարապետյանը աշխատակազմի ղեկավարին խիստ նախազգուշացրել է
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նախարարության ծառայողական ավտոմեքենայով գնացել էր Վրաստան՝ հանգստանալու Քաղաքացի Արմեն Հակոբյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ հայտնելով, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իրեն պատկանող «Պեժո» մակնիշի 060 LL 11 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով անցյալ տարվա ամռանը՝ օգոստոսին, մեկնել է հանրապետությունից դուրս՝ հանգստանալու: Նրան ընկերակցել էր նաեւ գյուղնախարարության իրավաբանական վարչության
Զարկերակային գերճնշում ունեցող 50-ն անց տղամարդուն սեռախթանիչները վնաս են
Առանց բժշկին հարցնելու՝ սեռախթանիչ մի’ գնեք


















































