Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը

Ապրիլի 15-ին` Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին և այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարևորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։ Խոսելով

Քաղաքագետ. «Վարչապետ նշանակեց մեկին, որին վստահում է քրեաօլիգարխիկ համակարգը»

  «Հովիկ Աբրահամյանը, ինչպես եւ Սերժ Սարգսյանը, կամ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդունելի էին բոլորի համար, եւ այդ բոլորն, ըստ երեւույթին քրեաօլիգարխիկ համակարգն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, պատասխանելով մեր այն հարցին, արդյոք ամենաընդունելի թեկնածուն Հովիկ Աբրահամյանն էր, եւ Հայաստանում այլ թեկնածու չկա՞ր: Պարոն Դանիելյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը այդ քրեաօլիգարխիկ համակարգի

Կրամատորսկի ռազմաօդակայանը հետ է վերցվել, Սլավյանսկում 20 զրահամեքենա է մտել

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը տեղեկացրել է, որ զինվորականները հետ են վերցրել Կրամատորսկի ռազմական օդանավակայանը: Փոխանցում է «Կորեսպոնդենտ» լրատվականը: «Հեռախոսով հենց նոր ինձ ասացին, որ զինվորականներն ազատագրել են Կրամատորսկի ռազմական օդանավակայանը», – ասել է նա: Կրամատորսկի գործողությունը կատարվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում: Նույն առիթով Դոնեցկ մարզի մեկ այլ քաղաքում՝ Սլավյանսկում 20 զրահամեքենա է

Հայկակ Արշամյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ամեն անգամ ասել՝ կներեք, չստացվեց, մի քիչ կոռեկտ չի»

«Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին»,- օրերս iLur.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք էր հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել էր,

Тhе Telegraph. Թուրքիան աջակցել է Քեսաբի գրոհին. «Ազատություն»

Բրիտանական Тhе Telegraph պարբերականը գրում է, որ Թուրքիան աջակցել է իսլամիստ գրոհայիններին Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրի վրա հարձակվելու ժամանակ՝ իր պնդումները հիմնավորելով Սիրիայի ընդդիմության և ականատեսների վկայություններով: Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական

Արմեն Ռուստամյան. «Շրջանառվող անուններից լավագույն թեկնածուներից մեկը կարող է լինել Կարեն Կարապետյանը». yerkir.am

Արդեն ԱԺ նախագահի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվում: Ո՞վ կարող է հավակնել այդ պաշտոնին:   ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը yerkir.am-ին խորհուրդ տվեց չշտապել և սպասել: Ըստ նրա` այդ հարցը որոշելու է ԱԺ մեծամասնությունը, և անիմաստ է այս փուլում գուշակություններ անել:  «Իմ կարծիքով` շրջանառվող անուններից լավագույն թեկնածուներից մեկը կարող է լինել Կարեն Կարապետյանը,

Էդուարդ Շարմազանով. ՀՅԴ-ի 7 կետից բաղկացած ծրագրում կան մեզ համար ընդունելի կետեր. NEWS.am

ծրագրում կան կետեր, որոնք մեզ համար ընդունելի են եւ համագործակցության եզրեր տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազամովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է եւ հենց իրենք են առաջարկել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որպեսզի համագործակցեն նոր կառավարության հետ, դա կարող է լինել անդամագրման, ամբողջական կամ

Հայ երգի երեկո Լոնդոնում

Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա,

2014թ. առաջին եռամսյակում՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ցուցանիշների աճ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության, գովազդի և արտաքին ձևավորման, առևտրի և սպասարկման ոլորտների ծրագրային աշխատանքների եռամսյակային հաշվետվությունը, անդրադարձել տարեկան ծրագրերի առաջիկա անելիքներին։ «Բոլոր ոլորտներում մենք հիմնականում աճ ենք արձանագրել՝ նախատեսածի և ծրագրային դրույթների համեմատ»,- նշել է Դավիթ Օհանյանը։ Առողջապահության ոլորտում 2013 թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճ է նկատվում բնակիչների՝ բուժհաստատություններ

«Ոստիկանները վատ են սովորել իրենց դասը». Արգիշտի Կիվիրյան

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը վստահեցնում է, որ այսօր դատարանում իր դեմ քրեական գործով սկսված դատական նիստի ժամանակ հարցաքննված երկու ոստիկանի ցուցմունքներն էլ էապես տարբերվել են նրանց նախաքննական ցուցմունքներից: «Ինչպես եւ նախորդ դատական նիստի ժամանակ իրենց տված դատաքննության եւ նախաքննության ցուցմունքները մեկը մեկի հետ չեն բռնում: Դա կներկայացնենք հաջորդ դատական նիստի ընթացքում: Դա վկայում

Նախկին վարչապետի բացթողումները նրա պաշտոնավարման տարիներն էին

Ի՞նչ են կարծում ակտիվիստները նորընտիր վարչապետի մասին, որո՞նք են նախկին վարչապետի բացթողումները, առաջնային խնդիրները, որ պետք է լուծի նոր կառավարությունը: «Դեմ եմ»-ի, տրանսպորտի գնի թանկացման դեմ և  Մաքսային միության դեմ կազմակերպված մի շարք ակցիաների մասնակցած ակտիվիստ, նախկինում ՀԱԿ-ի անդամ Սիփան Փաշինյանն ասում է. «Նորընտիր վարչապետի մասին կարծիք չունեմ, որովհետև անգամ իր պաշտոնական կենսագրությունում չի ներկայացվում,

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարը ճշտում է՝ ով է նեղացրել իր ենթականերին

ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն ապշել է, որ իր ենթակաները դժգոհություններ են ներկայացրել  կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանից: Հիշեցնենք, որ Aravot.am-ին հասած ահազանգի համաձայն՝ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին : «Նման խնդիր ես չեմ տեսնում, որպես կորպուսի հրամանատար: Չգիտեմ`

Սոֆիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական կոմիտեի նիստը

Ապրիլի 12-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվեց միաձայն։ Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվեցին հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական

Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Ջոն Հեֆերնի հետ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող

Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին

Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառումը Այսօր այցելեցի «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ: Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին

RIA Novosti. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամը ռազմական միջոցով լուծելը չի քննարկում. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտությունը ռազմական միջոցով կարգավորելու հարց չի քննարկում և կոչ է անում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական ճանապարհներ փնտրել, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ապրիլի 15-ին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք ռազմական ճանապարհները չենք քննարկում: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ուղղությունը քաղաքական դիվանագիտական լուծումներ գտնելն է: Սակայն մենք կենտրոնացած ենք մեր դաշնակիցների ռազմական

Սյունիքի Բալաք գյուղում գյուղտեխնիկայի բացակայության հետեւանքով շատ հողատարածքներ անմշակ են մնում

Սիսիանի տարածաշրջանի 236 տնտեսություն ունեցող լեռնային Բալաք գյուղում գրեթե բոլորը հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Հաճար, գարի, ցորեն են ցանում, ինչպես բնակիչներն են ասում՝ եթե տեխնիկա հաջողվում է գտնել: Այստեղ 1000 հա հողատարածքից մշակվում է միայն 200 հեկտարը: Պատճառը, ըստ գյուղացիների, գյուղտեխնիկայի բացակայությունն է: Իսկ վար ու ցանքս անելու համար բալաքցիները հիմնականում տեխնիկա վարձակալում են

«ԲՄՎ-320»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արտաշատ-Արարատ միջհամայնքային ճանապարհին` Ավշար գյուղի հատվածում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Կարեն Տերտերյանին, որը տեղում մահացել է: Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Շուշան Պետրոսյանը չի դառնա մշակույթի նախարար. «Ես այնքան գործ ունեմ անելու՝ որպես պատգամավոր»

Երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի անունը ժամանակ առ ժամանակ շրջանառվում է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու: Հաշվի առնելով մշակույթի ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Շուշան Պետրոսյանի հետ տարբեր խնդիրների շուրջ առճակատումները՝ այս խոսակցությունները, որ Շուշան Պետրոսյանը հավակնություններ ունի նախարար դառնալու՝ առավել սրվում են: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը մեկընդմիշտ վերջ դրեց այդ խոսակցություններին՝

Ոստիկանի տոն`թանկարժեք նվերներով, դրամական պարգևներով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր նշվեց ՀՀ ոստիկանության հիմնադրման 96-ամյակը: Ոստիկաններին իրենց տոնի առթիվ շնորհավորելու էին եկել Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն, ի դեպ, առաջին անգամն էր, որ մասնակցում էր նման միջոցառման, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, որն էլ, իր հերթին, ոչ

Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը

Լոռու մարզի փաստաբաններս մեր վրդովմունքն ենք հայտնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2014 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած աննախադեպ միջադեպի կապակցությամբ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համայակ Սահակյանի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի ապրիլի 11-ի դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալի պաշտպան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը:

ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետը ծեծում ու ստորացնո՞ւմ է իր ենթականերին

Aravot.am-ին հասած ահազանգի համաձայն՝ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին: Պարոն Ամիրխանյանի կողմից նվաստացվել են մարտական պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Պողոսյանը, փոխգնդապետ Հայկազ Սահակյանը, որին պարոն Ամիրխանյանն ասել է՝ դիմումդ գրի ու գնա: Պարոն Ամիրխանյանի «դռբի տակ է» ընկել նաեւ իրավաբան

414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ: NASDAQ OMX Armenia

Հայոց Եկեղեցին օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Ունենք երկու վարչապե՞տ

Նախկին կառավարության ձախողումներից է համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդնումը: Մասնավորապես հասարակական դժգոհության լուրջ ալիք բարձրացավ կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված; Արդյոք նոր ձևավորվող կառավարությունը կվերանայի՞ օրենքի այս դրույթը, ի՞նչ ակնկալիքներ կան: Aravot.am-ի հարցին՝ արդյոք պարտադիր բաղադրիչը կվերանայվի՞, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Ո՞նց պիտի անցկացնեն, եթե Սահմանադրական դատարանն ասել

Հրայր Շահվերդյանը հաղթեց թուրք Միսիկին

Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը ռեկորդային մասնակցություն է գրանցել (105 երկիր, 606 բռնցքամարտիկ), Հայաստանի տղաների հավաքականից ռինգ մտել է երեք հոգի եւ երեքն էլ հաղթել են նախնական փուլի մեկնարկային մենամարտերում: Այսօր 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ թուրք Ահմետ Միսիկի նկատմամբ ու միացավ մեդալների համար պայքարը շարունակելու իրավունք նվաճած

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմեն Մազմանյան եւ Տիգրան Աթանեսյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանի եւ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բանավեճը: Թեման՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Ականի պայթյունից վիրավորվածի կյանքին վտանգ չի սպառնում

Նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Aravot.am-ի հրապարակումից հետո դատախազը հանձնարարել է հաշվառել դեպքը

Շիրակի մարզի դատախազ Ր.Ասլանյանը դիմել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ս.Սիմոնյանին: Ոստիկանություն է ուղարկվել Aravot.am-ի ապրիլի 2-ի հրապարակումը՝ «Ջահել ոստիկանը ուղեւորների ներկայությամբ խփե՞լ է տարեց վարորդին», եւ տեսագրության լազերային սկավառակը: Տեսանյութում պատմվում է Գյումրու թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելուն: Դատախազը հանձնարարել է հաշվառել դեպքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031