Օրվա լրահոսը

Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրում ունեցած իր դիրքը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում,

Կորյուն Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանը բյուջեից 25 միլիոն դոլար են գողացել» (Տեսանյութ)

«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով»

Պարույր Հայրիկյանը՝ ուկրաինական-հայկական զուգահեռների մասին

Ուկրաինական իրադարձութիւնների հետ Հայաստանեան զուգահեռներ փնտրելուց աւելի կարեւոր է դրանցից ճիշտ եզրակացութիւններ անելը։ Ես իմ ամբողջ կեանքում փորձել եմ առաջնորդուել ոչ թէ իրավիճակներով, այլ սկզբունքներով։ Կարող ես լինել պատեհապաշտ՝ իրավիճակապաշտ կամ ճշմարտապաշտ։ Ուկրաինական նախադէպն ուշագրաւ է նրանով, որ գալիս է հաստատելու ճշմարտապաշտ լինելու օգտակար եւ հեռանկարային լինելը։ Այսինքն՝ կարող ես այսօր հաղթել պատահապաշտօրէն եւ իրականում

Ուղևորի մթերքները գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Հուլիսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղևորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1976 թ. ծնված Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հարուցվել է քրեական գործ` դարձյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը: Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8»

Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ. կատարողը ձերբակալված է

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1985 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել

Ռուսաստանցիների 82 տոկոսը «Բոինգ»-ի վթարի պատճառ է համարում ուկրաինական բանակի գործողությունները. «Ազատություն» ռադիոկայան

«Լևադա» կենտրոնի կողմից Ռուսաստանում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը համոզված է, որ Արևմուտքի պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա երկրի վրա:

Բանտում միտումնավոր խոշտանգում են հայ բարերարին. «Հայոց աշխարհ»

Այն, որ Ռուսաստանում չինովնիկների, հատկապես ուժային ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար խիստ վերացական հասկացություններ են «մարդու իրավունք» ասվածը եւ մարդ արարածն էլ՝ վերադիր, նորություն չէ: Եվ հայ մեծահարուստ, բարերար, 65-ամյա Լեւոն Հայրապետյանի հանդեպ Ռուսաստանի իրավապահ ու քննչական, դատական մարմինների կողմից դրսեւորվող անմարդկային վերաբերմունքը մի լրացուցիչ անգամ հաստատում է դա: Իսկ այդ վերաբերմունքը դժվար է բնորոշել

Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրում

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի: Սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ/: ԱՊՀ երկրների

Մոտ 14 միլիոն դրամ՝ միայն հուլիսի գործուղումների համար

ԱԳՆ-ի աշխատակիցների գործուղումները թանկ են նստում

Թաթուլ Մանասերյան. «Կառավարությունում առայժմ թիմային աշխատանք չեմ տեսնում». «Հայոց աշխարհ»

Ցավոք, գրեթե բոլորը, չնչին բացառություններով, դեռեւս չեն թոթափել խորհրդային նախարարի բարդույթը:

Ամառային հանգիստն արտերկրում ավելի մատչելի է. «Ժողովուրդ»

Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությանն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը։ Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են։ Արդյունքում մեր

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն

Սամվել Նիկոյան. «Միմյանց հետ կապված որեւէ երկիր եթե խնդիրներ է ունենում՝ դա որոշակի ազդեցություն գործում է նաեւ մյուս երկրի վրա». «Հայկական ժամանակ»

Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը երեկ պատասխանել է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին, ինչպես նաեւ «ՀԺ»-ի մի շարք այլ հարցերի։ – Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցները Հայաստանի վրա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իմաստներով։ – Նախ, պետք է

Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին

Հրաման՝ 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները հաստատելու մասին Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության

Ադրբեջանցի դիվերսանտը վիրավորել է Այգեձորի բնակչին

Վիրավորի վիճակը կայուն է

Որքանով են արդյունավետ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: Մասնավորապես, ԵՄ պատժամիջոցները ներառում են ՌԴ-ին զենքի մատակարարման եւ ռուսաստանյան զենքի գնման էմբարգո, արգելվելու է էներգակիրների, հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան, փակվելու է նաեւ ռուսաստանյան որոշ բանկերի մուտքը եվրոպական բանկային շուկաներ: Միացյալ Նահանգներն, ի դեպ, զգուշացրել է մեր երկրին, որ «Ռոսնեֆթի», «Գազպրոմբանկի»

Շեշտակիորեն կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները. «Ժողովուրդ»

Ստացվում է, որ ինքնամոռաց կերպով ռուսների գիրկը նետված Հայաստանը՝ դեռ չտեսած Մաքսային միության տնտեսական օգուտները, ստիպված է լինելու քաղել պատժամիջոցների դառը պտուղները, ինչպես ռուսներն են ասում՝ «չուժոյ պախմել»։

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանի կառավարությանը և գործարարներին. «Ազատություն» ռադիոկայան

Պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, ըստ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության, ռիսկեր կարող են առաջանալ:

Սանկցիաները կհասնեն ՀՀ. «Հայկական ժամանակ»

Արդյո՞ք ռուսական մի շարք ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ճապոնիայի եւ մի քանի այլ երկրների կողմից հայտարարված պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա։ Խնդիրն այն է, որ ազդեցությունը Հայաստանի վրա կախված է նրանից, թե այդ պատժամիջոցները ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա։ Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել արդեն սերտաճած է ռուսական տնտեսությանը, եւ ՌԴ-ում տեղի ունեցող

Նվերներ` Յունիբանկի ավանդատուներին

Յունիբանկը “ՎԵԳԱ” խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` “ՎԵԳԱ” խանութներում գնումներ կատարելու համար: Քարտը տրամադրում է նաև 10% զեղչի և 3%-ի կուտակման հնարավորություն: Նվեր քարտն ավանդատուին հանձնվում է ավանդի ձևակերպման պահին: Ակցիան անցկացվում է Յունիբանկի գլխամասային գրասենյակի և

ԵՄ երկրներում հայաստանցիների համար բարդացել է ապաստան ստանալը. «Ժամանակ»

Ռեադմիսիայի հայտնի համաձայնագրից հետո Եվրամիության անդամ մի շարք երկրներում հայերի համար բարդացել է ապաստան ստանալու հարցը։ Ընդ որում՝ եթե նախկինում հրապարակումներ էինք անում այն մասին, որ հայերին ապաստան չեն տալիս հատկապես Ֆրանսիայում եւ Բելգիայում, վերջերս այս խնդրի առաջ են կանգնել նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմած հայերը։ Ի դեպ, հայաստանցիների համար ամենագրավիչ

Երևանցիներին «շփոթեցնել» ցանկացող ավագանու անդամի պատասխանը Քաղաքապետարանի սրտացավ ներկայացուցիչներին

Վերջապես ժամանակ գտա անդրադառնալու Երևանի քաղաքապետարանի՝ իմ ասուլիսի «շատ կարևոր» անդրադարձին: Ողջունելով քաղաքապետարանի գործունեությունը պաշտպանելու նպատակով այդ կառույցի պաշտոնյաների պատասխանելու անհագուրդ ցանկության մշակույթի ձևավորումը՝ չեմ կարող չնկատել սակայն, որ նրանց կողմից միշտ չեն արձագանք գտնում այն հիմնախնդիրների վերաբերյալ գնահատականները, որոնք բարձրաձայնվում են պարբերաբար, և հորդորում եմ այս կարևոր գործում հետայսու լինել էլ ավելի հետևողական: Ինչպես

«Համաշխարհային պատմության մեջ նման մասշտաբի պատժամիջոցներ չեն կիրառվել». «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։ – Պարոն Ճզմաչյան, ԱՄՆ-ը եւ Եվրոպական երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ։ Դրանց մեջ են նաեւ ՀՀ-ում ներկայացված «Գազպրոմ բանկը», «ՎՏԲ բանկը» եւ «Ռոսնեֆտը»։ Օրինակ՝ ՎՏԲ-ն 200 մլն դոլար վարկ է հատկացրել Թեղուտի ներդրումային ծրագրին։ Ձեր կարծիքով՝ այդ պատժամիջոցները կարո՞ղ են այնպիսի ազդեցություն ունենալ

«Ուրբան» հիմնադրամ. պոլիէթիլենային տոպրակների վերջի սկիզբը

Կարծում եմ, չկա մեկն, ով զզվանք չապրի տեսնելով ամենուրեք թափված, ծառերից կախված կամ գետերի մեջ լողացող ցելոֆանե տոպրակները: Բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչպես կարելի է ձերբազատվել դրանցից: Մեզանից շատերը կարծում են, որ եթե խանութում յուրաքանչյուր ապրանք առանձին ցելոֆանե տոպրակի մեջ են դնում, ապա դա նշան է սպասարկման բարձր որակի: Իսկ հետո՞… Հետո, օրեցօր

ԴԱՀԿ պարզաբանումը՝ Մարզահամերգային համալիրում կատարվածի վերաբերյալ (Տեսանյութ)

Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Լուսինե Վասիլյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի հետ: Թեման՝ պետական ծառայողների եւ պատգամավորների աշխատավարձի բարձրացում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն,

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Իջևանի ոստիկանապետը. shamshyan.com

shamshyan.com -ի տեղեկություններով հուլիսի 28-ին ավտովթարի է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում: Հ. Միրումյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի

ԲԱՆԱՆԸ

Ապարանցին բարձրանում է թթի ծառը: – Էդ ինչի՞ ես թթի ծառը բարձրացել,- հարցնում է մեկը ներքեւից: – Բարձրացել եմ բանան ուտեմ,- պատասխանում է ապարանցին: – Թթի ծառին բանան կա՞,- զարմանում է հարցնողը: – Բանանը հետս եմ վեկալել,- պատասխանում է ապարանցին:

Ամերիկահայ լրագրող. «Թերթերն այլեւս հարմար չեն»

Ջուլիետ Փեննինգթոնը թերթերի «փրկությունը» դժվար խնդիր է համարում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031