Օրվա լրահոսը
Այս ամռանը ջերմաստիճանը 40-ի սահմանը չի անցել (Տեսանյութ)
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 17-ին՝ 38-39 աստիճան
Ինչ խոչընդոտներ կան ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար. «Ա1+»
Հայաստանում ներդրումային խոչընդոտները շատ են, բայց՝ կառավարելի. կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում պետական մարմինները վատ են աշխատում, ավելին՝ ներկայիս կառավարության մի մասը փոխելու կարիք կա, քանի որ չեն կարողանում ներդրումային գործընթացները իրականացնել։ «Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, խոսելով ներդրումային դժվարությունների մասին, նշեց մի քանի կետեր, ըստ որոնց՝ ներդրումային
Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ
Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև
Հայկական ֆուտբոլում աղետ է
Մարզադաշտ բերե՛ք հանդիսատեսին…. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (ՀՖՖ) հայտնում են, որ այս շաբաթ օրը` օգոստոսի 2-ին, կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունը: Դեռ ավելին` օգոստոսի 2-ին` շաբաթ օրը, իրոք, անչափ հետաքրքիր «Գանձասար»-«Միկա» խաղով կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնությունը: Չկարծեք, թե հեգնում ենք. միշտ էլ Կապանում (այս քաղաքում է իր տնային խաղերն անցկացնում «Գանձասարը»` գրեթե միակ
Քրեական գործ է հարուցվել հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից` խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ
Քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է
Վրաստանում կրոնական փոքրամասնությունների խտրականության հարցը քննարկվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեում
2014 թվականի հուլիսի 7-14-ը, Լևոն Իսախանյանը Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու անունից Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի նիստերին: Կոմիտեում քննարկվում էր Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝): Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին
Պետք է միացնել բանականությունը
Անկեղծորեն ներելը ազգային հրաշալի հատկանիշ է Ռուսաստանի այսօրվա ղեկավարության քաղաքականությունը, մեղմ ասած, հակադրվում է քաղաքակիրթ աշխարհին, բայց դա որեւէ ձեւով չի փոխում իմ վերաբերմունքը ռուս ժողովրդի եւ նրա մշակույթի նկատմամբ: Այդ ժողովուրդն ունի հրաշալի, իմ կարծիքով, դրսեւորումներ՝ բարի է, մեծահոգի, կարեկից է ուրիշի ցավի հանդեպ եւ ամենակարեւորը՝ օժտված է անկեղծորեն ներելու, պատճառած ցավը մոռանալու հատկությամբ:
Աշոտ Մանուչարյան. «Լեւոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է» (Տեսանյութ)
Օրերս ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, որ Ղարաբաղի համար մադրիդյան սկզբունքներն անընդունելի են: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով այդ առիթով լրագրողներից մեկի հարցին, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց. «Ճիշտն ասած, Մինսկի գործընթացն անընդունելի է վաղուց»: Գործընթացն հայկական կողմերի մասնակցությունը, ըստ նրա, պայմանավորված է եղել նրանով, որ «աշխարհի տերերն» են ասել, որ պետք է մասնակցել
«Հայէլցանցեր» ընկերությունը տուգանվեց 15 մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցերին» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր տուգանեց 15 մլն դրամով: «Հայէլցանցերը» «Միկմետալ» ընկերության հետ կնքած պայմանագրի որոշ պահանջներ չի կատարել, ինչի համար էլ «Միկմետալը» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Մանրամասները՝ առաջիկայում: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Աշոտ Մանուչարյան. «Հայաստանի դերակատարումը կարող է մեծանալ» (Տեսանյութ)
Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, մասնավորապես, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի, միտված են մի բանի`փոխել աշխարհակարգը: Իսկ դրա հետեւում, ըստ նրա կանգնած է համաշխարհային օլիգարխիան, որին ձեռնտու է կոնֆլիկտային իրավիճակը, քանզի դա վերահսկելի է դարձնում պետությունները: Այդ զարգացումների արդյունքում, Աշոտ Մանուչարյանը չի բացառում, որ Հայաստանը վերածվի քաոսի, այն պարագայում, եթե
Որոտանի վաճառքի գործարքը կախված է ամերիկյան կողմից. «Հայոց աշխարհ»
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի գործարքը տեւական ժամանակ է, ինչ չի կայանում։ Պայմանագրի ստորագրումից անցել է վեց ամիս, սակայն գործարքը շարունակում է մնալ օդից կախված։ Ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք առաջացրել են նախատեսված որոշ պայմանների վերանայման անհրաժեշտություն։ Գործարքի ճակատագիրը կախված է նրանից, թե կողմերը որքանով կկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի կառավարությունը ամերիկյան ընկերությանն է
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի Երևանի ու Տոկիոյի, ինչպես նաև ճապոնական այլ քաղաքների միջև կապերի հաստատմանը: «Երևանն այսօր ակտիվորեն
ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ
Գնդեվազցիների բողոքը Համաշխարհային բանկին. Sos Amulsar
«Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО) ՀՀ Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից Դիմում-բողոք Նկատի առնելով ոսկու արդյունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ
Մասիս Մայիլյան. «Լ.Հայրապետյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը ձեռնտու է մեր հակառակորդներին». «Հայոց աշխարհ»
Հատված ԼՂ Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Ի՞նչ եք կարծում. ինչո՞ւ հենց Լեւոն Հայրապետյանը հայտնվեց ռուսաստանյան իրավապահների տեսադաշտում։ Եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հողի վրա է, ինչո՞ւ հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց։ Հիմնավորումը, թե Հայրապետյանը կարող էր խոչընդոտել նախաքննությանը, որքանո՞վ համոզիչ է։
Աղքատ երկրի շռայլ ծախսերը. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում հասցրել է լինել Մինսկում եւ Սոչիում, եւ ամեն անգամ նա մեկնել է հատուկ չվերթով։ Վարչապետի երկու այցերը, ինչպես պարզեցինք «Էյր Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրերից, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 36 մլն 175 հազար դրամ կամ մոտ 89 հազար դոլար։ Գումար, որը կարելի է պատկառելի համարել, եւ որով
Դատապարտված տնօրենը մասնակցելու է տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին
Սոյն թվականի օգոստոսի 1-ին, ժամը 11-ին տեղի է ունենալու Երևանի թ.27 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը, որին մասնակցելու է նաև նախկին տնօրենը, ով 2013թ. դեկտեմբերի 26-ին դատապարտվել է դպրոցի միջոցները յուրացման համար: ԶԼՄ-երին խնդրում եմ լուսաբանել մրցույթը: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ
«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն. «Պետք է մի 60 հոգու դատեն». «Ժողովուրդ»
Շատ մեծ կեղտ է փաթաթվել «Նաիրիտ»-ի վզով, որի համար էլ դա կոլապս են ասում, բա այդքանից հետո «Նաիրիտ»-ը պետք է կոլապսում հայտնվեր։
Լեւոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը
Մոսկվայում բանտում գտնվող Լեւոն Հայրապետյանն այսօր առավոտյան ուշագնաց է եղել: Նրան կոմայից դուրս են բերել՝ անուշադրի սպիրտի օգնությամբ: Ինչպես Artsakh Today մամլո կենտրոնին հայտնել է նրա եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը՝ բարերար շարունակում է իրեն շատ վատ զգալ, չի կարողանում շփվել իր փաստաբանների հետ:
ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք նոր մեքենան. «Հայկական ժամանակ»
Կառավարության անցած շաբաթվա նիստում որոշվել էր 33 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ջիփի դիմաց վճարում կատարելու համար։ Մանրամասներ ճշտելու համար «ՀԺ»-ն դիմել է ԱԺ՝ մասնավորապես ճշտելու, թե որքա՞ն է մեքենայի ամբողջական գինը, ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք նոր մեքենան, ինչո՞ւ նոր մեքենայի ձեռքբերման գինը չի ներառվել
Նարեկ Մակարյանը՝ համաեվրոպական ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու
Ռոտերդամում անցկացվող համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տղաների ֆուտզալի հավաքականը 24 թիմերի միջև պայքարում գրավեց 14-րդ տեղը։ Տնտեսագիտական համալսարանի թիմը 9-16-րդ տեղերի համար պայքարում չեխական Օստրավայի համալսարանի թիմին զիջել էր 6:8 հաշվով, ապա 13-16-րդ տեղերի համար պայքարում 13:6 հաշվով առավելության հասել Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի նկատմամբ: Հուլիսի 29-ին մեր տղաները 13-14-րդ
Պղծվել է Իջեւանի Սուրբ Խաչը. «Հայկական ժամանակ»
Իջեւանի Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է քաղաքի արեւելյան եզրին, ենթարկվել է վանդալային հարձակման։ Անհայտ անձինք ջարդել եւ վառել են դուռը, ինչպես նաեւ վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը։ Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից
Էդվարդ Սանդոյան. «Վերջին 5-6 տարիներին մենք ձախողել ենք բոլոր ցուցանիշներով». «Ժամանակ»
Մենք խոսում ենք նախորդ կառավարության ձախողումների մասին, բայց ես չեմ կարծում, որ այստեղ առանձին անձինք մեղք ունեն։
Մեծացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել,
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի հանքարդյունաբերող ընկերությունների` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ին, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին, ինչպես նաև Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին պատկանող պոչամբարներ: Արամայիս Գրիգորյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին և առկա խնդիրներին, լսել ազդակիր համայնքների ղեկավարների մտահոգություններն
Օպերատիվ-հետախուզական պետական մեքենան եւս օգտագործվում է միջին ու մանր բիզնեսը խոշորների տակ մղելու համար. «Ժամանակ»
Իրավապահ համակարգը հնարավորություն ունի օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզելու, թե իրականում, ասենք, մի քանի ընկերությունները ինչ ընդհանուր տանիք ունեն։ Նույն օպերատիվ հնարավորություններն ունի նաեւ հարկային համակարգը՝ օպերատիվ- հետախուզական ծառայության տեսքով։ Բայց Հայաստանում այդ ծառայությունները՝ թե՛ հարկային, թե՛ իրավական համակարգերում, գործում են ոչ թե մոնոպոլիաները, օլիգոպոլիաները քանդելու ուղղությամբ՝ բացահայտելով դրանցում առկա հանցավոր համաձայնությունները, այլ պարբերաբար ընդամենը այցելում
Ինչու տապալվեցին «բարեշրջությունները»
Քաղաքագետները, մեկնաբանները եւ այլ շահագրգռված քաղաքական անձինք քննարկում են, թե ինչ է անելու քառյակը սեպտեմբերին, եւ արդյոք կհաջողվի՞ դրան պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, իսկապես այդպիսի նպատակ կա): Նրանք, ում այդ խնդիրն անչափ հուզում է, կարող են, իհարկե, ենթադրություններ անել, երեւի նաեւ մեր քաղաքացիներից շատերն են կարծում, որ «վատ, թալանչի» տղաներին պետք է փոխարինել
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր մասնակցել Դսեղի գյուղապետի ընտրություններին: Կինը չէր համաձայնվում. – Դու հեչ քո տունը չես կարում ղեկավարես. ո՞նց ես մի ամբողջ գյուղ ղեկավարելու,- աղաղակում էր կինը:
Բնաջնջվում են Նոր Նորքի անտառները
Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ: Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների
Օբամա. «Ռուսաստանը կզգա պատժամիջոցների ցավը». «Ազատություն» ռադիոկայան
ԱՄՆ-ը և Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանեցին։ Պատժամիջոցների թիրախը` էներգետիկա, զենք և ֆինանսներ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ հայտնեց, որ Վաշինգտոնը նոր` սեկտորային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ «Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան


















































