Օրվա լրահոսը

«Ուրբան» հիմնադրամ. պոլիէթիլենային տոպրակների վերջի սկիզբը

Կարծում եմ, չկա մեկն, ով զզվանք չապրի տեսնելով ամենուրեք թափված, ծառերից կախված կամ գետերի մեջ լողացող ցելոֆանե տոպրակները: Բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչպես կարելի է ձերբազատվել դրանցից: Մեզանից շատերը կարծում են, որ եթե խանութում յուրաքանչյուր ապրանք առանձին ցելոֆանե տոպրակի մեջ են դնում, ապա դա նշան է սպասարկման բարձր որակի: Իսկ հետո՞… Հետո, օրեցօր

ԴԱՀԿ պարզաբանումը՝ Մարզահամերգային համալիրում կատարվածի վերաբերյալ (Տեսանյութ)

Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Լուսինե Վասիլյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի հետ: Թեման՝ պետական ծառայողների եւ պատգամավորների աշխատավարձի բարձրացում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն,

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Իջևանի ոստիկանապետը. shamshyan.com

shamshyan.com -ի տեղեկություններով հուլիսի 28-ին ավտովթարի է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում: Հ. Միրումյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի

ԲԱՆԱՆԸ

Ապարանցին բարձրանում է թթի ծառը: – Էդ ինչի՞ ես թթի ծառը բարձրացել,- հարցնում է մեկը ներքեւից: – Բարձրացել եմ բանան ուտեմ,- պատասխանում է ապարանցին: – Թթի ծառին բանան կա՞,- զարմանում է հարցնողը: – Բանանը հետս եմ վեկալել,- պատասխանում է ապարանցին:

Ամերիկահայ լրագրող. «Թերթերն այլեւս հարմար չեն»

Ջուլիետ Փեննինգթոնը թերթերի «փրկությունը» դժվար խնդիր է համարում

Դարձեալ Հայ Զոհեր եւ Վիրաւորներ Հալէպի Մէջ

Այսօր, Չորեքշաբթի 30 Յուլիս 2014-ի առաւօտեան` ահաբեկչական զինեալ խմբաւորումներու կողմէ Հալէպի Ճալլաա շրջանին մէջ ինկած հրասանդի պայթումին պատճառով զոհուեցաւ Սոնա Պալըքեանը, իսկ յետմիջօրէին, Նոր Գիւղի շրջանին մէջ, Զուարթնոց եկեղեցւոյ կողքին ինկած հրասանդի պայթումին պատճառով զոհուեցաւ Ազնիւ Արուշեանը եւ վիրաւորուեցան` Ժիւլիէթ Խաչատուրեանը, Գէորգ Թաշճեանը, ՌաՖՖի Այվազեանը, Յովհաննէս Այվազեանը, Յակոբ Յակոբեանն ու Գէորգ Գալեմճեանը: Աւելի ուշ Գէորգ Գալեմճեանը

Ամերիկահայ լրագրող. «Ամերիկյան շատ լրատվամիջոցներ շրջանցում են Հայոց ցեղասպանությունը»

Ջուլիետ Փեննինգթոնը համարում է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի կարիքն ունի

Վարդան Ղուկասյանը՝ լրագրողներին. «Դուք սատանայից էլ վատն եք, ես Գյումրիի կրիմինալը կապում եմ ձեր հետ»

«Էս երկիրը մի քանի կառույց կա քանդող՝ ձերն է, դատաիրավական ոլորտն է, հավաքվում իրար հետ ու քանդում եք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի կրիմինալի մասին խոսելիս այսպիսի հայտարարություն արեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նա սկսեց լրագրողներին եւ ԶԼՄ-ներին մեղադրել ու քննադատել, որ երբ մարդիկ իրար սպանում են՝ լրագրողներն ուրախանում են. «Եթե լրատվական կառույցները ճշմարտությունը

Զբոսաշրջիկները դժգոհ են դեպի Տաթեւ տանող ճանապարհի անմխիթար վիճակից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սյունիքի մարզի Տաթեւ գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Տաթեւի բնակիչները նշում են, որ գյուղում բոլոր հնարավորությունները կան զբոսաշրջությունը զարգացնելու, գյուղի պայմանները բարելավելու համար, միայն թե  ներկայիս պայմանները լիովին  չեն բավարարում զբոսաշրջիկներին հավուր պատշաճի ընդունելու համար:  Զբոսաշրջիկները շատ հաճախ դժգոհում են, որ  գյուղամիջյան ճանապարհներն այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում,

Մեկնարկել է շախմատի «Սեւանա Լիճ» միջազգային մրցաշարը

Մարտունիում ընթացող շախմատի «Սեւանալ Լիճ 2014» 16-րդ միջազգային մրցաշարում չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Սանան Սյուգիրովը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Վլադիմիր Ֆեդոսեեւը, Վիդիտ Սանտոշը եւ Հրանտ Մելքումյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessacademy.am-ի

ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում: Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվեց ԵՄ շարունակական աջակցությունը`

Հայաստանն ովքե՞ր են ներկայացնելու Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերում

Նանջինգում կայանալիք 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ՀԱյաստանի մարզական պատվիրակությունը բաղկացած է լինելու 25 հոգուց՝ 14-ը մարզիկ, որոնք հանդես են գալու ինը մարզաձեւերում: Ահա նրանք, ովքեր պաշտպանելու են Հայաստանի մարզական դրոշի պատիվը:   Ծանրամարտ Սիմոն Մարտիրոսյան, Սոնա Պողոսյան, Հակոբ Մկրտչյան: Ըմբշամարտ Վաղինակ Մաթեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Զավեն Միքայելյան: Բռնցքամարտ Անուշ Գրիգորյան, Նարեկ Մանասյան: Հրաձգություն Զավեն Իգիթյան, Հրաչիկ

Ռուբեն Հախվերդյանը՝ խուլերին. «Ես երեխա վախտվանից ուշ եմ հասկացել, ես սկի դպրոց չեմ գնացել» (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Ռուբեն Հախվերդյան, մենք՝ խուլերս, ձեզ սիրում ենք»,- այսօր ժեստերի լեզվով խուլ համայնքի ներկայացուցիչները այսպես երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանին յուրօրինակ սեր խոստովանեցին՝ «Երկխոսությունը հնարավոր է» միջոցառման ժամանակ: Ի պատասխան՝ Ռուբեն Հախվերդյանը սովորեց ժեստերի լեզվով երգել «Իմ փոքրիկ նավակ» երգը: «Երկխոսությունը հնարավոր է» միջոցառումը կազմակերպել էր «Դիալոգ» կենտրոնը, որի անդամները լսող մարդկանց սովորեցրին ժեստերի լեզվով հաղորդակցվել խուլերի

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը

Գագիկ Ծառուկյանն ընդունեց Պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող մարզիկներին

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք 2-րդ պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության անդամներին: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Գագիկ Ծառուկյանին զեկուցեց, որ ի տարբերություն 2010 թվականին Սինգապուրի օլիմպիական խաղերի, որտեղ Հայաստանը ներկայացրած 14 պատանիներից միայն 7-ն էին ուղեգիր նվաճել, իսկ մյուս 7-ը մեկնել

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝

Ադրբեջանցի ազգություն կա. ինչպես Ժիրինովսկին դարձավ ադրբեջանամետ. Россия для всех

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է, թե ինչու է «Ռոսիա 24» հեռուստակայանում Ադրբեջանի մասին իր հիացմունքը հայտնել: «Ռոսիա դլյա վսեխ» պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչով է կապված Ադրբեջանի նկատմամբ նրա դիրքորոշման փոփոխությունը, երբ նախկինում շատ սուր էր արտահայտվում այդ երկրի հասցեին, Ժիրինովսկին ասել է, որ խնդիրը դիրքորոշման փոփոխության մեջ չէ: «Ես

Բերքաբերի գյուղապետ. «Ադրբեջանական զինուժի համար կենդանի թիրախ ենք դարձել»

Գյուղում հանգստացողները վախեցած հեռացել են

«Ձեր տանը մարմինս ցույց տվե՞լ եմ». Վալերի Օսիպյանի եւ հարեւանուհու միջադեպը (Տեսանյութ)

Քիչ առաջ  ՀՔԾ-ի շենքից դուրս գալուց հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մոտեցավ նրա հարեւանուհի Գոհար Կարապետյանը եւ պարզաբանում պահանջեց ՀՔԾ-ում իր անձի հետ կապված հերյուրանքներ տարածելու համար: «Պարոն Օսիպյան, ես ձեր տանը իմ մարմինը ցո՞ւյց եմ տվել, ձեր տղայի դանակահարվածության չափսը ցույց տալով»,- հարեւանուհու հարցին «Դուք ո՞վ եք»,- հարցրեց պարոն Օսիպյանը: Տիկինը ներկայացավ, իսկ պարոն

Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծե՞լ են ավագանու անդամին. (Տեսանյութ)

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որը, սակայն, նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով սկսվեց, իսկ պատճառն այն էր, որ, ավագանու անդամների մեծ մասը չէր բարեհաճել ներկայանալ ու քվորում չէր ապահովվում: Որքան էլ պարոն Բալասանյանը բացատրություն տվեց, որ ամառային արձակուրդների են գնացել ավագանու անդամները ու խնդրեց չդարձնել քննարկումների թեմա, ավագանու նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե

«Երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել». Դավիթ Վարդանյան

«Ընդհանրապես բոլոր մրցույթների արդյունքներն անկանխատեսելի են, բայց ամեն մի մարդ մասնակցում է հաղթելու կամ լավ ելույթ ունենալու երազանքով: Ես երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել»,- ասում է 12-ամյա Դավիթ Վարդանյանը, որը մանկական «Նոր ալիք» երաժշտական մրցույթում այս տարի կներկայացնի Հայաստանը: Մրցույթը կկայանա Ղրիմում՝ օգոստոսի 16-18-ը: Մրցութային երկու օրերին մեր մասնակիցը կկատարի Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» և Բրունո Մարսի

Ինչո՞ւ է լռում Վալերի Օսիպյանը

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի 2-րդ առերեսումը իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկայի հետ ավարտվեց: ՀՔԾ-ի շենքից դուրս գալով՝ պարոն Օսիպյանը հրաժարվեց առերեսման մասին որեւէ տեղեկություն տալ, հրաժարվեց պատասխանել մեր բոլոր հարցերին, ասաց՝ ցուցմունքների տակ ստորագրել է, որ պահպանի գաղտնիությունը. «Նախաքննությունը կավարտվի, բոլոր հարցերին կանդրադառնամ»: Մեր հարցին, թե գործով վկա Սամվել, Սարգիս Հովհաննիսյանների մայրը՝

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի

«Հիմա դեպք է, եղել է». Սամվել Բալասանյանը` Գյումրիում կատարված սպանությունների մասին. (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը Սամվել Բալասանյանից` որպես Գյումրու քաղաքապետի, կարծիք հարցրեց իր քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կրիմինալ դեպքերի մասին` նույն օրը արձանագրված երկու սպանությունների և 5 դանակահարությունների մասին: Այս հարցը մենք քաղաքապետին ուղղեցինք բնականաբար ի նկատի ունենալով այն փաստը, որ Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրերս սպանված միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը, Սամվել Բալասանյանի աշխատակիցն է

Ադրբեջանում ներկայացվեցին Յունուս ամուսինների դեմ մեղադրանքները՝ հայրենիքի դավաճանություն. Haqqin.az

Քիչ առաջ մոտ 6 ժամ տևած հարցաքննությունից հետո Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դուրս բերեցին գլխավոր դատախազության շենքից, նստեցրին սև մեքենա և տարան Նասիմի շրջանային դատարան, հայտնում է «Հաքքին.ազ»-ը: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մեղադրվում է «հայրենիքի դավաճանության», «խարդախության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերից խուսափելու» հոդվածներով: Նրա ամուսնու՝ քաղաքագետ Արիֆ Յունուսի նկատմամբ նույնպես քրեական գործ է

Մասնագետները հորդորում են ազատվել զոհի բարդույթից

Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և սփյուռքի շուրջ 30 ուսուցիչներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում են «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով՝ այսպիսի դասընթացների անցկացման անհրաժեշտություն կա, որովհետև Հայոց ցեղասպանության թեման հատուկ մոտեցում է պահանջում. «Այդ թեման բարդություններ ունի և սխալ մատուցման դեպքում կարող է հոգեբանական

Վալերի Օսիպյանը կրկին ՀՔԾ-ում է

Այս պահին ՀՔԾ-ում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ նրա եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սամվել Հովհաննիսյանի առերես հարցաքննությունն է տեղի ունենում: Արդեն մոտ մեկ ժամ է՝ այն սկսվել է: Առավոտյան էլ Վալերի Օսիպյանը առերեսվել է Սամվել Հովհաննիսյանի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: Տիկին Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմեց, որ վեց ժամ տեւած առերեսման ընթացքում պարոն Օսիպյանը դանակահարությանը չառնչվող

Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ստիպել են ազատել շենքը

Այսօր Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ: ԴԱՀԿ ծառայողներն ու ոստիկանները  լրագրողների խմբին ևս թույլ չտվեցին ներս մտնել ու ասացին, որ իրենք էլ ոչ մի բանից տեղյակ չեն, կատարում

Ղարաբաղում սպանված զինվորը կանխազգո՞ւմ էր իր զոհվելը

Պաշտպանության բանակը եւ համագյուղացիները ֆինանսապես օգնել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031