Օրվա լրահոսը

Սուրբ Զատիկի տոնը Կենտրոնում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատիկի տոնը այս տարի ևս նշվեց զանգվածային մեծ միջոցառումներով: Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում ապրող և ստեղծագործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ: Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում, ուր ամենուր զատկական սեղանը հյուրասիրության էր

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ներել է 10 միլիարդ դոլար պարտքը

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 18-ին ընդունել է օրենք «Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջեւ ԽՍՀՄ ժամանակ վարկերի տրամադրման արդյունքում ԿԺԴՀ-ի Ռուսաստանի հանդեպ գոյացած պարտքի կանոնակարգման համաձայնագրի վավերացման» մասին: ИТАРР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության կողմից վավերացման ուղարկված համաձայնագիրը արձանագրում է համաձայնությունները, որոնց կողմերը եկել են ավելի քան 20 տարի տեւած բանակցությունների ընթացքում եւ, հաշվի առնելով,

Արթուր Բաղդասարյանի շնորհավորանքը Սուրբ Զատիկի տոնի առթիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին. «Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգևոր

Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Պատարագը մատուցվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես ընթերականներ Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ.

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի:   Երևանում՝ Ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին

Հայտնաբերվել է Ազգային Արխիվի պահակի դին

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը՝ ապրիլի 20-ին, 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Ազգային Արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղում (Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենք), դուռը փակվել է. պահակը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել 1950

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

Յացենյուկ. Պուտինը քնում է եւ երազում տեսնում ԽՍՀՄ-ի վերածնունդը

Երեկ երեկոյան ԷՆ-ԲԻ-ՍԻ հեռուստաալիքի «Հանդիպիր մամուլին» հաղորդման ընթացքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Խորհրդային Միության վերականգնումը Պուտինի վաղեմի երազանքն է: «Ամեն օր նա քայլ է կատարում այդ երազանքին հասնելու համար: Միայն Աստծուն է հայտնի, թե որտեղ է նրա սահմանը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը: «Провед» հրատարակության փոխանցմամբ՝ հենց այդպես է նա մեկնաբանում Վլադիմիր Պուտինի խոսքերն այն

Գագիկ Մելիքյանը Բերդի տարածաշրջանի ակտիվին հավաքել է Վարագավանքում

Միջոցառման ժամանակ նաեւ քննարկվել են սահմանամերձ տարածաշրջանի զարգացման խնդիրները:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները «РГД-5» տեսակի նռնակ են հայտնաբերել. lorinews.am

Ապրիլի 19-ին, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացնելիս պայթուցիկ սարք են հայտնաբերել: Կատարվածի մասին անմիջապես ահազանգել են ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն: Պարզվել է, որ հայտնաբերվածը «РГД-5» տեսակի առանց պայթուցիչի նռնակ է: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարերը՝ Էդվարդ Արզումանյանի

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել. aparaj.am

Շանզելիզեում գտնվող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց երիտասարդները արյուն խորհրդանշող կարմիր ներկ թափեցին

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը

Ժամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։

ՃՏՊ ՌԴ-ում. զոհվել է երեք ՀՀ քաղաքացի

Ապրիլի 20-ին, ժամը 03.56-ին տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որը հաստատեց տեղեկատվության իսկությունը և հաղորդեց, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն: Ժամը 04.38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին ժամը

Դեռ ոչինչ որոշված չէ. Գալուստ Սահակյանն իր՝ ԱԺ նախագահ դառնալու մասին (News.am)

«Դեռ ոչինչ որոշված չէ»: NEWS.am-ի հարցին՝արդյոք Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածուների մեջ քննարկվում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը, այսպես պատասխանեց պատգամավորը: «Առաջիկայում կքննարկվի, պաշտոնապես կհայտնենք: Դեռ ոչինչ որոշված չէ: Գործադիր մարմնի նիստում առաջարկություններ կլինեն, ըստ այդմ կորոշենք»,- ասաց նա: Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Այրվել է փայտյա տանիքը

Meteo.am. Ապրիլի 19-ին, ժամը 19.16 ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5ա շենքի բակում այրվում է մեկ հարկանի սեփական տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել , որ այրվում է Գյուբեկյան փողոցի Հ.Ռ.-ին, Տ.Ս.-ին և Ն.Մ.-ին պատկանող 38/2 տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ): Հրդեհը

Ժորա Համազարյանը շարունակում է պայքարը

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Երեկոյան մրցահերթում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը երկրորդ մենամարտում պարտվեց իռլանդացի Իրվին Բրենդանին, իսկ մեր հավաքականի հաջորդ ներկայացուցիչը՝ Ժորա Համազարյանը (60 կգ), հաղթեց սերբ Ֆլորիան Սաբոյին ու մնում է պայքարի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀԲՖ մամուլի ծառայության  

Բանաստեղծությունների շնորհանդես «Անգլիական այգում»

 Ռիմա Խաչատրյանին հայտնաբերել եմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նա բանաստեղծություններ է գրում, գրական անունն էլ` Ռի-Մա է, ունի իր լսարանը` տաղանդավոր երիտասարդներ: Ռի-Ման այսօր իր բանաստեղծությունները ներկայացրեց «Անգլիական այգում», որտեղ իր պոեզիայի սիրահարներն էին հավաքվել, որոնք լռությամբ  մեկնվել էին կանաչ ծավալին, ու ունկնդրում էին՝ շունչերը պահած: Ռի-Մայի բանաստեղծությունների ընթերցելուց հետո հնչեցին ծափեր: Ես չգիտեմ, թե ինչ լսարաններում այս

300 միլիոն եվրո՝ Լիոնել Մեսսիի համար

Անգլիական «Manchester Evening News»-ը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է այս ամռանը ձեռք բերել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսիին: Ակումբը պատրաստ է արգենտինացի հարձակվողի համար կատալոնցիներին վճարել 300 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ t-4.blogspot,com-ի  

Հայտնաբերվել է դի

Meteo.am. Ապրիլի 19-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7ա շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1928 թ. ծնված Ա.Ա.-ի դին:

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիսառաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի»ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ

«Մարդն այսօր որքան աստվածանալու, նույնքան էլ մարդանալու կարիք ունի». քահանա

«Քրիստոս հարություն առավ, որպեսզի մարդուն հնարավորություն տա հավիտենական կյանքով ապրելու, նորից երկնքի արքայությանն արժանանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ խոսելով Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին: «Մեծ պահքի ողջ ընթացքում ուրվագծվում է այն ճանապարհը, որով ապրելու դեպքում քրիստոնյա մարդը, հնարավոր է, արժանանա երկնքի արքայությանը: Մենք մշտապես

Նարեկ Մնացականյանն առաջին մենամարտում հաղթել է վրացի մրցակցին

Հայաստանցի 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մնացականյանը Սոֆիայում շարունակվող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացրել է առաջին մենամարտը եւ առավելության հասել վրացի Ռաթի Տլաշաձեի նկատմամբ: Քիչ հետո ռինգ կմտնեն 46-49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ Ժորա Համաղարյանը՝ 60 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը միաձայն պաշտպանել է կոալիցիային մաս չկազմելու որոշումը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական միության վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 127 անդամներ: ՕԵԿ Երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հիմնավորումներն ու դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը:  

«Մածունը սպիտակ է եւ դա քննարկելու հարց չէ». «Դեմ եմ»

«Մենք, այո՛, պետք է գնայինք նախագահի նստավայր եւ պահանջեինք, որ սահմանադրության կատարման երաշխավորը քայլեր ձեռնարկի սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման պահպանման համար»,- այսօր՝ ապրիլի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիային, հայտարարեց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ գործընթացն այնպես էր կազմավորված, որ մարդիկ ինքնակազմակերպ

Ըստ Սադոյանի՝ նոր վարչապետը կարճ ժամկետում արդյունք ցույց կտա

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ կենսաթոշակային բարեփոխումնե՞րը, դրա հետ կապված ՍԴ որոշումը, թե ինչպես ոմանք են կարծում՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված խնդիրները: «Տ. Սարգսյանը վեց տարի է՝ վարչապետ էր, և բնական է, որ նախագահի և իշխող կուսակցության հետ հարաբերություններում բարդություններ են առաջացել, եւ

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի պարզաբանումները. 7or.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր՝ կուսակցությունից եւ մանդատից հրաժարվելու դիմումը: Նա 7or.am-ին ներկայացրել է իր պարզաբանումները.

Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիներիկատարմամբ

Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր

President.am. Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031