Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեկնարկեց. հնչում է Ադրբեջանի հասցեին առատ քննադատություն

Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Բյուրոյի օրակարգում է իռլանդացի պատվիրակ Մայքլ Մաք Նամարայի ներկայացրած բանաձևի նախագիծը: Այստեղ քննադատվում է Ադրբեջանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում, և Վեհաժողովի ուշադրությունը հրավիրվում Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված մտահոգությունների, քաղաքական դրդապատճառներով կալանքների վրա։ Խորվաթիայի պատվիրակ Գվոզդեն Ֆլեգոն մտահոգություն հայտնեց Ադրբեջանում խոսքի ազատության, փորձագետների տեղաշարժման ազատությունների

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և

«Աբխազական երկաթգծի բացումը օրերի հարց է» (Տեսանյութ) 

Մեծ քանակությամբ զրահատեխնիկա կտեղափոխվի, ըստ Սերգեյ Շաքարյանցի, եթե բացվի Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգիծը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այցի շրջանակներում Հովիկ

«Իրազեկված եմ պաշտոնիս եւ ՀՀԿ-ում զբաղեցրած դիրքիս համապատասխան»

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` Մաքսային միությանն անդամակցության գործընթացի մասին – Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի Հայաստանը կարգավորի որոշ «տեխնիկական» հարցեր եւ հունիսի 15-ին արդեն ստորագրի ԵՏՄ անդամության, ապա հուլիսի մեկին` Մաքսային միությանն անդամության փաստաթղթերը: Առաջին ժամկետը լրացավ, մյուսը մոտենում է: Տեխնիկական խնդիրները հաղթահարվա՞ծ են:

Մեսրոպ Մովսեսյան. «Վերեւում մեծերը կռվում են, ներքեւում պիտի սպասենք, թե ինչ կընկնի մեր վրա՝ մե՞ծ բեկոր, թե՞ փոքր բեկոր»

«Եթե կա այլընտրանք, բացի Եվրասիական միությանը միանալը, ՀԱՊԿ-ի շրջանում ապահովել մեր ազգային անվտանգության խնդիրները՝ խնդրեմ: Ասեք, ցույց տվեք ինձ այլ ալտերնատիվ»,- այսօր ՄԱԱ-ում «Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ դիմելով ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով՝ «Այսօր ես իմացա, արտահոսք

Վիճաբանություն երթուղայինում

Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի: Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի

«Ինչ կատարվել է հայերի հետ, որեւէ իսրայելցի հակառակը չի ասի»

Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Աննա Ազարին՝ Հայոց ցեղասպանության, ուկրաինական դեպքերի եւ իր կարիերայի մասին: Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձի կապակցությամբ օրերս Հայաստան էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի վարչության պետ Աննա Ազարին: Նա հարուստ դիվանագիտական կենսագրություն ունի, տարբեր տարիների դիվանագիտական առաքելությամբ հանդես է եկել ինչպես նախկին

Դատարանը «փողոցային խոսակցության վայր» սարքած դատավորի դեմ բողոք են ուղարկել արդարադատության խորհուրդ

Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր տեղի կունենա առանց ազատամարտիկների մասնակցության: Դատարանը որոշել է արգելել նրանց մասնակցությունը, թեեւ այդ որոշումը նախապես չի հրապարակվել: Այս պահին ազատամարտիկները դատարանի դիմաց են հավաքվել, նրանք չեն էլ փորձում դատարան մտնել: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ թեեւ այսօր են իմացել,

«Կիսելյովը պայքարում էր թվացյալ հողմաղացների դեմ»

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս վերլուծաբան, քարոզիչ Դմիտրի Կիսելյովի (լուսանկարում) այցի հետ կապված աղմուկի մասին, մասնավորապես՝ «Լեզվի մասին» օրենքի խախտման վերաբերյալ, հունիսի 17-ին «Առավոտին» տված հարցազրույցում ասաց հետեւյալը. «Խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքի պահանջները մշտապես կատարվում են, թարգմանչի ներկայությունը հանդիպումներին պարտադիր է թե՛ հայ-ռուսական միջխորհրդարանական նիստերի, թե՛ այլ հանդիպումների ժամանակ, եւ այդ հանդիպման սկզբում եւս այդ

Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի անձի ու նրա տան պահպանության ծախսերը պահանջում է Սամվել Բալասանյանից 

Գյումրու երկու քաղաքապետերի` Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև մի նոր կոնֆլիկտ է սկսվել. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցին` Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաև նրա տան պետական պահպանության մեկ ամսվա վճարը` 850 հազար դրամ: Բանն այն է , որ Վարդան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Yerkir.am-ին. «Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր», 100 տոկոս համամասնական ընտրակարգ…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին: -Պարո’ն Քոչարյան, մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Կարծում ենք՝ ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսին Դուք այս կամ այն կերպ արդեն անդրադարձել եք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող

Ըստ Վալերի Օսիպյանի՝ ակտիվիստները չեն իրականացրել ոստիկանների իրավական պահանջը

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել էլէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին: Բերման ենթարկվածներից մեկի ընկերը պատմեց, որ իրենք պարզապես կանգնած էին, իսկ ոստիկանները գողացան նրանց: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ դա նորմալ է. ակտիվիստները չեն իրականացրել ոստիկանների իրավական պահանջը: Մանրամասները՝ շուտով: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ  

«Վանաձորը իրենը կասի»

Ձեւավորվում է հիմնադիր խորհրդարանը Նախախորհրդարանի անդամ, Նախախորհրդարանի կողմից ձեւավորվող հիմնադիր խորհրդարանի պատգամավորի ինքնառաջադրված թեկնածու, վանաձորցի Հովհաննես Ղազարյանը նախ համառոտ ներկայացնում է հիմնադիր խորհրդարանի ստեղծման նպատակն ու գործառույթները: Նախատեսվում է արդեն մինչեւ սեպտեմբերի կեսերը ձեւավորել խորհրդարանը: Այն լինելու է 65 հոգանոց կազմով, ըստ էության, ժամանակավոր այլընտրանքային կառավարման մարմին, որի առաքելությունը, նրա խոսքով, ռեժիմի՝ վարչախմբի հեռացումն է

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատների համար հրավիրվում է շտապօգնություն (Տեսանյութ) 

Քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը: Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը քիչ առաջ հրապարակած վճռով մերժեց գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչների բողոքը: Բացի ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, պաշտպաններից որեւէ մեկը, ինչպես նաեւ դատախազ Արմեն Մարուքյանը ներկա չէին որոշման հրապարակմանը: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության

«Այս ամենը երկաթյա վարագույրի բացվելու արդյունք է»

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղարի կարծիքով՝ Զվարթնոցի տաճարում տեղի ունեցածը արտասահմանից ներմուծված այլանդակությունների արդյունք է: Օրերս Զվարթնոցի տաճարում 700.000 դրամ արժեցած կորպորատիվ միջոցառումը ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ դատապարտելի է: «Այս ամենը երկաթյա վարագույրի բացվելու արդյունք է: Սա արտասահմանից ներմուծված այլանդակությունների, ազատությունների հերթական շարքն է` իր հետեւանքներով: Խորհրդային

Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլայ Պատրուշևի եւ Նիկոլայ Բորդյուժայի հետ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է հունիսի 18-20-ը Կազան քաղաքում անցկացվող Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Համաժողովին Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին առնչվող ելույթով: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և

Առավոտցիներ. «Առավոտը» պարզապես թռցնում էին կրպակներից»

Օրաթերթի հիմնադրման մասին պատմում է առաջին պատասխանատու քարտուղար Հենրի Առուշանյանը «Գիշերը ժամը երկուսին Իգնատ Մամյանը ինձ զանգահարեց, ասաց՝ թերթ ենք բացում՝ «Առավոտը», արի, Վանոյի հետ պիտի հանդիպենք, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր: Մյուս օրը գնացինք, հանդիպեցինք, խոսեցինք թերթի մասին, բայց մենք, ըստ էության, չէինք պատկերացնում, թե ինչ ենք անելու, ասաց՝ դե «Առավոտ» պիտի

Բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ (Տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները նստել էին ոստիկանության ավտոմեքենայի դիմաց, որի մեջ էին նրանց երկու ընկերները եւ պահանջում էին քաղաքացիներից՝ միանալ իրենց: Սակայն ոստիկանները հրելով նրանց, ընդ որում՝ կանանց նույնպես, կարողացան տեղաշարժել մեքենան: Ակտիվիստները նստեցին Սարյան փողոցում, բայց ոստիկանները նրանցից ոմանց ձեռքերից եւ ոտքերից բռնելով՝ բերման էին ենթարկում: Բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ: Ամի

Գեւորգ Մելիքյան. «Երկարաժամկետ հնարավոր չէ երկու տիրոջ ծառա լինել» (Տեսանյութ) 

Ըստ քաղաքական վերլուծաբանի, Հայաստանը լուրջ խնդիրներ ունի գործընկեր երկրների հետ

Եվս մեկ անգամ՝ արձանների մասին

Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայում 2005 թվականին` ֆաշիստների նկատմամբ տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ: Հեղինակն է Զուրաբ Ծերեթելին: Չնայած միանշանակ չեմ վերաբերվում քանդակագործի աշխատանքներին, սակայն ա՛յս հուշարձանն ամեն անգամ ինձ ձգում, քաշում է դեպի Շառլ դը Գոլի հրապարակ, ոչ այդքան նկատելի վայր`«Կոսմոս» հյուրանոցի առջեւ, որտեղ խոյանում է Ֆրանսիայի նախագահի զինվորական համազգեստով ութ մետրանոց հուշարձանը: Այս արձանը պատմում

Քվորումն ու կոնսենսուսը

Բոլորս վարակվեցինք debato disputicusi-ի վիրուսով: Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանից տարածվեց այդ վիրուսը, Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերից»: Ու հիմա բոլոր եղանակներին, ամեն տեղ՝ բնակարաններում, սրճարաններում, խորովածի ու քյաբաբի շուրջ, մամուլի ասուլիսներում եւ հեռուստաէկրաններից անընդհատ իրար ենք ուտում, հայհոյում, ամոթանք տալիս միմյանց, միայն թե ապացուցենք՝ խաշած ձուն սո՞ւր կողմից պետք է ջարդել, թե՞ հակառակ: Անգլիացի գրողի ստեղծագործությունից սկիզբ

Ռուսաստանը պատրաստ է, բայց վերջին խոսքը Հայաստանինն ու Թուրքիայինն է

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց հիմնական խոսքն առաջին հերթին այն երկրներինն է, որոնք ստորագրել են արձանագրությունները»,-ռուս լրագրողի հարցին` հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-թուրքական լավ հարաբերությունները` արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այսպես պատասխանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա ընդգծեց ռուսական կողմի

«Ապակե կախազարդի» պրեմիերան՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հունիսի 19-28-ը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում կկայանա ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։ Այդ մասին հեղինակները տեղեկացրին «Առավոտին», նաեւ հիշեցրին, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Կալկաթայի միջազգային կինոփառատոնում։ Օգոստոսի 21-ից 30-ն էլ «Ապակե կախազարդը» կմասնակցի Մոնրեալի համաշխարհային կինոփառատոնին։ Ինչպես նախորդ 14 ֆիլմերում,

Ակտիվիստներին աջակցում են նաեւ կողքի շենքի բնակիչները՝ ջուր լցնելով ոստիկանների վրա

Մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքելու էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ: Ոստիկանները շղթա կազմած թույլ չեն տալիս բարձրանալ ոչ ակտիվիստներին, ոչ էլ տարածքի բնակիչներին: Սակայն մի խումբ ակտիվիստներ կարողացան ճեղքել շղթան եւ բարձրանալ դեպի հանձնաժողովի շենք: Նրանք հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Երկու ակտիվիստի ոստիկանները նստեցրել են մեքենան՝ բերման ենթարկելու համար: Սակայն

Անրի Ռենոն Սերժ Սարգսյանից ավելի լավ է բացատրում Հայաստանի մուտքը ՄՄ

«Դեսպանը Սերժ Սարգսյանից ավելի լավ ներկայացրեց, թե ինչու է ինքը մտնում Եվրասիական միություն, եւ ոչ թե ընտրում է Եվրաասոցացումը»,- այսօր ՄԱԱ-ում «Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի բացատրություններից  հետո այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ըստ նրա, «եւ-եւ» չի կարող լինել, ինչպես ներկայացնում է

Լավրով-Նալբանդյան ասուլիսն անցկացվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ (Տեսանյութ)

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց հակամարտության կարգավորման հարցում հետևողականության ցուցաբերման անհրաժեշտությունն ու ասաց, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն

Ազատ հավաքի մասնակիցների նկատմամբ նոր սահմանափակումներ են մշակվում

Շանթ Հարությունյանի հետ անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը մտավախություն ունի, որ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարող է վատ նախադեպ դառնալ ազատ հավաքի մասնակիցների համար: «Առաջին անգամ ոտնձգությունը ոստիկանի նկատմամբ դիտվում է որպես խուլիգանություն: Հանրային միջոցառումների նկատմամբ երբեք քրեական վարույթ իրականացնող մարմինները նման կոնֆլիկտներին նման գնահատականներ չեն

Գյուլբենկյան փողոցում տուժածը Ախթալայի բնակիչ է. shamshyan.com

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած անձը Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի բնակիչ, սակայն ժամանակավորապես Երևանի Կասյան 12 շենքում բնակվող 28-ամյա Արտեմ Չիչյանն է: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Հայ-ռուսական ակումբի նիստ՝ Ազգային ժողովում

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է հայ-ռուսական միջխորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը: Նիստը կրկին ընթանում է ռուսերենով, թեեւ հենց սկզբում նշվեց, որ աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են, եւ թարգմանիչ կա տեղում, եթե կարիք լինի, թարգմանությունը կապահովվի: Ներկաները շնորհավորեցին ակումբի անդամներից Տաճատ Վարդապետյանին՝ երեկ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին շախմատի բլից խաղում հաղթելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031