Օրվա լրահոսը
Լեւոն Զուրաբյան. «Մենք պետք է պատերազմենք ռեժիմի դեմ պառլամենտում»
Այսօր, երբ ՀՀԿ-ն անցկացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, դրանից հետո քառյակի հրավիրած ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ն իր առջեւ նպատակ եւ խնդիր է դնում՝ ամեն գնով անցկացնել կոնկրետ օրենքներ: Ասուլիսից հետո Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն ամեն գնով, լինի իր պատգամավորներին բերման ենթարկելով, լինի խախտումներով, թե ինչ,
Առողջապահության նախարար. «Էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են»
Հունիսի 20-22-ը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումի շրջանակում «Տելեբժշկության հայկական ասոցիացիայի» կողմից այսօր ներկայացվեց Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացքը: Միջոցառումը նախագահում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախքան բացումը կազմակերպիչները բուժաշխատողներին շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ: «Համոզված եմ, որ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են: Եվ առանց նման համակարգի բացառվում է, որ հնարավոր
Բելառուսում հայտնի քաղբանտարկյալի են ազատ արձակել. TUT.BY
Բելառուսում ազատ է արձակվել քաղբանտարկյալ համարվող իրավապաշտպան Ալես Բելացկին: «TUT.BY»-ի փոխանցմամբ, «Վեսնա» իրավապաշտպանական կենտրոնի ղեկավարին ազատ արձակելու մասին հայտնել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը: Բելացկուն ազատ արձակելու մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Նա միայն զանգահարել է կնոջը և ասել, որ գնացքում է և տուն է գալիս: Ալես Բելացկին ձերբակալվել է 2011թ. օգոստոսի 4-ին և դատապարտվել
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են իրականացնում
Եղեռնի 100-ամյակին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս սրբազանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ յուրաքանչյուր ամսի 24-ին՝ խորհրդանշական այդ օրը, Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ ծրագիր են իրականացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը և հավելեց, որ նախորդ ամսի 24-ին, օրինակ, Ցեղասպանությանը
Մի խումբ հոգևորականներ այցելել են մարտական հենակետեր
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր: Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել: Հայ-ադրբեջանական
«Դեմ եմ-ը» ԱԺ է եկել փուչիկներով
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց Կուտակային կենսաթոշակի մասին լրացված օրենքի երկրորդ ընթերցման հետ կապված: Նախաձեռնության անդամները Ազգային ժողով են եկել փուչիկներով եւ ԱԺ մուտքի դիմաց դրել են մանրադրամներ, որոնք ունեն 67 թվի տեսքը: Նախաձեռնության անդամ Նարինե Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փուչիկները պատգամավորներն են եւ իրենք մեծացրել են, որ
Լեւոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչո՞ւ է Քառյակն անվավեր համարում քվեարկությունը (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի քառյակի հրավիրած ասուլիսի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը բացատրեց, թե ինչու է քառյակն անվավեր համարում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քվեարկությունը: Հիշեցնենք, որ օրենքն ընդունվեց պատգամավորի քվեարկության արդյունքում, սակայն քառյակը վստահ է, որ քվեարկել է ընդամենը 64 պատգամավոր: Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն իր դիմաց խնդիր էր դրել՝ ինչ գնով
Բացասական ազդանշանների արգասիքը
Վերջերս կարդացի «Գաղտնիքը» գիրքը, որում ներկայացված տեսությունն ինձ դուր է եկել (կա նաեւ նույն բովանդակությամբ ֆիլմը): Շատ հակիրճ գաղափարը հետեւյալն է. երբ դուք կենտրոնանում եք այն բաների վրա, որոնք ՉԵՔ ՈՒԶՈՒՄ, դուք այդ՝ ձեր չուզած բաներն էլ ստանում եք, այն էլ՝ տասնապատիկ ավելի շատ: Երբ մտասեւեռվում եք չուշանալու վրա, ուշանում եք, երբ կենտրոնանում եք չչաղանալու
Անահիտ Բախշյանը Աֆրիկյանների շենքի համար պայքարողների կողքին է (Տեսանյութ)
Տիկին Բախշյանը հայտարարեց, որ շենքի ֆասադը այդքան էլ վնասված չէ, եւ այն կարելի է դեռ վերականգնել Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտվանից շարունակվում էին Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները: «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամների կողքին շենքի բակում էր: Նա ցանկություն հայտնեց ֆոտոլրագրող Հայկ Բիաջյանի հետ մտնել
Ոչ իշխանական քառյակը կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի քվեարկությունը անվավեր է համարում (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Կուտակային կենսաթոշակների» մասին օրինագիծն Ազգային ժողովն ընդունեց, ըստ ոչ իշխանական քառյակի՝ կեղծիքներով: Արծվիկ Մինասյանը դահլիճում հայտարարեց, որ ոչ թե 67 պատգամավոր է քվեարկել, այլ՝ 64, ինչը նշանակում է, որ օրենքը չէր կարող համարվել ընդունված: Այդ վիճահարույց քվեարկությունից հետո ոչ իշխանական ուժերը լքեցին դահլիճը, եւ հետո Քառյակը ասուլիս հրավիրեց: Ասուլիսին ներկա
«Շատ քիչ փառատոներ կան, որոնք շեշտը դնում են խաղաղություն, համերաշխություն քարոզող ֆիլմերի վրա». ռեժիսոր
Երևանի Կարապի լճի տարածքում այսօր կմեկնարկի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը, որը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ: Փառատոնը կինոսերներին կներկայացնի հոգևոր, սոցիալական և համամարդկային խնդիրներ շոշափող խաղարկային և վավերագրական ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք օրեր շարունակ կցուցադրվեն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ
Հունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգևոր կենտրոնում` աղոթական և եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր
Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են
Ո՞ւմ էր ակնարկում Մարգարիտ Եսայանը (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող շուրջ 39 հազար տնտեսվարողների: Հաշվի առնելով այս օրենքի կարեւորությունը փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դիմեց ոչ իշխանական ուժերին, որոնք առավոտյան ցուցադրաբար լքել էին
«Ամերիկացիները ամեն ինչ կանեն, որպեսզի թուրքերի եւ ադրբեջանցիների միջոցով ապակայունացնեն Հայաստանում եւ Վրաստանում իրավիճակը». Արչիլ Չկոիձե
Արչիլ Չկոիձեի պնդմամբ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետք է ստեղծվի հայ-վրացական ֆորում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարելու նպատակով «Ես կարծում եմ, որ Վրաստանին անհրաժեշտ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Շատերն են ասում, որ Վրաստանը ընտրել է դեպի Եվրոպա եւ դեպի ՆԱՏՕ ճանապարհը: Դա բլեֆ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց վրացի հասարակական գործիչ, «ԻրակլիԵրկրորդ»
Ռուսաստանը Արսեն Ավակովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. РИА Новости
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ պատերազմում արգելված միջոցներ և մեթոդներ օգտագործելու համար, հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Գրում է Ria.ru-ն: «Պատերազմում արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու քրեական գործի շրջանակներում, ծանր վիճակում գտնվող մարդկանց սպանության, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և մարդկանց
«Միկոյանն այն մարդն է, ով մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մեջ»
ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալված բացասական վերաբերմունքը միայն նրա կոմունիստ լինելու պատճառով է: «Անաստաս Միկոյանն այն մարդն է, ով մեծ ներդրում է ունեցել Խորհրդային Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման, հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մեջ»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար,
ԵԽԽՎ զեկուցողը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների առնչությամբ
«Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակը կտրուկ վատացել է 2013թ նոյեմբերից հետո, երբ վերջին անգամ այցելել էի այդ երկիր», – հունիսի 20-ին հայտնել է Էստոնացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում «Եվրախորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու ապահովությունն ամրապնդելու» հարցով զեկուցող Մայլիս Ռեփսը: «Մշտապես խախտվում են հիմնարար ազատությունները և սարսափելին այն է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստանձնել
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները: Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև
Ռուբեն Հակոբյան. «90-ականների սկզբի ու այսօրվա միջեւ համեմատության ոչ մի եզր չկա»
Ռուբեն Հակոբյանը 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը, իսկ այսօր նա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային հարցերով խորհրդականն է: Այսօր օլիմպիական օրվա վազքարշավի ժամանակ Aravot.am-ը Ռուբեն Հակոբյանին խնդրեց համեմատել իր ժամանակների եւ այսօրվա ազգային օլիմպիական կոմիտեները: «Համեմատության ոչ մի եզր չկա: Այն տարիներին մենք փաստաթղթերն էին կազմում ու կարգավորում: Դա կայացման
Նպատակահարմա՞ր էր արդյոք աղբը մոտեցնել դպրոցին
Այս աղբամաններն իրենց համար նախատեսված նախկին տեղից օրերս տարհանվել եւ հանգրվանել են վերջերս լիովին վերանորոգված՝ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցին շատ մոտ, անմիջապես ցանկապատի տակ՝ աշակերտների եւ ուսուցիչների համար ստեղծելով հակասանիտարական վիճակ: Ինչպես հստակ երեւում է 2-րդ լուսանկարում, աղբամանների նախկին տեղը միջազգային մի ներկայացուցչության տարածքի հետնամասում էր, որը, սակայն, իր շրջապատում չի հանդուրժել նման տեսարան,
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցվեց
Այսօր առավոտվանից «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները պայքարում էին շենքում շինարարական գործողությունների դադարեցման համար: Ակտիվիստներին մոտեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ եկել է երիտասարդներին սատարելու եւ շարունակելու է նրանց հետ պայքարը պայքարի բոլոր միջոցներով: Ակտիվիստները կոր էին անում շինարարներին դադարեցնել աշխատանքը եւ հարվածում էին շենքի թիթեղյա պարսպին:
Երազատեսության տարաշխարհիկ աչքը
Հաճախ եմ մտածել, անդրադարձել ու ինձ համար այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե Հոմերոսն իր վեհաշեն էպոսները գրելիս ինչ աչքով է տեսել իր հերոսներին եւ նրանց կյանքը մանրամասնության մեջ ինչպես է դարձրել ավելի կենդանի, ավելի իրական, քան, թերեւս, հայտնի եւ անհայտ ժամանակակիցների վկայությունները, որոնք այդ ամենը գուցե թե տեսել էին սեփական աչքերով, բայց չէին կարողացել
Հովիկ Աբրահամյանը «քցե՞ց» ընդդիմությանը
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ «քառյակը կամաց-կամաց ինքն իր ձեռքով գրում է իր դատավճիռը՝ իր քայլերով եւ պահվածքով ապացուցելով, որ ո՛չ հրաշալի է եւ ո՛չ էլ միասնական»: Ապրիլի 22-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել էին Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց
Ինչպես ենք մենք պահպանում մեր հուշարձանները
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ թատերագետ Արա Խզմալյանը: Արամ Աբրահամյան.– Դուք տեսնո՞ւմ եք տրամաբանական շղթա՝ Աֆրիկյանների տուն, Զվարթնոց, Գառնի: Կարինե Հակոբյան.– Օղակաձեւ զբոսայգի, օպերայի շրջակայք, մեր ամբողջ հին Երեւանի վերացում: Կարելի է շարունակել այս շարքը եւ նշել մեր կոթողների եւ եկեղեցիների անմխիթար վիճակը այսօր: Այսինքն` ինչպես
«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»
ԱԺ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը Հայաստանից դուրս մասնակցել է ընդունելությունների պատմամշակութային տարածքներում, երբ նաեւ սնունդ է մատուցվել: «Դուք՝ որպես ԱԺ…»,- հարցս դեռ չձեւակերպած՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը լրացրեց այն՝ «մշակույթի հանձնաժողովի նախագահ», «այո, այո, եւ ինչպե՞ս եք վերաբերվում…»,- կրկին հարցս չավարտած՝ նա շարունակեց՝ «Զվարթնոցի, Գառնիի…», «այո, այո, ինչպե՞ս
Հերմինե Նաղդալյան. «Ընդդիմությունը որեւէ արգումենտ չուներ, պարզապես կիրառեց այդ հնարքը»
ԱԺ-ում ՀՀԿ-ն իրար հետեւից քննարկեց մի շարք օրենքների նախագծեր: Շատ օրինագծերի հետ կապված որեւէ հարց, մտքերի փոխանակություն չեղավ, որովհետեւ ոչ իշխանական ուժերը, որոնք ցուցադրաբար լքել էին նիստերի դահլիճը, ընդմիջումից հետո էլ չվերադարձան: Պարզապես 10 րոպեի ընթացքում քննարկվում եւ ավարտվում էր միանգամից 3-4 օրենք: Փոքրամասնության պահվածքին անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Ինձ մոտ տպավորություն էր, որ
Աշխատող թաքցնելու պատրվակով գործարարի բիզնեսը հարկայինը «բնաջնջել» է
Միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն միլիոնավոր գումարներ են հատկացնում մեր երկրի հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության բարեփոխման համար: Սակայն համակարգը բարեփոխվելու փոխարեն՝ հարկայինի աշխատակիցների «տեռորի» մեթոդներն են գնալով կատարելագործվում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նշանակման առաջին օրերին ամենայն պատասխանատվությամբ հրապարակավ հայտարարեց. «Ես թույլ չեմ տա, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, որեւէ մեկի
Ֆիննախի մերժման հիմնավորումը առաջարկի հեղինակն անհիմն է համարում
«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությունը կառավարությանն առաջարկել էր Երեւանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային եւ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) գրասենյակներ, որի շնորհիվ մեր երկիր ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, եւ մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին: Այս առաջարկին «Առավոտ» օրաթերթն անդրադարձել էր մայիսի 14-ի՝ «Առաջարկում են ավտոշուկաներում մաքսային
«Այսօր ԼՂ հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը փակուղում է հայտնվել»
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում կարեւորում է նաեւ հասարակության մասնակցությունը: «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հասարակությունը գրեթե անտեղյակ է, թե ինչ հարցեր են քննարկվում բանակցության սեղանի շուրջ. «Հասարակությունը նաեւ անտեղյակ է, թե ինչ դիրքորոշում ունի քննարկվող հարցերի շուրջ սեփական երկրի ղեկավարությունը»: Նա ցավով նկատում է, որ այսօր մենք


















































