Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, 1990 թ. ծնված Արսեն Գ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սարոկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: ԲՀԿ մամուլի գրասենյակ

Գերմանիայի Ենա քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

  Ապրիլի 24-ին Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իր ուղերձում Ենայի  քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհեցումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը

Բախվել են մեքենաներ

Ոստիկանության   պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կատարվում է քննություն։

Կդիտվի արագ փոփոխվող եղանակ

Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 26-ին կդիտվի արագ փոփոխվող եղանակ, կեսօրից հետո ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, երեկոյան` առատ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում ապրիլի 26-ին օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +8+13, ցերեկն ստվերում +20+23, երեկոյան

Քաղաքացի է ընկել կիսակառույց շինության տանիքին եւ մահացել

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 26-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկ հարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Տ.-ը (ծնվ. 1985թ.) ընկել է Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա կիսակառույց շինության

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական

Լուծարված ՀԺԱՄ-ի նախագահը վերցնելու է մանդատը. Panorama.am

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի նախարար նշանակվելուց հետո ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորական մանդատ ստանալու հերթը ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանինն է: Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մանդատը պատրաստվում է վերցնել, ինքնաբացարկի մասին խոսք չկա և որ հավանաբար, հենց այսօր էլ ԿԸՀ-ն կկազմի համապատասխան արձանագրությունը: Հրապարակումն ամնբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Քեսաբի ազատագրության համար հայկական լեգիոն կձևավորվի

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին Լաթաքիայի հայկական սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպասակ դրեց՝ նկատելով, որ 21-րդ դարում տեղի ունեցած Քեսաբի իրադարձությունները 20-րդ դարասկզբի  Ցեղասպանության շարունակությունն են: Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Քեսաբի մատույցներից դատապարտում է Թուրքիայի կառավարությանը և հայտարարում, որ Քեսաբի հայաթափման պատասխանատուն թուրքական իշխանություններն են:

Հայաստանի պատանի բասկետբոլիստուհիները Կազանում գրավեցին 3-րդ տեղը

Կազանում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցական երկրորդ խաղերի բասկետբոլի մրցաշարը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանի բասկետբոլիստուհիները հինգերորդ տուրում 77:47 հաշվով պարտության մատնելով Բելառուսի իրենց հասակակիցներին՝ մրցաշարում գրավել են 3-րդ տեղը: Մեր աղջիկներն անցկացրել են հինգ հանդիպում, որից երեքում հաղթանակ տոնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով

Շուստրիների կառավարությունը. «Ժամանակ»

Երեկ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության Ազգային ժողով ներկայացրած օրինագիծն իրականում ոչ թե առկախում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ էլ ավելի է խճճում հարցը կամ ընդամենը հարցը խճճելու նոր միջոց է: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարեց, որ օրինագիծ պետք է մշակվի, ըստ որի կասեցվում

Արմեն Աշոտյանը շաբաթօրյակ է անցկացրել իր աշխատասենյակում․ նա հավաքել է իր իրերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել: Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական

«Անգամ եկամուտների հայտարարագրման հանգամանքը ոչինչ չտվեց հասարակությանը». «Հրապարակ»

Բարդ է աղքատ ու բազում խնդիրներ ունեցող երկրում հանրային դեմք լինելը: Թվում է՝ ինչպե՞ս կարող է 40-50 տարեկան հասուն, աշխատունակ, նորմալ կրթություն ստացած անձն առանձնատուն, մեքենա, բանկային հաշվին որոշակի գումար չունենալ: Բայց երբ հանրությունն աղքատ է ու օրվա հացի կարոտ, որեւէ կուսակցության նախագահի կամ պետական պաշտոնյայի երեք հարկանի առանձնատուն ունենալու հանգամանքը կարող է հասարակական պարսավանքի

Ինչու է Հովիկ Աբրահամյանն այցելել իրեն վիրավորողներին. «168 ժամ»

Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը: Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն քառյակի ազգափրկիչ հավաքները, և

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, Ի՞նչ ես հիմար ժպիտով ինձ նայում: Սա Երեւանն է, որտեղ ախպերը Քցում է ախպորն ու չի խնայում:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից: Ոգեկոչման արարողությունը սկսվեց Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցեցին

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում, Կիպրոսում և Սերբիայում

Հունաստան Ապրիլի 24-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի և ՌԱԿ Հունաստանի հայ իրավանց խորհրդի համակազմակերպմամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի Էսթիա հրապարակումտեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառումն ընթացավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ`

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Ապրիլի 23-25-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնած Հիշատակի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Վիեննայի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան, Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց

Ֆրանսիայի նախագահը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում կայացավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որն իր ներկայությամբ պատվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր

Կալանավորվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ Արթուր Ադամյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ Արթուր Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երեք առևտրային բանկերում ունենալով 1.400.000 դրամից ավելի վարկային պարտավորություններ, չունենալով խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ, խարդախություն

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն տեղի ունեցավ եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ: Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը

«ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին պիտի արժանանան բազմակողմանի զարգացած մարդիկ». Հովիկ Մուսայելյան

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի,

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում

Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունեցան ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի քաղաքային հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը: Այնուհետև եկեղեցու սպասավորների կողմից

Ռուսական «Россия-1»-ի եւ «Первый канал»-ի՝ Հայաստանում հեռարձակման հարցը կհասնի ՀՌԱՀ-ին. media.am

Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ ներկայացնելով ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հաղորդումների այլատյացության  եւ ազգամիջյան ատելության քարոզի փաստեր: Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմը, որը համախմբում է շուրջ 200 հասարակական կազմակերպություններ, հայտարարություն է տարածել, որով ՀՌԱՀ-ից պահանջում է կասեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում եւ

«ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու իրական պատճառները հավանաբար ուրիշ են». Խոսրով Հարությունյան

«Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Սա հաշվի առնելով՝ ընդդիմությունը կարո՞ղ է հայտարարել, որ հաջողվեց իշխանական բուրգից բեկոր պոկել եւ ՀՀԿ-ին թողնել քաղաքական մեկուսացման մեջ: Ի վերջո տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում, եւ համաձա՞յն եք նրանց այն գնահատականի հետ, որ ՀՀԿ-ն միանձնյա որոշումներ էր կայացնում: Aravot.am-ի այս հարցերին Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ` Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։ Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ մատուցվեց

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930