Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի ազատագրության համար հայկական լեգիոն կձևավորվի

Ապրիլ 26,2014 11:09

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին Լաթաքիայի հայկական սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպասակ դրեց՝ նկատելով, որ 21-րդ դարում տեղի ունեցած Քեսաբի իրադարձությունները 20-րդ դարասկզբի  Ցեղասպանության շարունակությունն են: Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Քեսաբի մատույցներից դատապարտում է Թուրքիայի կառավարությանը և հայտարարում, որ Քեսաբի հայաթափման պատասխանատուն թուրքական իշխանություններն են: Արմենակ Աբրահամյանը նաև իր տարակուսանքն է հայտնում Քեսաբ մեկնող հայ ազատամարտիկների քայլի վերաբերյալ ՀՀ նախագահի արձագանքի, ինչպես նաև նրանց նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողությունների կապակցությամբ:

Քեսաբի ազատագրությանը պատրաստ են մասնակցել հայեր աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի Քեսաբը վերադառնա հայերին: Ելնելով քեսաբահայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից՝ Արևմտյան Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր՝ հայկական պաշտպանական լեգիոն ձևավորելու մասին:

24 ապրիլ, 2014թ.

Լաթաքիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930