Օրվա լրահոսը
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ. «Վաղը Մայդան չի լինելու»
Հարթակից խոսելու են Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Աշոտ Ադամյանը:
Տնօրենը շահագործել էր ինքնաշեն բեռնատար վերելակը, նշանակվել էր տուգանք՝ մեկ միլիոնի չափով
Տեսուչներն ինչից են ենթադրել, որ Արին Բերդի 40 հասցեում առկա, առաջին հայացքից վերելակի տեսք ունեցող հարթակը վերելակ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Դ. Ղասաբողլյանի, 1.000. 000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը գանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը 21.12.2012թ. արձակել է վճարման
Եվրամիությունը և Ուկրաինան ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռադիոկայան
Եվրամիությունը և Ուկրաինան այսօր ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Փաստաթղթի տակ առաջինն իրենց ստորագրությունը դրեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։ Տաթեւիկ Լազարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
«Դիվային» երկը կկատարվի Հայաստանում
Իռլանդուհի մեցցո սոպրանո Զանդրա Մքմաստերը մեկնաբանում է Մալերի «Երգ երկրի մասին» կանտատի խորհրդավորությունը Հայաստանյան մշակութային կյանքում ցանկացած պրեմիերա հասկանալի պատճառով «իրարանցում» է առաջացնում հանդիսատեսի, նաեւ մասնագետների շրջանում: Բացառություն չէ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոն, որտեղ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ մեներգիչներ Զանդրա Մքմաստերի (մեցցո սոպրանո) եւ Լիպարիտ Ավետիսյանի (տենոր) մասնակցությամբ
Սերժ Սարգսյանը կարեւորել է իրավաբանական կրթության որակը բարձրացնելու խնդիրը
Այսօր «Տեսակետ» ակումբում իրավագիտության դոկտոր, փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանն անդրադարձավ Հայաստանում իրավաբանական կրթության բացթողումներին, խնդիրներին եւ արդարադատության համակարգում դրանց վտանգներին: Արթուր Ղամբարյանի փոխանցմամբ, վերոնշյալ խնդրի առնչությամբ`պետական մակարդակով ուշադրությունն արդեն իսկ առաջընթաց է: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ մշակված դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով կարեւորվել է իրավաբանական
Մովսես Շահվերդյան. «Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա»
«Գերտերությունների ղեկավարներն արդեն դիվանագիտական լեզվից անցնում են պարզ լեզվի»,- այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների մասին`կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Նման գործելաոճը, բանախոսն ինչ-որ առումով նաեւ բնական է համարում, քանի որ ԽՍՀՄ փլուզումն այդպես անհետեւանք անցնել չէր կարող ու այս տարիների ընթացքում բոլորն էլ սրտի խորքում սպասում էին
Փոքրիկ պատմություն` մարդկային վեհ հոգիների մասին
Եգոր պապս քառասուներեք տարեկան էր, երբ կինը՝ Սիրանուշը, այսինքն տատս, հրաժեշտ տվեց աշխարհին: Հեռացավ կյանքից` ամուսնու խնամքին թողնելով չորս անչափահաս երեխաներին, որոնցից ամենափոքրը` հայրս, ընդամենը երեք տարեկան էր: Անպարփակ վիշտը ծովացավ Եգորի կապույտ աչքերում: Խեղճացել էր այդ կենսախինդ, աշխույժ մարդը: Չնայած այստեղ էլ գործել էր ժողովրդական իմաստությունը. որբը ե՞րբ է ուրախացել, որ հիմա ուրախանար… Եգորն
7 տարի անց` խարդախության մեղադրանքով
Մարտի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի 111 շենքից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վահագն Ս.-ն, որը 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Ազատ» եւ «հստակ» կամարտահայտությունը
Խնդրում եմ համեմատել երկու տեքստերը: Առաջինը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին Պուտինի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունն է. «Կողմերը արձանագրել են, որ այն (Ղրիմի հանրաքվեն-Ա. Ա.) ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծված էր միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին՝ առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ մնալու կարեւորությունը»: Երկրորդը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի
«Աստված մինչեւ էսօր մեզ պահում է». Արեւիկ Հովսեփյան
Մարտի 21-ին կայացավ «Լինենք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքն ամփոփող «ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտի հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսը: «ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտի հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսի մասնակից, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կառավարության ջանքերն արդարացի են. «Հայաստանի
Տեսախցիկը արձանագրել է խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակողին. ոստիկանությունը խնդրում է ճանաչողներին արձագանքել (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Զավեն Սարգսյանը Ֆետիսովայի քայլի մասին. «Փարաջանովն էլ չէր վերցնի այդ մրցանակը»
«Փարաջանով» ֆիլմի համահեղինակ Ելենա Ֆետիսովան հայտարարել է , որ չի մասնակցի ՀՀ պետական մրցանակի հանձման արարողությանը, նաեւ հրաժարվում է ֆիլմին շնորհված պետական մրցանակից՝ Ղրիմի հարցում մեր երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով։ Comments.ua կայքի փոխանցմամբ էլ՝ Ֆետիսովան իրեն հասանելիք դրամական պարգեւը խնդրել է տրամադրել հայ որբերի կարիքներին՝ շեշտելով, որ Փարաջանովն էլ այդպես կվարվեր: Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ
Ճարտարապետ Արմեն Ղազարյանը` «ԵՄ-Եվրոպա նոստրա» միջազգային մրցանակի դափնեկիր
Երեկ` 2014թ. մարտի 20-ին, Եվրոպական միությունը և «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը: Միջազգային ժյուրիի որոշմամբ, ավելի ուշ, մրցանակակիր 27 նախագծերից 6-ին կշնորհվի Մեծ մրցանակ` յուրաքանչյուրին 10 հազար-ական եվրո գումար: Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել
Զարուհի Պետրոսյան. «Ցրտահարության վտանգը բացառել չի կարելի»
Այսօր «Տեսակետ» ակումբում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը եւ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը խոսեցին Մարտի 23-ին նշվող օդերեւութաբանի օրվա մասին, ինչպես նաեւ անդրադարձան եղանակային փոփոխություններին: Զարուհի Պետրոսյանն անդրադառնալով եղանակային կանխատեսումներին՝ ասաց, որ ցրտահարության վտանգը բացառել չի կարելի եւ որպես օրինակ նշեց ծիրանենիների վաղաժամ ծաղկելու փաստը: Նրա ձեւակերպմամբ`այդ ռիսկային
Մշակվում է «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ ընթանում են «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ
Րաֆֆի Հովհաննիսյան. «Նայելով իմ քաշին, ասում են՝ ժամանակն է հացադուլի»
Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ արդեն ժողովրդի համբերությունը հատել է: «Ժառանգությունը» մարտի 28-ին հրավիրում է հանրահավաք: Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերն են ցանկություն հայտնել մասնակցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն կոչվում է ավելի շուտ նախահավաք. «Մենք հույս ունենք, որ առաջիկայում կլինեն միասնական հավաքներ, բայց որպեսի գործընթացը սկսվի, մենք պիտի լուր տանք
Վենետիկն ընտրել է Իտալիայից անկախանալը. tert.am
Վենետիկի բնակիչները հանրաքվեի միջոցով ընտրել են Իտալիայից անկախանալը. բնակիչների 60%-ը քվեարկել է անկախացման օգտին, գրում է pravda.ru-ն։ Իտալական Վենետո շրջանում, որի մայրաքաղաքը Վենետիկն է, 2.2 մլն ընտրողներ կողմ են քվեարկել Իտալիայից անջատմանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի վենետիկցիներին հնարավորություն էր ընձեռվել մասնակցել հանրաքվեին և կողմ կամ դեմ արտահայտվել սեփական պետության ստեղծմանը։ Քվեարկությունը կազմակերպել էր «Վենետոյի անկախություն» կուսակցությունը։
Դանակի բազմաթիվ հարվածներ
Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980
Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը եւ այլն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները:
Պետությունը մի բան է ասում, հասարակական դաշտը՝ այլ. սպասում են ՍԴ որոշմանը
«Մենք սպասում ենք ՍԴ վճռին, դրանից ելնելով՝ ավելի կհստականա մեր դիրքորոշումը»,-այսօր հրավիրված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և քաղաքացիական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հանրային ցանցի» համակարգող Թամարա Աբրահամյանը: Քննարկման նպատակն է համակարգված և ամբողջական ներկայացնել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումներն ու մտահոգությունները: Ներառված են նաև «Դեմ եմ» նախաձեռնության մտահոգությունները: Այս առիթով տիկին
Ավարտվել է Քրեակատարողական ծառայության մարզային բաժանմունքի պետի և աշխատակցի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը, նախնական
Մեր պատիվը մեր ընդունած և կիրառած արժեքների մեջ է. Ժիրայր Լիպարիտյան. «Առաջին լրատվական»
Վերջերս հրապարակել եմ «Խոջալու. մի տեսանկյուն» վերնագրով մի հոդված` 1992-ին Խոջալուի դեպքերի մասին, որում ճանաչել եմ ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ մեր զինյալ ուժերի կողմից կատարված խժդժությունների առկայությունը: Սույն հոդվածի հրապարակումից հետո հրապարակվել են իմ մոտեցումը քննադատող մի քանի կարծիքներ: Չէի ցանկանա անդրադառնալ այդ ելույթների ոճին ու փաստարկումների մակարդակին, սակայն անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրանցում հնչած
Ընտրությունները և մեր վաճառվող ձայները
Անցած անգամ խոսեցինք այն մասին, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր առաջնորդներ չեն առաջանում: Խոսքը, նախ և առաջ, ընդդիմադիր առաջնորդներին է վերաբերում: Քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից ոմանք ասում են, թե չպիտի թույլ տալ, որ նախկին նախագահներն իշխանության վերադառնան: Բայց նույնիսկ այդպես պնդողները որևէ նոր առաջնորդի չեն ընդունում ու չեն առաջարկում: Փաստը մնում է փաստ, որ Րաֆֆի
Քանդակներ՝ Ստեփանակերտին
Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ
Չոր խոտածածկույթն այրելու ընթացքում հրդեհի ճարակ է դարձել նաև վագոն-տնակը
Մարտի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվում: Հրդեհը մարվել է ժամը 16.32-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2008 թ. ծնված Գարիկ Զ.-ն տնակի հարևանությամբ լուցկիով չոր խոտածածկ տարածք է այրել, ինչի հետևանքով հրդեհվել է նաև 1962 թ. ծնված Գագիկ
Կարեն Քոչարյան. ՀԱԿ-ը կդառնա գեղի կլուբ, ԲՀԿ-ն՝ ՃԿԿ
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար ներքաղաքական զարգացումները դարձել են զվարճանք. «Որովհետեւ քաղաքական ուժերը դադարել են դասական իմաստով քաղաքական լինելուց, որովհետեւ չկա գաղափարախոսություն, քաղաքական լուրջ պայքար: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածում քաղաքական կղզյակներ կան , որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի, քաղաքականության մեջ պատահական հայտնված ֆինանսական ռեսուրսների վրա»: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Քոչարյանն
Տնտեսական գործընթացները տարեսկզբին Հայաստանում շարունակում են դանդաղ զարգանալ. «Հայոց աշխարհ»
Պահպանվում են նախորդ տարվա երկրորդ կեսից դրսեւորված բացասական միտումները, որոնց ավելացել են նոր ռիսկեր՝ կապված ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության հետ։
Եվրամիությունը և Ուկրաինան այսօր կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը
Եվրամիությունը այսօր Ուկրաինայի հետ Բրյուսելում կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ ամփոփելով ԵՄ երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը։
Ինչպես Ղարաբաղի հայերն են ցանկանում ապրել Հայաստանի կազմում, այնպես էլ Ղրիմի ռուսները՝ Ռուսաստանի. «Հայոց աշխարհ»
Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր արձագանքել Ղրիմի հանրաքվեին մի երկրի ղեկավարությունը, որն արդեն երկու տասնամյակ շարունակ պայքարում է ինքնորոշված Արցախի իրավունքների ճանաչման համար։


















































