Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակի բազմաթիվ հարվածներ

Մարտ 21,2014 12:43

Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31