Օրվա լրահոսը
Ղրիմի հանրաքվեն Ուկրաինայի տրոհման իրավական նախադրյալն է
«Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ մեր զրուցակցի, երեկ
Հունգարիայի Օմբուդսմենը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը
Օրերս Հունգարիայի Օմբուդսմենը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներկայացրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի Օմբուդսմենի արտահերթ զեկույցը: Հունգարիայի Օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ: Զեկույցում մասնավորապես նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի
ԼՂՀ ԱԳՆ-ն դիտարկում է Ղրիմում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար
Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։ Երևանի պոլիկլինիկաներ դիմած 3786 կանանցից 2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննման մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853
Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերին փրկվելու շանս չտվեց
Քիչ առաջ Խանտի-Մանսիյսկում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում 57-րդ քայլում հաղթեց գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Ռուսաստանի բազմակի չեմպիոնն ամբողջ պարտիայի ընթացքում համառորեն պայքարում էր փրկվելու ուղի գտնելու համար, սակայն մեր շախմատիստնը նրան այդպիսի շանս չտվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` susanpolgar-blogspot-ի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է պատգամավորի հարազատին պատկանող ռեստորանից հնչող բարձր երաժշտության դեմ
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը: Ռեստորանում հնչում է կենդանի երաժշտություն, և, քանի որ ձայնամեկուսացման աշխատանքներ չեն կատարվել, հնչող
2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում. «Շանթ և ազատություն» հիմնադրամ
Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ
Դեսպան Մանուկյանն այցելել է Աջարիայի Ինքնավար Հանրապետություն
Մարտի 15-ին և 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցելություն ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացավ Բաթումի քաղաքապետի պաշտոնատար Գիորգի Երմակովի հետ, ով ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարներն ու ուղղությունները՝ ընդգծելով բաթումահայերի ավանդական դերը քաղաքի զարգացման գործում: Դեսպան Մանուկյանն իր հերթին խոսեց Բաթումում առաջիկա զբոսաշրջային շրջանի ընթացքում մեր հայրենակիցների՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելությունների հետ
Արմեն Մարտիրոսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ճիշտ չէ, որ մնացածի աշխատանքը չեն տեսնում»
«Համաձայն չեմ առաջին նախագահի հետ, այդպես չէ: Ես ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարազատ քաղաքական թիմին այդքան բարձրացնում է, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց իրականությունն, իհարկե, այլ է»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մարտի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե 1999-ից հետո առաջին անգամ է,
Գյումրիում սպանված թուրք Էվոն թուղթուգրեր է արել ու հայ աղջիկներին տարել Թուրքիա՞. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է, նախորդ օրը Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ, ազգությամբ եզդի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը ավտոտնակի մեջ սպանել էր իր խորթ հորը` ազգությամբ թուրք Էվիլիա Գյուլիշթեքինին: Aravot.am-ի հետ զրույցում Մաքսիմի մորաքույրը` Բասի Ալիխանի Շաքոյանն ասաց, որ հպարտ է իր քրոջ որդիով, քանի որ իրենց հոգեպես մաքրեց, ազատեց «գազան մուսուլմանից», որն ամուսնանալով իր քրոջ` Մայայի հետ`
Բերեզովսկին օլիմպիական ուղեգրերի հույսեր է փայփայում
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին armnoc.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ օրերս մեր ֆեդերացիան Եվրոպայի հեծանվային սպորտի միությունից 75 նոր հեծանիվ է ստացել, որոնց մի մասը բաժանվել է մարզիկներին, իսկ մյուսն առայժմ պահեստավորվել է: Բերեզովսկին նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք աշխարհի գավաթի փուլային մրցումներում եւ աշխարհի առաջնությունում հայաստանցի երիտասարդ հեծանվորդներ Մհեր
Նամակ ՄԱԿ-ին. Պահանջում են քննարկման դնել Նախիջևանի ինքնավար հանրապետության Հայաստանի կազմում լինելու պատմական օրինականությունը
«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնությունը իր բողոքն ու անհամաձայնությունն է հայտնում պատմական Հայաստանի անբաժանելի մասնիկը կազմող, իսկ այժմ ապօրինաբար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային օրենքներով ու նորմերով , արդարության հասնելու ակնկալիքով, դիմում ենք Ձեզ, քանի որ
Մհեր Ավանեսյանը չի կարողացել հատել եզրագիծը
Սոչիում անցկացված պարալիմպիկ խաղերում, որն ավարտվեց Ռուսաստանի բացահայտ հաղթանակով, Հայաստանը ներկայացնում էր լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը` Արցախից: Նա հատուկ ոլորավայրէջքում 51 մասնակիցների պայքարում ցույց է տվել 34-րդ արդյունքը, սակայն հսկա ոլորավայրէջքում եւս 13 մարզիկների հետ չի կարողացել հատել եզրագիծը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քառյակի օրակարգը դեռ պա՞րզ չէ
Պիտի հաճելիորեն զարմացնեմ, որ օրակարգ չկա: Օրակարգը նոր է ձևավորվում: Այնպես չէ, որ կա օրակարգ, որը թաքուն է պահվում: Քաղաքական տարբեր ուժերի և առաջին հերթին չորս ուժերի կողմից հնչող տեսակետները շատ հաճախ նույնիսկ միմյանց հետ բախվող են:
Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ապարանի, Գավառի, Մարտունու,Վայքի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի
Ո՞վ էր տրամադրել սգո ծաղկեպսակը Հմայակ Հովհաննիսյանին. նախկին պատգամավորի խորհուրդը՝ ներկայիս ընդդիմադիրներին
Ծաղկեպսակը երբ տարել եմ, դա մարդիկ են ինձ տրամադրել՝ իմ ընտրողները: Ես հաճախ եմ քայլում ոտքով Երեւանում եւ ականջալուր եմ եղել նրանց կարծիքներին: Թող նրանք էլ ականջալուր լինեն եւ ըստ այդմ գործեն՝ իմ խորհուրդը դա է»:
Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ «Կամելոտ» ռեստորանի առնչությամբ
Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաև ոստիկանությանն ուղղված դիմումներ և պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի տնօրինության վրա, որովհետև , ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի և երիտասարդության փոխնախարար/:
«Վեստա». «Շաբոյանի փաստարկը ոչ այլ ինչ է, քան՝ հերյուրանք եւ վարկաբեկման փորձ»
Aravot.am-ը փորձեց ընկերությունից պարզել, արդյոք բավարարվելու են միայն ֆեյսբուքյան հայտարարությա՞մբ, թե կդիմեն դատարան` վիճարկելու ՏՄՊՊՀ-ի որոշումը: «Վեստայից» մեզ վստահեցրին, որ առայժմ հանձնաժողովից պաշտոնական որոշումը գրավոր չեն ստացել. «Երբ կստանանք իրենց գրավոր փաստաթուղթը` տուգանման որոշման մասին, այդ ժամանակ էլ մեր հետագա քայլերը կորոշենք, թե ինչ եւ ինչպես պետք է անենք»:
Կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Հանրապետական հիվանդանոցի և ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Հայաստանը ոչ թե իրավական, այլ անիրավ պետություն է». նախկին քաղաքապետ
Քաղաքացուց $500 չվերցրած եւ չյուրացրած ու արդեն վեց ամիս կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չկատարածի համար կանգնած է քրեական պատասխանատվության առջեւ, իսկ Լիսկան ոչ միայն կալանավորված չէ, այլեւ անարգել ու անկաշկանդ մսխում է մեր հայրենիքից հափշտակած ավելի քան երկու հարյուր միլիոն դոլարի միջոցները:
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հովսեփ Խուրշուդյան եւ Սերգեյ Մինասյան
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ղրիմի հանրաքվեն ու նրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Բժիշկ. «Օրգանիզմը սկսեք մաքրել «մտածող» օրգանից` լյարդից»
Տիկին Խաչատրյանի խոսքերով` լյարդը համարվում է մտածող օրգան, նրա հանգստին պետք է մեծ ուշադրություն դարձնել. «Եթե գիշերը լեղապարկը հանգստանում է 23:00-1:00 ժամերին, ապա լյարդը` 1:00ից մինչեւ 3:00-ն»:
10 տարի անց կկարոտե՞ն ՀԱԿ պատգամավորներին, ինչպես Հմայակ Հովհաննիսյանին
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ «1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»: Այս առնչությամբ, մարտի 18-ին, Aravot.am-ի
415.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.15 դրամ: NASDAQ OMX Armenia
Ինչո՞ւ են Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» գնում Գագիկ Ծառուկյանի մոտ
«Այս չորս կուսակցությունների լիդերների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Դաշնակցության կառավարման մարմնի կողմից Գագիկ Ծառուկյանը ճանաչվում է միակ մարդը, որը կարող է նրանց միավորել»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կմեկնաբանի այն կարծիքները, համաձայն որոնց` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արհեստականորեն ընդդիմադիր դարձնելու միտում է նկատվում, այսպես արձագանքեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Փաստելով այն հանգամանքը, թե բոլոր այդ երեք ուժերը գնում են
Ոչ բարենպաստ իրավիճակ Հայաստանի համար. Ղրիմի հանրաքվեն «կմեծացնի պատերազմի վտանգը». «Մեդիալաբ»
Ղրիմի հանրաքվեի արդյունքները Հայաստանի վրա կարող են բացասաբար անդրադառնալ, քանի որ կլարվեն Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: «Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը դրական չի ազդի հատկապես Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա: Եթե այդ լարվածությունը ներթափանցի նաև Ղարաբաղ, ապա դա, բնականաբար, կմեծացնի պատերազմի վտանգը մեր տարածաշրջանում»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը: Հիշեցնենք,
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 14-ից 17-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը, խուլիգանության` 2, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 21 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և
Մեղրին ու Ագարակը Իրանից գազ կստանան
Իրանի հետ սահմանամերձ հայկական բնակավայրերում գազի բաշխման ցանց կառուցելու համար արդեն քանի տարի է նախագծման աշխատանքներ են ընթանում: Կառավարության եկող նիստում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վարչապետին կտեղեկացնի, որ այդ աշխատանքներն ավարտվել են եւ այս տարվա բյուջեում ծրագիրը ներառելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխություններ եւ լրացումներ կատարվեն կառավարության 2013 թվականի № 1414-Ն որոշման
Նադեժդա Սարգսյան. «Արամ MP3 -ի երգը շատ էլ լավ հասկանալի է»
Aravot.am -ի հետ զրույցում երգչուհի Նադեժդա Սարգսյանը անդրադարձավ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3 -ի երգին, որն արդեն երկու օր է քննարկվում է համացանցում: «Եվ Արամը եւ երգը շատ լավն են: Արամը շատ լավ թեկնածու է, եւ որպես վոկալիստ, եւ դերասան եւ իբրեւ մարդ, որը գրագետ կկարողանա ներկայացնել Հայաստանը: Երգը իմ ճաշակով


















































