Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ «Կամելոտ» ռեստորանի առնչությամբ

Մարտ 17,2014 17:36

ՀՀ ոստիկանության պետ

Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան

Վրդովմունքով  ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի  76-ամյա Ստելլա Առուստամյանն  այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող «Կամելոտ»  ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է  ինչպես «կենդանի»  այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն:

Դիմումին կից ներկայացրել է տարիներ շարունակ տարբեր ատյաններին   ներկայացրած իր դիմում բողոքները, ընդհուպ մինչև ՀՀ վարչապետ, սակայն, ինչպես ինքն է ներկայացնում, Ձայն բարբառո անապատի:

Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաև ոստիկանությանն ուղղված դիմումներ և պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի  տնօրինության վրա, որովհետև , ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի և երիտասարդության փոխնախարար/:

Նշեմ, որ  ըստ Երևանի փոխքաղաքապետի 25.11.2013 թվակիր գրության, քաղաքապետարանի կողմից ռեստորանին ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվել, իսկ ՀՀ առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքներով, աղմուկը նորմայի սահմաններում է:

Կարծում  եմ,  շատ լավ եք  պատկերացնում  76-ամյա մարդու անաղմուկ  գիշերային հանգիստ ունենալու ամենօրյա պահանջը, որը խաթարվում է ամեն գիշեր:  Խնդրում եմ  ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ»  ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն  իր բնակարանում անաղմուկ  ապրելու պայմաններ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31