Օրվա լրահոսը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ: ԱԺ Հասարակայնության
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Meteo.am. Մարտի 14-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բարեկամության այգում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել՝ 19.50-ին: Այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք: *** Մարտի 14-ին, ժամը 12.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղին հարակից սարալանջին՝ անտառային հատվածում, այրվում
Խարկովի բախումների հետևանքով երկու հոգի մահացել է, 30 հոգի՝ ձերբակալվել
Ուկրաինայի ազգայնականների և ռուսամետ ակտիվիստների միջև մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Խարկովում բախումներ են տեղի ունեցել: Երկու հոգի կրակոցներից մահացել է: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ բախումներին մասնակցած 30 հոգի ձերբակալվել է: «Խարկովում ծայրահեղականների գիշերվա կրակոցների արդյունքը: Առավոտյան իրավիճակը խաղաղվել է: Բախման վայրում աշխատում են իրավապահները: Երկու կողմերից մոտ 30 հոգի
Lenta.ru. Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի առաջին մասը կստորագրի մարտի 21-ին
Ուկրաինան և Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կստորագրեն մարտի 21-ին, շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով ուկրաինական «Ինտերֆաքս»-ին: Յացենյուկի ասելով՝ պայմանագիրի մի մասը ստորագրելու ժամկետը նա ձեռք է բերել ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ բանակցությունների արդյունքում: Համաձայնագրի տնտեսական մասը ստորագրելու օրը դեռ հայտնի չէ: Յացենյուկն ասել
Դասախոսություններ՝ Արցախի զորամասերում
Մարտի 15-ին մեկնարկում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ ԵՊՀ ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր: Երիտասարդները զորամասերին կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող զինվորներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները
Հիստերիկ վիճակ. «Հրապարակ»
Չնայած ընդդիմության ճամբարում խառնաշփոթ է, եւ 10 հոգով 15 երգ են երգում, սակայն պետք է արձանագրել, որ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպումները բավականին աշխուժություն են մտցրել քաղաքական դաշտում: Եվ պառակտված ու հեղինակազրկված կուսակցությունների ռեաբիլիտացիայի շանս է առաջացել: Պետք չէ կասկածել, որ կուսակցությունների գործունեությունից, թվում է, վերջնականապես հիասթափված քաղաքացին ուշադիր հետեւում է այդ գործընթացներին եւ պատրաստ է կրկին
Երիտասարդները բացահայտում են արդյունավետ առաջնորդության գաղտնիքները
Արդեն արդեն վեց օր է, ինչ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Մոլդովայի և Ռումինիայի 24 երիտասարդներ Երևանում բացահայտում են արդյունավետ առաջնորդության գաղտնիքները՝ «Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացի շրջանակներում: Դասընթացի մասնակիցները հիմնականում երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ են, ովքեր վերջին օրերի ընթացքում տարբեր առաջադրանքների, խմբակային միջոցառումների և քննարկումների օգնությամբ հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց ինքնագնահատականը, զարգացնել իրենց
Քառյա՞կ, թե՞ կվարտետ. «Հայոց աշխարհ»
Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թերեւս մի ավելորդ անգամ «ոչ իշխանական չորս ուժեր» երկար բառակապակցությունը չարտասանելու եւ խոսքին գեղարվեստականություն հաղորդելու համար գործածեց «հրաշալի քառյակ» բնորոշումը: Հասկանալի է, որոշիչը հոլիվուդյան հայտնի «Հրաշալի յոթնյակը» ֆիլմի անվանումից է քաղված, իսկ թիվը, այնուամենայնիվ, հայրենի քաղաքական իրականությունից: Կարելի է չորս կամ չորսին մոտ գործող անձանց ակնարկող այլ նմուշներ էլ
Երևի թե Սերժ Սարգսյանի զգոնությունն են բթացնում. «Ժամանակ»
ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո «Ժառանգության» հետ հանդիպմանը, այսպես ասած, նույն սխալը չկրկնվեց, և Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց են քննարկել: Կա՛մ ԲՀԿ-ն նման հայտարարություն թույլ չէր տվել, համաձայնություն չէր տվել նման հայտարարության, կա՛մ էլ «Ժառանգությունը» ՀԱԿ-ի փորձով դաս էր քաղել ու նախընտրել էր չասել մի բան, որը հետո ԲՀԿ-ն բավական կոշտ և այսպես
Արարատ Զուրաբյան. Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը . «168 ժամ»
«Միևնույն է, Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ժողովրդի փոխարեն որոշել, թե որտեղ պետք է գտնվի Ուկրաինան: Մի օր Հայաստանի հասարակությունը նույնպես կկարողանա իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին, իսկ եթե դա չհաջողվի, ապա կհեռացնի այդ իշխանություններին և կձևավորի իշխանություն, որը կարտահայտի հայ հասարակության կամքը»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Ա.
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Տիկին Արուս, քո լվացքը Չի չորացել երեկվանից, Որովհետեւ էս անձրեւը Չի հեռանում Երեւանից:
«Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա» խոսքերի հետքերով. Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է քրգործ հարուցելու պահանջով. News.am
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: «Ւնձ համար անհասկանալի է, որ մասնակցող դատախազը, որին օրենսդրությամբ դրված
$1,5 միլիոնի առեղծվածը. Ո՞վ է սարքել էպոսագետի գլխին. 1in.am
Մինչ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը հերքում է, թե ճանաչում է նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձի մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանին և երբևէ առնչություն է ունեցել նրա հետ, «Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դառնում այդ գործին նրա անմիջական մասնակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մենք արդեն երկու նամակ ենք հրապարակել Վարդան
Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014»-ին կներկայանա` «Not alone» երգով. (Տեսանյութ)
Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգով: Քիչ առաջ Առաջին ալիքի եթերում կայացավ երգի եւ տեսահոլովակի հայաստանյան պրեմիերան, որի ընթացքում մրցույթի այս տարվա Հայաստանի պատվիրակին ողջունելու էին եկել մրցույթում նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրած մասնակիցները` Սիրուշոն, Հայկոն, Անդրեն, Էմմին, Եվա Ռիվասը եւ Գոռ Սուջյանը: «Not alone» երգի հեղինակը Արամ
Ջոն Քերրի. «ՌԴ-ի կողմից իր ուղին չփոխելը հետևանքներ կունենա». «Ամերիկայի ձայնի»
Լոնդոնում կայացել է Քերրիի ու Լավրովի հանդիպումը: ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին «կառուցողական և անկեղծ» է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ուրբաթ օրը Լոնդոնում անցկացված բանակցությունները՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ որևէ որոշում կայացնելու Ուկրաինայի շուրջ՝ նախքան կիրակի օրը Ղրիմում կայանալիք հանրաքվեն: Քերիի համաձայն, Միացյալ Նահանգները շարունակում է նախընտրություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ
Թբիլիսիի դպրոցում համերաշխ սովորում են հայ, վրացի եւ ադրբեջանցի երեխաներ
Մանանա Կարապետյանը խաղաղության կողմնակից է
«Ինչի՞ եք ընկել հետեւներիցս, նվնվում ենք էլի մեզ համար». ահազանգում են՝ ԱԱԾ-ն սպառնում է
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի առնվազն երեք ազատամարտիկներ արդեն ստացել են ԱԱԾ-ի աշխատակիցների սպառնալիքները: Նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փաստահավաք է անում՝ պարզելու ում ինչ կերպով են սպառնացել: Բայց առայժմ կարող է պատմել, որ ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից արդեն մի քանի օր է, ինչ գնում են ազատամարտիկների տուն ու սպառնում,
Ավելի քան 38 միլիոն դրամի ոսկեղեն գողացածները դատարանում սպառնացել են տուժողին
Երկու ամբաստանյալները դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման
Դհոլչիները զվարճացրել են «Հայկական ժամանակի» աշխատակիցներին
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց «դհոլային» ակցիայից խմբագրության աշխատակիցները միայն զվարճացել են: Aravot.am-ը թերթի խմբագիր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց իրենց համար հասկանալի՞ էր ինչու դհոլչիները հենց իրենց լրատվամիջոցն ընտրեցին, պարոն Գեւորգյանն ասաց կարող է կռահել, բայց ցանկանում է զվարճանալ. «Չեմ կարող կոնկրետ ասել նրանց գալու նպատակը, մեր խմբագրության դիմացով եկան, գնացին, մենք էլ մտածեցինք հարսանիք է:
Հասարակությունը ավելի հակված է, որ փոխադրավարձի որոշումը չլինի միանձնյա. Վահե Նիկոյան
Աշխատանքները ավարտվել են և մենք սպասում ենք օտարերկրյա փորձագետի ժամանմանը Հայաստան և օրերս կհայտարարենք հանձնաժողովի հերթական նիստի օրը, որից հետո կհրավիրենք հանձնաժողովի նիստ և հուսով եմ որ այսուհետ հանձնաժողովը կաշխատի սահմանված ընթացակարգով։
Երիտասարդ գործարարը չի ժխտում Գորիսի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ շրջանառվող լուրերի համաձայն ՝որպես Գորիսի քաղաքապետի թեկնածու, նեղ շրջանակներում շրջանառվում է ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի անունը: Փորձեցինք Տիգրան Կարապետյանից ճշտել, թե որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները եւ արդյոք մտադի՞ր է Գորիսում հունիսին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ
Ինչո՞ւ են նեղացած եվրախորհրդարանականները «բարիշել» հայերի հետ. Թեւան Պողոսյանը՝ ԵԽ նոր զեկույցի մասին
Եվրոպացի խորհրդարանականների՝ հայկական պատվիրակության անդամների նկատմամբ վերջին կոշտ ու կոպիտ վերաբերմունքից հետո օրերս Եվրախորհրդարանը նոր ու խիստ անսպասելի զեկույց է հրապարակել: Նոր զեկույցում ԵԽ-ն 180 աստիճանով փոխել է վերաբերմունքը եւ Հայաստանի հետ խոսելու տոնը: Այս անգամ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականություն իրականացնել՝ կապված ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտների հետ:
«Գեղեցիկ չէ էլի, ցեխերի պատճառով մեռելներին հազիվ թաղելը». Գյումրու քաղաքապետի բարձրաձայնումը
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի ցեխոտ փողոցների թեմայով դարձյալ խորհրդակցություն էր հրավիրել իր մոտ, որին մասնակցում էին ինչպես Ջրմուղի ղեկավարությունը, այնպես էլ քաղաքի ջրագծերի բարելավմամբ զբաղվող շինարար կազմակերպությունների` «Սադե»-ի և «Դորոժնիկ»-ի ներկայացուցիչները: Այսօր քաղաքապետն ավելի մեղմ էր խոսում, առաջարկում էր միասին մտածել, ելք փնտրել, որպեսզի գյումրեցիները չհայտնվեն ցեխի գերության մեջ: Քննարկման ընթացքում քաղաքապետը մի
Երիտասարդական խորհրդարանը գումարել է հերթական նիստը
Մարտի 14-ին Երիտասարդական խորհրդարանը գումարեց հերթական նիստը: Նախքան օրակարգը հաստատելը տեղի ունեցավ նոր անդամների երդման արարողությունը: Քննարկվեց երիտխորհրդարանի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակ Մակար Եղիազարյանը (ԲՀԿ) ներկայացրեց օրինագծի իրավական եւ տնտեսական հիմնավորումները: Զեկուցողը պատասխանեց երիտխորհրդարանականների հարցերին: Իրենց տեսակետները ներկայացրին շուրջ քսան
Բուժհիմնարկի տնօրենի համաներման դատավճռի դեմ բողոքում է տուժողի իրավահաջորդը
Այսօր որոշվեց, որ մարտի 28-ին ՀՀ քրեական եւ վերաքննիչ դատարանում կշարունակվի տուժողի իրավահաջորդի բողոքի քննությունը: Տուժողի ներկայացուցիչը պահանջում է բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Նշան Գևորգյանի վերաբերյալ 23.12.2013թ. դատավճիռը` Արտաշես Սեդրակյանի մահվան դրվագի մասով և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Նշան Գևորգյանին դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի
Интерфакс. Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու ծրագրեր չունի. Լավրով
Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր, մարտի 14-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Լավրովը նշել է, որ Ուկրաինայում պետք է բոլոր ազգերի իրավունքները պաշտպանվեն. «Մենք ելնում ենք նրանից, որ ռուսների
Արթուր Պողոսյան. «Գործիքները պտտվում են լավագույն երեխաների մոտ»
Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»-ի ծրագրի շնորհանդեսը: Սկսած 2006- 2007 թվականներից՝ ամեն տարի կառավարության կողմից տրամադրում է 20.000.000 դրամի գործիքներ երաժշտական դպրոցներին: Պետպատվերով սովորող տաղանդավոր երեխաներին՝ մրցույթի միջոցով տրվում են երաժշտական գործիքները: Գործիքները տրամադրվում են երաժշտական դպրոցների տնօրեններին, սակայն
Հարցաքննվող ոստիկանը անհարմար վիճակում է հայտնվել
ՀՀ ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով Վարչական դատարանում այսօր նախնական նիստն էր: Ոստիկանությունը պահանջում է ակտիվիստին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել: Հիշեցնենք, որ ակտիվիստին բերման են ենթարկել քաղաքապետարանի առջեւից խաղաղ հավաք անցկացնելու ժամանակ: Ակտիվիստի պաշտպան Արտակ Զեյնալյանը պահանջեց մերժել հիմնական հայցը` պնդելով, որ այն զուրկ է իրավական եւ փաստական հիմքից: Նա նաեւ
Քննարկվել է կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ և Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ
Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին
Տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը 14 մարտի 2014թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:


















































