Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պողոսյան. «Գործիքները պտտվում են լավագույն երեխաների մոտ»

Մարտ 14,2014 20:03

Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ  «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»-ի ծրագրի շնորհանդեսը:

1920275_797545286940277_1690731824_n

Սկսած 2006- 2007 թվականներից՝ ամեն տարի կառավարության կողմից տրամադրում է 20.000.000 դրամի գործիքներ երաժշտական դպրոցներին: Պետպատվերով սովորող տաղանդավոր երեխաներին՝ մրցույթի միջոցով տրվում են երաժշտական գործիքները: Գործիքները տրամադրվում են երաժշտական դպրոցների տնօրեններին, սակայն պայմանագրում հստակ նշվում է, թե ում պետք է փոխանցվի այն:

«Գործիքները տրվում են անվանական, այսինքն՝ պայմանագրում կոնկրետ նշվում է երեխայի անունը: Սակայն գործիքը տրվում է մեկ տարվա ժամկետով: Եթե մեկ տարվա ընթացքում երեխան նույնչափ տքնաջան է աշխատում, որքան գործիքը ստանալու ժամանակ, ապա պայմանագիրը երկարաձգվում է, հակառակ դեպքում՝ գործիքը վերցվում է և տրվում այն ուսանողին, որն առավել շատ է աշխատել: Այդ պատճառով էլ ծրագիրը կոչվում է շրջանառու, քանի որ գործիքները պտտվում են լավագույն երեխաների մոտ»,-ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և  «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»-ի միջոցով, որը նպաստում է երեխաների կրթության աջակցությանը: «Մրցույթի լսումներում ընդգրկվել էին մասնագետներ, որոնք էլ բացահայտել են  լավագույն երեխաներին: Եվ հենց այդ երեխաներին էլ տրամադրվելու են գործիքները», ասաց հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31