Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվող ոստիկանը անհարմար վիճակում է հայտնվել

Մարտ 14,2014 19:55

ՀՀ ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով Վարչական դատարանում այսօր նախնական նիստն էր:

Ոստիկանությունը պահանջում է ակտիվիստին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, որ ակտիվիստին բերման են ենթարկել  քաղաքապետարանի առջեւից խաղաղ հավաք անցկացնելու ժամանակ:

Ակտիվիստի պաշտպան Արտակ Զեյնալյանը պահանջեց  մերժել  հիմնական հայցը` պնդելով, որ այն զուրկ է իրավական եւ փաստական հիմքից:

Նա նաեւ հակընդդեմ հայց ներկայացրեց` պահանջելով ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:

Դատարանում հարցաքննվել է նաեւ ակտիվիստին բերման ենթարկելու արձանագրությունը կազմած ոստիկանը:

Ոստիկանը, ըստ պարոն Զեյնալյանի, դեպքի մասին կարեւոր փաստերը իր խոսքով  մոռացել էր, իսկ իրենց համար նպաստավոր ու ոչ վտանգավոր փաստերը լավ մտաբերում էր:

Այնուամենայնիվ, ըստ փաստաբանի, հարցաքննվող ոստիկանը նաեւ ակտիվիստի համար բարենպաստ հանգամանքներ է մտաբերել.  «Նա անհարմար վիճակի մեջ ընկավ, որովհետեւ մեզ  համար շատ բարենպաստ հանգամանքներ բացահայտեց:  Որով ակնհայտ էր, որ մեր վստահորդի իրավունքների միջամտության ողջ ընթացակարգը տեղի է ունեցել խախտումներով եւ մեր վստահորդին ազատազրկելը հետապնդել է նրա`խաղաղ հավաքների ազատության իրավունքը սահմանափակելու նպատակ»:

Ոստիկանությունը պահանջում է Սուրեն Սահակյանին պատասխանատվության կանչել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182 հոդվածով`ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31