Օրվա լրահոսը

«Ֆեյքերի» միջոցով զրպարտություն տարածելու դեմ պետք է պայքարել դատական նախադեպեր ստեղծելով . «Փաստինֆո»

Կեղծ օգտատերերի, այսպես կոչված` «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման դեմ պայքարի համատեքստում իրավահարաբերությունները կարգավորելու համար օրենսդրական նորմի կարիք չկա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը: Ըստ նրա, խնդիրը կարելի է և ավելի նպատակահարմար է կարգավորել դատական նախադեպով, որովհետև վերջինս շատ ավելի արագ և կոնկրետ գործով

Ստեփան Գրիգորյան. «ՌԴ-ն ուզում է խախտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը. «Իրատես de facto»

Հիմա միայն Ուկրաինայի խնդիրը չէ. Ռուսաստանը փորձում է փոխել միջազգային խաղի կանոնները, երբ դու քանդում ես համակարգը, համակարգը կարող է փլվել քեզ վրա։

ԲՀԿ խոսնակը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավորի մասին. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն». «Ժողովուրդ»

Աշոտ Տոնոյանը ԲՀԿ պատգամավոր չէ այլեւս։ Ինչ վերաբերում է իր տնտեսական գործունեությանը, ապա այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հարյուր հազարավոր մարդիկ եւ յուրաքանչյուրի գործունեությունը կարգավորում է ՀՀ սահմանադրական դաշտը։

Քաղաքականության մեջ մի անգամ կորցրած կուսությունը վերականգնվող է. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: – Այդ հանդիպումների հետ կապված անվստահություն է առաջանում, քանի որ հատկապես ԲՀԿ–ն չի բարձրացնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, փոխարենը պահանջում է կառավարության հրաժարականը: Եվ այդպիսով, հասկանալի է դառնում, որ ԲՀԿ–ն ընդամենը վարչապետի պաշտոնն է ուզում: Մինչդեռ ՀԱԿ–ը հետապնդում է նաև նախագահի հրաժարականը: Սա

Իվան Կուխտա. «Բողոքը կրում էր ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական ու սոցիալական բնույթ». «Ժողովուրդ»

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ուկրաինան խնդրանքով դիմել է միջազգային ֆինանսական շատ կառույցների, այդ թվում՝ միջազգային արտարժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերելու։ «Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ եւ հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,- նշեց

Համաշխարհային բանկն աջակցում է կրթության ոլորտի բարելավմանը Հայաստանում

Կայուն աջակցություն նախակրթարանից մինչև բուհ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը: Ավելի քան մեկ տասնամյակ ՀՀ կառավարությունն իրականացնում

Կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է անվճար ապահովել բաժանորդների հասանելիությունը «911» և «112» ծառայությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի մարտի 12-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը: Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր, պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում, անվճար ապահովել իր և այլ օպերատորների

Ալիկ Սարգսյանը խղճի խայթ է զգում, որ չի բացահայտվել Գեւորգ Մհերյանի սպանությունը. «Հայկական ժամանակ»

Պարոն Սարգսյան, Գեւորգ Մհերյանի հայրը պնդում է, որ հենց դուք եք երաշխավորել (գարանտ կանգնել) այս գործը կոծկելու համար:

Արծվիկ Մինասյանը պաշտպանում է եղբոր դասագրքում մարտի 1-ի վերաբերյալ դրույթները. «Հրապարակ»

Մարտի մեկի առնչությամբ Դուք՝ ԲՀԿ-ի հետ հանձնաժողով էիք ստեղծում, երբ Ձեր եղբայրն այդ էջն այլեւս պատմականացրել էր, ինչպես գտնում են շատերը՝ «իշխանության լույսի ներքո»։  «Հրապարակի» թղթակցի այս հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Դա Ձեր եւ այն մարդկանց տեսակետն է, որոնք չեն ցանկանում կարդալ պատմության դասագիրքն ամբողջությամբ, չեն կարողանում հասկանալ-պատկերացնել, թե Էդիկ Մինասյանի

Սա շանս է նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար. «Հայկական ժամանակ»

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին օրերին նկատվող տեղաշարժը համընկավ Ղրիմի ճգնաժամի հետ։ Չնայած՝ տեղաշարժ ասածը մեծ բան չէ. ՀՀ կառավարության եւ ԵՄ ներկայացուցիչները համատեղ մի քննարկում են կազմակերպել, եւ որոշել մի քանի ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն։ ԵՄ-ն ներգրավված է լինելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ արդարադատության համակարգի հզորացման, օրենքի գերակայության, պետական կառավարման, մարդու իրավունքների խթանման, կոռուպցիայի դեմ

«Ես և շրջակա աշխարհը» դասագրքի շուրջ աղմուկը հասարակության ուշադրությունը շեղելու համա՞ր էր

«Ի՞նչը կարող էր հիմք լինել, որ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց, թե սոցքարտերից հետո մարդկանց մաշկի տակ կարող է չիփ կարեն: Հիմա էլ աղմուկ են առաջացրել, չգիտես ի՞նչն է նպատակը, ո՞ւր են տանում»:

Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց

Մարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է

Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք Հանրային խորհուրդը. «Առաջին լրատվական»

Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով: «Այս Հանրային խորհուրդը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմա ինքը կարող է նորը ստեղծել: Պարզապես հիմա անհրաժեշտություն առաջացավ, որ այս նոր մարմնի ստեղծումը կարգավորվի օրենքով: Ինքը` նախագահը, գտնում

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ փաստ է, որ Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել. «Հրապարակ»

Արդեն մարդիկ իրանց աշխատանքից էլ չեն վախենում, մարդիկ իրանց բիզնեսից էլ չեն վախենում, որ ինչ-որ բան կկորցնեն, մարդիկ էսօր իրանց ամեն ինչը դրել են մի կողմ, ամենաշատ բան ունի կորցնելու պարոն Ծառուկյանը, բայց դե, դրել ա մի կողմ ամեն ինչը եւ էսօր երկրի վիճակով է մտահոգվում։

ԴԱՍԻՑ ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քառասունչորսերորդ

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում

Էդվարդ Նալբանդյանի և Լորան Ֆաբիուսի հանդիպումը

Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկեցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման

ՀԱՌԱՉԱՆՔ

Մթնեց: Ծերունին լուռ չարչարանքով Մի քանի հատ ցախ դրեց կրակին, Քանի որ իրենց գազը կտրել են Անցած կիրակի:

Կոտայքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց: Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և

Շարմազանովը կարիք չունի մեկնաբանելու Զուրաբյանի ասածը

Մարտի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին ու մեկնաբանելով ՀՀԿ-ի ուժերը գերագնահատելու վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի ասածին` ասաց, որ  կարիք չունի այլ կուսակցությունների, խմբակցությունների ներկայացուցիչներին մեկնաբանելու. «Ես արձանագրել եմ փաստը: Իսկ պարոն Զուրաբյանը ուզի, թե չուզի ՀՀԿ-ն այսօր ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունն է եւ դա ոչ թե պարոն Զուրաբյանի, կամ իմ ցանկությունով

Շարմազանովը պատասխանում է Ժիրինովսկուն. «1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը»

Մարտի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, կապված Արցախի հետ, նշեց, որ չնայած Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է պաշտոնական դիրքորոշում,  իրենք էլ ՀՀԿ-ի դիրքորոշումը կարող ենք ներկայացնել. «Մեր կարծիքը մնում է անփոփոխ, որն էլ հետեւյալն է`1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է

ՏԻՄ ընտրություններում հաղթած անկուսակցական թեկնածուներից չորսը համալրել են ՀՀԿ-ի շարքերը

Ավարտվեց մարտի 13-ին հրավիրված ՀՀԿ ԳՄ-ը նիստը, որի ընթացքում ինչպես տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: «Անդրադարձ է եղել մարտի իննին կայացած ՏԻՄ ընտրություններին: Տեղյակ եք, որ շուրջ 40 համայնքներում եղան ընտրություններ, որոնցից 28-ում հաղթեց ՀՀԿ-ն, 3-ում` ԲՀԿ-ն, 1-ում` ՀՅԴ-ն եւ մնացած 8-ում` անկուսակցականներ, սակայն ընտրություններից հետո հաղթած անկուսակցական թեկնածուներից 4-ը ցանկություն հայտնեցին

«Հայ օլիգարխները էդքան թափ ունե՞ն, որ վարչապետ նշանակեն ու հանեն». քաղաքագետ

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Հայաստանից բացի ո՞ր երկրներում է, որտեղ օլիգարխներին ազգային հերոսներ են դարձնում, պատվավոր ազատամարտիկներ մկրտում: Ի պատասխան մեր հարցի, Գագիկ Համբարյանը մատնանշեց Ուկրաինան: «Ուկրաինայում է այդպես, տեսնո՞ւմ եք` ով եկավ իշխանության և ում են նշանակում պաշտոնների. Ուկրաինայում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական և օլիգարխիկ հեղաշրջում, այսինքն` խոշոր տերությունները համապատասխանեցրեցին իրենց շահերը տեղի

ՀՀ ոստիկանապետի հրամանով Սյունիքի 5 ավագ դպրոցներում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր այցելեր էր Սյունիք մարզ, աշխատանքային խորհրդակցություն ունեցել ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ, այնուհետև Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցել մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կրթական հաստատությունների տնօրենների հետ: Մարզպետ Վահե Հակոբյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպման անցկացումը, որի նախադեպը Սյունիքում դեռ չէր

Արտակարգ իրավիճակ «Սադախլո» անցակետում. մի քանի ավտոբուսների չեն թույլատրել անցնել Հայաստան. shamshyan.com

Այսօր SHAMSHYAN.com-ին էր ահազանգել Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորուհի Գոհար Հակոբյանը, ով հայտնեց, որ արտակարգ իրավիճակ է Վրաստան-Հայաստան «Սադախլո» անցակետում: Նա հայտնեց, որ 4-5 ավտոբուսների չեն թողնում անցնել հայկական սահմանային անցակետը և գալ Հայաստան: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տիկինը նշեց, որ իրենց շատ վատ են վերաբերվում: Այդ վատ վերաբերմունքը սկսվում է վրացական անցակետում, որտեղ նրանցից մեծ գումարներ են

ԱՄՆ-ը և ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառեն Ղրիմում հանքարվեն անցկացնելու դեպքում. Քերի. 1in.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե Ղրիմում հանրաքվեն կայանա, հաղորդում է Reuters գործակալությունը: «Եթե Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն կայանա, ԱՄՆ-ը և Եվրոպան երկուշաբթի լուրջ քայլեր կկատարեն Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Քերին:   Մանրամասները կարող եք կարդալ` «1in.am»-ի կայքում

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Արման Սեդրակյանը վարելով Opel մակնիշի 15 ՏՏ 160 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ճամփեզրի ծառին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից

Շախմատի Եվրոպայի չեմպիոնը Հայաստանից չի լինի

Հայաստանի ներկայացուցիչներն այսօր զրկվեցին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության ոսկե մեդալը նվաճելու հույսերից: Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը միմյանց հետ ոչ-ոքի անելով՝ վաստակած միավորների պաշարը հասցրեցին յոթի, իսկ Վլադիմիր Հակոբյանը համառ պայքարում 90-րդ քայլին պարտվեց Դմիտրի Ֆեդոսեեւին: Այսպիսով, Հայաստանի շախմատիստները, անկախ վաղը կայանալիք եզրափակիչ տուրի արդյունքներից, այլեւս չեմպիոնի կոչումը

Փոխնախարար Նազարեթ Մնացականյանը եկել էր հայ շախմատիստներին ուժ տալու

Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացան շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, որոնց հետեւելու էր եկել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Մնացական Նազարեթյանը: Նա Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ շրջեց երեք դահլիճներում, որտեղ ընթանում էր պայքարը: Aravot.am-ի հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ եկել է ոչ միայն առաջնության ընթացքին

Haqqin.az. Ղարաբաղի մասին Ժիրինովսկու ասածը հիմարություն է. Ադրբեջանցի քաղաքագետ

Ինչպես միշտ Ժիրինովսկին հիմարություններ է դուրս տալիս և պետք չէ ուշադրություն դարձնել նրա խոսքերին, ադրբեջանցի քաղաքագետ և պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասել է «Հաքքին.ազ» լրատվականին՝ անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, թե Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին: «Բայց եթե ենթադրենք, որ Ռուսաստանի իշխանությունները նրա շուրթերով հնչեցնում են իրենց ծրագրերը, ապա տրամաբանական կլիներ, որ ինքը

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031