Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ փաստ է, որ Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել. «Հրապարակ»

Մարտ 14,2014 10:21

Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հարցազրույցից:

Հավատո՞ւմ եք, որ ԲՀԿն կարող է նախագահի հրաժարական պահանջել, գործարարների կուսակցությունը դեմ դուրս կգա՞ իշխանությանը, թե՞ կառավարությանն անվստահություն հայտնելով հույսեր կան, որ պաշտոններ կտան ձեզ։

– Մինչեւ չգա այդ օրը, մենք չենք կարող ասել՝ կգա էդ օրը, թե չէ։ Ամեն դեպքում, գործընթացներ են՝ արվում են։ Ինչ վերաբերում է պաշտոններին, եթե մենք դրա կռիվը տայինք, ապա կանեինք ընտրություններից հետո, երբ

առաջարկ եղավ կոալիցիա կազմելու։ Եթե պաշտոնների ձգտեինք, անպայման կմտնեինք, կոալիցիա կկազմեինք ու ավելի շատ, քան նախկինում։ Բայց ստեղ պաշտոնների խնդիր չի, այլ երկրի վիճակը կարգավորելու, ժողովրդին ինչ-որ ձեւ այս հոգսերը, կարիքները բարելավելու, այսինքն՝ տնտեսական վիճակը, նաեւ բարոյական վիճակն այսօրվա երկրի ինչ-որ տեղ փոխելու։

Իսկ Սերժ Սարգսյանին դեմ դուրս գալու մասին չե՞ք ուզում պատասխանել։

– Դե, էսօր փաստ է, որ դուրս են եկել, չէ՞, արդեն մարդիկ իրանց աշխատանքից էլ չեն վախենում, մարդիկ իրանց բիզնեսից էլ չեն վախենում, որ ինչ-որ բան կկորցնեն, մարդիկ էսօր իրանց ամեն ինչը դրել են մի կողմ, ամենաշատ բան ունի կորցնելու պարոն Ծառուկյանը, բայց դե, դրել ա մի կողմ ամեն ինչը եւ էսօր երկրի վիճակով է մտահոգվում։

Ի՞նչ է անում Ծառուկյանը, եթե խուսափում է նույնիսկ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին խոսելուց։

– Դեռ նման հարց չի քննարկվել մեզ մոտ, միգուցե գա մի օր՝ էդ հարցն էլ առաջ տանենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31