Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը պաշտպանում է եղբոր դասագրքում մարտի 1-ի վերաբերյալ դրույթները. «Հրապարակ»

Մարտ 14,2014 10:51

Մարտի մեկի առնչությամբ Դուք՝ ԲՀԿ-ի հետ հանձնաժողով էիք ստեղծում, երբ Ձեր եղբայրն այդ էջն այլեւս պատմականացրել էր, ինչպես գտնում են շատերը՝ «իշխանության լույսի ներքո»։  «Հրապարակի» թղթակցի այս հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Դա Ձեր եւ այն մարդկանց տեսակետն է, որոնք չեն ցանկանում կարդալ պատմության դասագիրքն ամբողջությամբ, չեն կարողանում հասկանալ-պատկերացնել, թե Էդիկ Մինասյանի պատասխանատվությունն էդ դասագրքի շրջանակներում ինչքան է, եւ չեք էլ ուզում ըմբռնել, թե այնտեղ ինչ է գրված եւ ինչ աղբյուրների հիման վրա»։

Կիսո՞ւմ եք իր տեսակետները։ «Ես ոչ միայն կիսում եմ, այլեւ պաշտպանում եմ այն, ինչ գրված է այնտեղ, որովհետեւ յուրաքանչյուր պատմություն ունի նաեւ տվյալ պահի պատմություն գրող կոլեկտիվի սուբյեկտիվ մոտեցումը, ես որեւէ իրավունք ինձ չեմ վերապահում դատափետել այդ ամենը»։

Զոհվածների ծնողներն ընդվզեցին այդ մոտեցման նկատմամբ, չե՞ք կիսում նրանց տեսակետը։ «Իհարկե, չեմ կիսում ըմբոստության այն հատվածը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, որ փոխանցել են իրենց»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31