Օրվա լրահոսը

«Ձեռքսեղմում տիեզերքում» պատգամավորների մեջ

1975 թվականի հուլիսի 17-ին տիեզերքում միացել էին խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավերը, որոնք դրանից երկու օր առաջ թռել էին համապատասխանաբար Բայկոնուրից եւ Քանավերալ թերակղզուց: Դա տեխնիկապես բարդ խնդիր էր, որին կողմերը պատրաստվել էին մոտ երեք տարի: Դա նաեւ երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսեւորում էր` հակադիր ճամբարների միջեւ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ արված մի քայլ:

Սամվել Ալեքսանյան. «Գնացեք հարցրեք՝ վճարո՞ւմ են, թե՞ չէ»

«Մի բան ասեմ՝ գնացեք արեք, էտ տղեն, որ ինվալիդ ա, Կարեն Մկրտչյան, ես փողը տամ, օգնեք»,- այսօր խորհրդարանում չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա ասաց, որ հինգ հազար դոլար պատրաստ է փոխանցել երիտասարդ դերասանի բուժման համար. «Ես որտե՞ղ իրան գտնեմ։ Հասցեն տվեք, օգնենք իրան։ Շուկայի դեմը հավաքում էին, ես տեսա»::

Լվացքի փոշու եւ անվադողերի ներկրման արգելք

Նոյեմբերյանցի առեւտրականները կարծում են, որ լվացքի փոշու եւ անվադողերի՝ Հայաստան ներկրման արգելքը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում իշխանությունների հետ սերտաճած օլիգարխներն են ներկրում դրանք, եւ այդ պատճառով մարդկանց արգելում են հիշյալ ապրանքները, թեկուզ փոքր քանակությամբ, Հայաստան ներմուծել:

Վարուժան Հակոբյանը Դալլասում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Դալլասում ընթացող Տեխասի համալսարանի գարնանային միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 16 երկրների 41 շախմատիստներ, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը լեհ Բարթլոմեյ Մեչեայի հետ միասին վեց տուրից հետո 5,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ամերիկաբնակ մեկ այլ հայ շախմատիստ՝ Սամուել Սեւյանը, վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armsport-ի

Տպավորիչ նորամուծություններ` ՊԵԿ բարեփոխումների արդյունքում

Ավտոմաքսազերծում` առավելագույնը 30 րոպեում Հայաստանում ավոտմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` 1 ժամում: Այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով միջազգային չափանիշներով վերանորոգված սպասարկման սրահը, որը նպաստում է առավել թափանցիկ աշխատաոճին: Նրա հավելմամբ` ատոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրճատվել

Սամվել Բալասանյանը պաշտոնազրկո՞ւմ է ՀՀԿ-ական պատգամավորուհու հորը

Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքից ազատել է մշակույթի բաժնի երկարամյա պետ Արտաշես Կարապետյանին, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի հայրն է: Ըստ տարածված խոսակցությունների, պատճառը եղել է Արտաշես Կարապետյանի`«Ցայգ» հեռուստաընկերությամբ վերջերս ունեցած ելույթը, որի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյան, խոսելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, հայտարարել է, թե վերջինս շատ

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի

Վաղը Արոնյանը սեւերով կխաղա Անանդի հետ

Հայտնի են դարձել վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի առաջին տուրի զույգերը: Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերը կազմել են Դմիտրի Անդրեյկինն ու Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը, Շախրիյար Մամեդյարովն ու Վեսելին Տոպալովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի

ՀՅԴ-ում կասկածում են, որ ՀՀԿ-ն կեղծել է քվեարկության արդյունքները

«Պարոն Բաբլոյանն իր ամբողջ կյանքում մղել է պայքար ալկոհոլի ու ծխախոտի դեմ: Տարօրինակ կլիներ, որ էդ մարդը կողմ քվեարկեր: Իհարկե, բազմաթիվ այլ մարդիկ ևս կան ՀՀԿ շարքերում, որոնք այնուամենայնիվ կողմ քվեարկեցին, բայց դա իրենց անձնական խնդիրն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Սուրիկ Խաչատրյանի ազգականը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի որոշ տարածքի սեփականատեր էր

Վերջերս «Առավոտի» էլեկտրոնային փոստին Կարեն Պետրոսյան անունով մի քաղաքացուց նամակ ենք ստացել այն մասին, թե ինչպես է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդու՝ Սասուն Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մեջ ընդգրկված 13 հազար քառ. մետր տարածքի սեփականատեր դարձել: «Առավոտին» ուղարկած նրա նամակում մասնավորապես նշված է. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի սեփականաշնորհման շուրջ ամիսներ առաջ

Ալինա Բալայանը՝ Սանկտ-Պետերբուրգի չեմպիոն

Միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ-Պետերբուրգի արագ շախմատի առաջնությունում ինը հնարավորից վաստակելով 8,0 միավոր նվաճել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստուհին մոտակա մրցակիցներին գերազանցել է ամբողջ երկու միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ruschess.ru-ի

Ստեփան Մարգարյան. «Երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել»

ԲՀԿ առաջնորդը երեկ հայտարարել էր, որ այդ հանդիպումը որոշ գործիչների մոտ առողջական խնդիրներ կառաջացնի: Նաեւ Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք`ո՞ւմ կամ ո՞ր քաղաքական ուժին նկատի ուներ նա: «Դե պետք է ուշադիր լինել`ո՞վ հիվանդանոց գնաց`նրանց է վերաբերվում»,- հումորով ասաց Ստեփան Մարգարյանը:

Նարեկ Գալստյան. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան»

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան և հակամարտության սկզբից ի վեր չեն գրանցվել ադրբեջանական կողմի դիրքորոշումների հետևանքով»,- այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Պարոն Գալստյանը նաև շեշտեց, թե «այդուհանդերձ, խնդրի լուծմանը միտված որոշակի ակտիվացում վերջին մեկ տարում նկատելի է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես ցանկանում է հանգուցալուծել հարցը»: Բայց միևնույն

Մետրոպոլիտենի կողմից չի հիմնավորվել աշխատանքից ազատումը ՀՀ ԱՕ-ի որևէ հոդվածի պահպանմամբ

27.02.2014թ. ԸԻԿ-ը դիմեց «Կարեն  Դեմիրճյանի  անվան  երևանի  մետրոպոլիտեն»  ՓԲԸ տնօրեն  պարոն Փ.Յայլոյանին առաջարկով` արտադատական ճանապարհով լուծելու մետրոպոլիտենի 3 աշխատողների աշխատանքից ազատման խնդիրը` պարզաբանելով նրանց կողմից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառելիության խնդիրը, միևնույն ժամանակ մեր կողմից արվող առաջարկի մերժման դեպքում պահանջել ենք տրամադրել աշխատանքից ազատման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը` զեկուցագրերը: Մեր

«Գովազդի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին

Ազգային ժողովի մեծամասնությունը՝ չանսալով երեկ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած հորդորներին՝ չքվեարկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին կողմ, որով կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդը, 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց օրենսդրական համապատասխան փաթեթը: Նկատենք, որ ոչ իշխանական ուժերը, կամ Արծվիկ Մինասյանի ձեւակերպմամբ՝ ընդդիմությունն ու այլընտրանքը, չէին մասնակցել քվեարկությանը: Մինչ քվեարկությունը ՀՅԴ-ն

Վերահսկիչ պալատը դեմ է կառավարության կատարած փոփոխություններին. Newsbook.am

Վերահսկիչ պալատը դեմ է կառավարության կատարած փոփոխություններին, քանի որ կառավարության դիրքորոշումը` կապված Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն հակասում է ՀՀ Վերահսկիչ պալատի մասին գործող օրենքի հոդված 24-ին և հոդված 25-ին: Այս մասին NewsBook-ին հայտնեցին ՎՊ հասարակայնության հետ կապերի և լրատվական ծառայությունից: Իսկ ՎՊ-ի օրենքի վերը նշված 24-րդ հոդվածը սահմանում է վերահսկողության ենթակա մարմինների,

Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» միանան ԲՀԿ-ին

«Շատ դրական ենք վերաբերվում նման հանդիպումներին: Դրանք բնական գործընթաց են»,- Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ-ՀԱԿ երեկ կայացած հանդիպմանն, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ իշխող ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքն առողջ ընդդիմության, ընդդիմության համախմբման, գաղափարական պայքարի կողմնակից է: Այդ ընթացքում խորհրդարանի միջանցքով անցնում էր ԲՀԿ

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող

Վաղարշապատում, Գյումրիում և Ջերմուկում զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 17.45-ին, 1946 թ. ծնված Մանվել Ս.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 7, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Նույն օրը, ժամը 18.00-ին, 1937 թ.

«Երևան Ջուր». դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ. մարտի 12-ին ժամը 11.00-ից դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ñ     Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան

Իսկ ինչի՞ շարժիչ ուժը կլինի արաղի գովազդը. «Հայոց աշխարհ»

Չնայած հարցը հռետորական է, բայց երեւի առանձին օրենսդիրների համար պետք է պատասխանել. թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը խթանելու է երկրում ալկոհոլիզմը, նպաստելու է հասարակության մեջ հիվանդությունների ու արատների տարածմանը:

Ե՞րբ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի» չէ

Որքա՞ն կդիմանա Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների սպասված հանդիպումը Երեւանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում մարտի 11-ին կայացավ: ՀԱԿ-ից պնդում են, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը հարցին՝ ՀԱԿ-ի

«Մասիս» կայարանից կատարված գողությունը բացահայտվեց

Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար: Նույն օրը, ժամը 17.05-ին, «Մասիս» կայարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1960 թ. ծնված Գեղամ Ս.-ին: Նրանք խոստովանել են, որ իրենք են կատարել գողությունը: Վնասի չափը

Ո՞րն է լինելու Հայ ազգային կոնգրեսի հաջորդ քայլը. «Չորրորդ իշխանություն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեծամասնության կողմից «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի» տապալումից հետո հայտարարել էր, որ տասը զոհերի արյան պատասխանատվությունը մնում է իշխող կուսակցության վրա։ «ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց նրան՝ ցանկանալով տեղեկանալ, թե ո՞րն է լինելու Հայ ազգային կոնգրեսի հաջորդ քայլը, ինչին ի պատասխան, խմբակցության ղեկավարը նշեց. «Քայլերը շատ են։ ԵԽԽՎ-ում նույնպես հարց

Տիգրան Ուրիխանյան. «Քառյակի» բարեհաջող գործունեությամբ ոչ շահագրգիռ «ուղեղային կենտրոններն» ինչո՞ւ են հիստերիա բարձրացնում». «Հայոց աշխարհ»

Քառյակն այսօր իր առջեւ շատ կոնկրետ խնդիրներ է դնում՝ ազատվել կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառումից, լուսավորել գազի դիմաց 300 միլիոն դոլարի պարտքի ձեւավորման մութ անկյունները, կասեցնել հարյուր հազարավոր հայաստանցիների արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել իրավական արդարություն…

Պայթյուն գազալցակայանում. կա տուժող

Մարտի 11-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, մարմնի տարբեր մասերի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել գազալցակայանի աշխատակից, 1991 թ. ծնված Սուրեն Գ.-ն: Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշատ գյուղում գտնվող գազալցակայանում, 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին պատկանող

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ: Ա. Հ.-ի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դիմումատուի հաղորդման

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մահացել են

Մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արամայիս Քանանյանը, և ուղևոր, 1960 թ. ծնված Սիլվա Գևորգյանը, տեղում մահացել են, իսկ 1957 թ. ծնված Ռուզաննա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Այստեղ, ինչպես ասում են, Հերմինե Նաղդալյանը «քաշվավ». «Չորրորդ իշխանություն»

«Եթե կա մեկը, որ կարող է իրեն տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու, թող գա, ես իրեն կտամ իմ հանքերը կամ մի մասը», նախօրեին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ «ՉԻ» – Իսկ մենք մինչեւ հիմա միամտաբար կարծում էինք, թե հանքեր շահագործելու համար նախ պետք է հանքեր ունենալ, հետո՝ լիցենզիա,

ԵԱՀԿ-ն չի դիտարկի Ղրիմի հանրաքվեն. «Ազատություն» ռադիոկայան

ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն չի ուղարկի Ղրիմ՝ հետևելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեին: ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի արտգործնախարարը մարտի 16-ին հայտարարված քվեարկությունն անվանել է անօրինական։ Նանե Սահակյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031