Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» միանան ԲՀԿ-ին

Մարտ 12,2014 12:34

«Շատ դրական ենք վերաբերվում նման հանդիպումներին: Դրանք բնական գործընթաց են»,- Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ-ՀԱԿ երեկ կայացած հանդիպմանն, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ իշխող ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքն առողջ ընդդիմության, ընդդիմության համախմբման, գաղափարական պայքարի կողմնակից է:

Այդ ընթացքում խորհրդարանի միջանցքով անցնում էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն, որը ձեռքը վերեւ բարձրացնելով`բարեւեց Էդուարդ Շարմազանովին: «Բարեւ ձեզ»,- ասաց Շարմազանովը` հավելելով. «Տեսնում եք՝ ինչ ջերմ ենք բարեւում մեր ԲՀԿ-ական գործընկերներին: Ո՞նց եք, պարոն Գեւորգյան»:

Եթե նման խորհրդատվությունները շարունակվեն, Շարմազանովը չի բացառում, որ հայաստանյան քաղաքական դաշտը ամերիկյան մոդելի առաջին քայլը կատարի. «ԱՄՆ-ում կան Դեմոկրատներ եւ Հանրապետականներ: Մեզ մոտ Հանրապետականները կան, արդեն մի բեւեռը պարզ է: Չեմ բացառում, որ մյուս բեւեռը ձեւավորեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Չեմ ասում`այսօր, բայց, միգուցե դասական ճանապարհով մենք գնանք ու մյուս բեւեռում, ավելի փոքր կուսակցություններն առաջին քայլը կատարեն`ԲՀԿ-ին միանալու»:

ԲՀԿ առաջնորդը երեկ հայտարարել էր, որ այդ հանդիպումը որոշ գործիչների մոտ առողջական խնդիրներ կառաջացնի: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք`իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ: «Ես չգիտեմ, ԲՀԿ-ական գործիչներին հարցրեք: Համենայնդեպս, մենք շատ դրական ենք վերաբերվում նման համախմբումներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Չի բացառվում ամենամոտ ապագայում հհկ-ն ճարահատյալ Կարապետիչին միանալու հայտ ներկայացնի ու մերժվի:
    Իսկ ,, առողջական խնդիրների ,, պատճառով է , ԷՇարմազանովը մի կերպ փորձում է զսպել իրեն…..

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31