Օրվա լրահոսը

Դուբայում գրանցվել է հրավառության ռեկորդ (Տեսանյութ)

Դուբայի այս տարվա ամանորյա հրավառությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամասշտաբային եւ երկարատեւ հրավառություն: Եղել է 450 կետում, տեւել է 6 րոպե: Հայտնում է ria.ru-ն: Հրավառությունն արդեն գրացվել է ռեկորդների Դուբայի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից, այն գերազանցել է 2012 թվականին Քուվեյթում տեղի ունեցած հրավառությանը:

Կցանկանայի ավելի ուշադիր, համեստ եվ հոգատար լինենք իրար նկատմամբ

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորելով Ձեր բոլորի Նոր Տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը, որպես Հայ հասարակ մարդ, կուզեի մեզ բոլորիս հիշեցնել, որ մեր Նախապապերը ընդունելով Քրիստոնեական կրոնը 1700 տարի առաջ, միտում ունեին մեզ բոլորիս պատգամել  իրենց ԽՈՐՀՈՒՐԴԸ, որն արտահայտվեց եւ մեր Եկեղեցական Ճարտարապէտության, եվ Եկեղեցական  Ծիսակատարության եվ իրենց Պարզ ու Հասարակ ապրելակերպի եւ զգացմունքների արտահայտման մեջ, որն

Եղանակը Երեւանում

Weather.am. Հունվարի 1-ին բարձրադիր գոտիներում մառախուղը ժամանակ առ ժամանակ կնոսրանա ու կցրվի, կդիտվի փոփոխական ամպամածություն, ցածրադիր հատվածներում դեռ մառախուղը կպահպանվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր են թույլ տեղումներ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -15, ցերեկը -13, երեկոյան -14:

Նժդեհի ծննդյան օրը բողոքի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի. News.am

News.am. «Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում այսօր՝ հունվարի 1-ին ժամը 15:00-ից հավաքվում են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր երթով շարժվելու են դեպի Ազգային անվտանգության ծառայություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը դեռ չի մեկնարկել, սակայն հրապարակում արդեն հավաքվել է ավելի քան 40 քաղաքացի, այդ թվում Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝

Յանուկովիչը միասնության կոչ է անում. Azatutyun.am

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ամանորի իր ուղերձում ուկրաինացիներին միասնության կոչ է հղել` անցնող 2013 թվականը բնութագրելով որպես անկախ Ուկրաինայի պատմության մեջ «թերևս ամենադժվարին տարին»: Նոյեմբերից, երբ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, տասնյակ հազարավոր ուկրաինացիներ բարիկադավորվել են Կիևի կենտրոնական փողոցներում ու մի շարք այլ քաղաքներում և կոչ են անում Յանուկովիչին և նրա վարչախմբին

Գյումրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին,ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ս.Մադնիշյան փողոցի թիվ 39 շենքում. ներսում բնակիչներ կան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես էին նշում Ամանորը Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում. Daily News (ֆոտոշարք)

Ճապոնիայի նման հեռավոր երկրներից՝ մինչեւ յոթերորդ ավենյուի և Բրոդվեյ փողոցների բնակիչները եկել էին Թայմս Սքվեր հրապարակ, որպեսզի տեսնեն երգչուհի Մայլի Սայրուսին պարելիս եւ 2014 թվականի զանգերը խփելիս: Դա իսկական մարաթոն օր էր Նյու Յորքի բնակիչների եւ ավելի տաք կլիմայում ապրող տուրիստների համար, որոնք դիմացան ցածր ջերմաստիճանին եւ հսկայական ամբոխին, միայն որպեսզի տեսնեն բյուրեղյա գնդի ընկնելը

Պայթյուն Վոլգոգրադի կայարանում. մայրը կյանքի գնով փրկել է իր աղջկան

Ինչպես հաղորդում է NN online կայքը՝ Վոլգոգրադի բժիշկները պայքարում են 9 տարեկան աղջկա կյանքի համար, որի մայրը կյանքի գնով փրկել է նրան: Այժմ երեխային վիրահատում են: Կինը հասցրել է ծածկել երեխային իր մարմնով: Մայրը մահացել է: Աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա հայրը նույնպես հիվանդանոցում է: Ամենայն հավանականությամբ՝ երեխային կտեղափոխեն Մոսկվա: Հաղորդվում է նաեւ,

Փողոցային 3D-արթ. 3d-street-art.com (ֆոտոշարք)

Գերմանացի նկարիչ Manfred Stader-ի անհավանական եռաչափ նկարները:    

Նյու Յորքում տեղի է ունեցել նոր քաղաքապետի երդման արարողությունը. news.am

Նյու-Յորքի նոր քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի երդման արարողությունը տեղի է ունեցել 2014թ.-ի առաջին րոպեներին՝ ԱՄՆ-ի արեւելյան ափամերձ գոտում: Ըստ news.am– ի, ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետը հրապարակավ Աստվածաշնչի վրա ԱՄՆ-ին եւ երկրի սահմանադրությանը հավատարմության երդում է տվել նյու-յորքյան Բրուքլին շրջանում գտնվող իր տան հարեւանությամբ: «Ցանկանում եմ բոլորին ասել. սա ճանապարհի սկիզբն է, որ մենք միասին ենք

Պուտինն այցելել է ահաբեկչությունների թիրախ դարձած Վոլգոգրադ և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին. tert.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր վաղ առավոտյան այցելել է ահաբեկչությունների թիրախ դարձած Վոլգոգրադ։ Ըստ tert.am – ի, Պուտինն ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն է հրավիրել, ծաղիկներ դրել այն վայրում, որտեղ դեկտեմբերի 30-ին տրոլեյբուս էր պայթեցվել, այնուհետ այցելել հիվանդանոց, որտեղ գտնվում են տուժածները։   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

14-ամյա վանաձորցին թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 1-ին, ժամը 08.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.00-ին թունավորման նախանշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 10 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ 2000թ. ծնված Դ.Չ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: ԱԻՆ

«Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում». «Ամերիկայի Ձայն»

Տարածաշրջանում հայերի ազգային ինքնությունը խորհրդանշող Սուրբ Կիրակոս եկեղեցին քրդերի համար դժվար հարցեր է բարձրացնում: «Վերջերս վերականգնված հայկական եկեղեցին դարձել է իրենց մշակութային նույնականությունն ու հավատքը վերականգնելու ուղղությամբ աշխատող՝ Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արևմտյան շրջանում բնակվող հայերի հավաքատեղին»: Այսպես է սկսվում Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի «Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում»

Հրդեհ տանիքում

Հունվարի 1-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Այգեստան փողոցի Հ.Վ.-ին պատկանող թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 150 քմ.: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ  

Նվիրատվություն Թեհրանում հայկական հիվանդանոցին՝ Իրանի նախագահի կողմից. «Ամերիկայի Ձայն»

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող՝ տեղի հայկական համայնքին պատկանող հիվանդանոցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին կատարել է 10 միլիարդ իրանական ռեալի՝ մոտ 350 հազար դոլարի նվիրատվություն: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի հայկական «Ապարեզ» պարբերականը՝ վկայակոչելով Իրանի «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը, որի համաձայն Ռուհանիի խորհրդական Հոսեյն Ֆերեյդունը հիվանդանոց կատարած այցի ընթացքում ասել է, թե Իրանում

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

Հունվարի 1-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել ԳԱԶ-31 մակնիշի 01 UL 546 պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ

BMW X5-ի վարորդը ավտոմեքենաների ջարդ է արել Շենգավիթի ոստիկանության դիմաց. shamshyan.com

Դեկտեմբերի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com– ի, ժամը 19:30-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 33 VL 128 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գարեգին Նժդեհի փողոցում ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց, բախվել է ոստիկանության պարեկային ծառայության պատկանող Ջիպին, այնուհետև բախվել է մեկ այլ կայանված Mercedes մակնիշի 23 ՕՏ 461 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Նժդեհի փողոցով

Մառախուղի պատճառով Կոտայքում տեսանելիությունը 50-100 մետր է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

Հրդեհ «Գեղամա» ռեստորանային համալիրում

Հունվարի 1-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ:

Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական հեռուստաուղերձից. «Գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ»

Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի արցախցիներ, Թանկագին հայրենակիցներ, Ահա եւ մենք հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին եւ պատրաստվում դիմավորել Նոր տարին, դիմավորել նոր սպասումներով ու հույսերով: Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դա անձնական, ընտանեկան, պետական թե համազգային: Անցնող տարում մեր

Թող իրականանան այն մաղթանքները, որոնք կարեւոր են ձեզ համար

Բարեմաղթանքները, կենացները քաղաքական կարգախոսների պես են՝ դժվար է օրիգինալ ինչ-որ բան հորինելը. դրանք այդ պահին դուրեկան են, բայց մեծ մասամբ՝ շատ արագ մոռացվում են: Չենք փորձի օրիգինալ երեւալ: Մեր ընթերցողներին ուղղակի մաղթում ենք, որ այն բոլոր բարեմաղթանքներից, որոնք կլսեն այս օրերին՝ իրականանան նրանք, որոնք ձեզ համար առավել կարեւոր են: Թեեւ իհարկե, վատ չէր լինի, որ

ՃՏՊ Եղվարդի խճուղիում. կա 1 զոհ և 1 տուժած

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղիում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 1 տուժած:  

Շնորհավոր նոր տարին, տովարիշչի (ֆոտոշարք)

Ռուս բլոգեր zyalt-ը ներկայացրել է, թե ինչպես էին առաջ Մոսկվայում նշում նոր տարին՝ Սովետական տարիներին:

Լրագրողը փորձել է սողոսկել Շումախերի հիվանդասենյակ

«Ֆորմուլա 1»-ի արշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, թե հոգեւորականի զգեստ հագած մի լրագրող ցանկացել է սողոսկել Գրենոբլի հիվանդանոցի այն հիվանդասենյակ, որտեղ պառկած է աշխարհի յոթակի չեմպիոնը: Սակայն նրա փորձը ձախողվել է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Reuters-ի

Սանտա Կլաուսը եւ դասական գեղանկարչությունը (ֆոտոշարք)

    Ամերիկյան ֆոտոնկարիչ Ed Wheeler-ը զգեստափոխվել է Սանտա Կլաուսի եւ նկարահանվել, իսկ ստացված պատկերները տեղադրել է հայտնի նկարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին

Հավասար միավորներով չհաղթեց

Լաս-Վեգասում ավարտված Հյուսիսամերիկյան շախմատային փառատոնի հաղթող ճանաչվեց Գեորգի Կաչեիշվիլին, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Եւս յոթ շախմատիստներ, նրանց թվում նաեւ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, նույնպես այդքան միավորով զբաղեցրին մրցաշարային աղյուսակի հաջորդ հորիզոնականները: Վարուժանը 6-րդն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armenpress-ի

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031