Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում». «Ամերիկայի Ձայն»

Հունվար 01,2014 11:37

Տարածաշրջանում հայերի ազգային ինքնությունը խորհրդանշող Սուրբ Կիրակոս եկեղեցին քրդերի համար դժվար հարցեր է բարձրացնում:

«Վերջերս վերականգնված հայկական եկեղեցին դարձել է իրենց մշակութային նույնականությունն ու հավատքը վերականգնելու ուղղությամբ աշխատող՝ Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արևմտյան շրջանում բնակվող հայերի հավաքատեղին»: Այսպես է սկսվում Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի «Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը գրում է Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի Սուր արվարձանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մասին, որը բազում տարիներ լքված է եղել և վերականգնվել է ընդամենը երկու տարի առաջ:

«Հարյուրավոր մարդիկ այցելել են եկեղեցում այս տարվա սեպտեմբերին անցկացված տոնակատարությունը: Չնայած եկեղեցին դեռևս ակնկալում է քահանայի նշանակումը, Արմին Դեմիրճյանը, որն այժմ հոգ է տանում եկեղեցու մասին, ասում է, որ եկեղեցին արդեն իսկ դարձել է հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը», – գրում է Ջոնսը:

«Եկեղեցին ամեն ինչ է ինձ համար: Այն մեր պատմությունն է: Այն մեր մշակույթն ու ժառանգությունն է: Այն մեր նախնիների նվերն է մեզ: Որպես հայ՝ ես ինձ այստեղ եմ տեսնում: Ես որպես քուրդ եմ դաստիարակվել. ոչինչ չգիտեի իմ հայ լինելու մասին», – ասում է Դեմիրճյանը, որի ընտանիքի պատմությունը նման է Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ ընտանիքների ճակատագրին: Դեմիրճյանի հայրը, հայ բազմաթիվ երեխաների նման, որդեգրվել էր տեղաբնակների ընտանիքների կողմից և որպես մահմեդական էր դաստիարակվել:

«Եկեղեցին կանոնավոր այցելող Մելիքե Գյունալի նման որոշ հայեր այժմ քրիստոնեություն են ընդունում: Մելիքեն բազում տարիներ գաղտնի էր պահում իր ինքնությունը, սակայն եկեղեցու վերաբացումը նպաստել էր իր ինքնությունն ու հավատքը հրապարակավ ամբողջությամբ ընդունելուն», – գրում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը՝ մեջբերելով Գյունալի խոսքերը, որի համաձայն նա շաբաթական երեքից չորս անգամ այցելում է եկեղեցի՝ մոմ վառելու համար:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031