Օրվա լրահոսը

«Ինձ համար ցավալի է, որ աղետի գոտում դեռ 4030 անօթեւան ընտանիք կա». «Ազգ»

Հարազատի ծանր կորուստ ապրածՙ աղետի գոտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդեն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողություններն է վերապրում Սաբիր Ստեփանյանը , ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ էր, ՀԽՍՀ պետական մատակարարումների կոմիտեի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց գործունեության մասին թերեւս ամենաբնորոշ ու դիպուկ գնահատականը տվել

Ռեժիսոր. «Թատերական դաշտում վաղուց մեռել ենք, պարզապես մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի»

«Մոտենում է 2015 թվականը, և մենք նոր ենք սկսում մտածել, որ ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի կտավ անգամ չունենք»,- այսօր «Մենք» մշակութային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը և հավելեց. «Կինոյից ավելի հզոր լեզու չկա: Առայսօր մենք նման գլոբալ խնդիրների հանդեպ անտարբեր ենք, մինչդեռ վերջերս իմացա, որ 200-300 մլն դրամ

Կստեղծվի ակտիվիստներին աջակցող իրավապաշտպան հիմնադրամ

Նախախորհրդարանի անդամներ  Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանն ու Սյուզան Սիմոնյանը նախաձեռնել են ստեղծել «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը: Այն ունենալու է թեժ գիծ եւ զբաղվելու է քաղաքական հետապնդման եւ հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավապաշտպանությամբ: Ըստ տիկին Սիմոնյանի, հիմնադրամն ունենալու է արագ արձագանքման եւ փաստահավաք խմբեր. «Այդ փաստերի հիման վրա էլ ազգային, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ կապ ենք հաստատելու՝

Սահմանամերձ Բարեկամավանը դատարկվում է

Ընտանիքները հեռանում են կենցաղային գույքով

Արգիշտի Կիվիրյանի գործը հասավ դատարան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը սկսվել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Պարոն Կիվիրյանը բողոքարկել է իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ պարոն Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները թույլ

Արտաշես Էմինը՝ Դավիթ Գասպարյանին. «Ինքը բարդույթներով տառապող անձնավորություն է»

Aravot.am-ը Արտաշես Էմինից մեկնաբանություն խնդրեց գրականագետ Դավիթ Գասպարյանի այն հայտարարության վերաբերյալ, թե պետությունը պետք հետեւողական լինի Գեւորգ Էմինի որդուց Չարենցի ձեռագրերը հետ վերցնելու առումով, որպեսզի Չարենցի գրական ժառանգությունն ամբողջանա: Արտաշես Էմինը չցանկացավ մեկնաբանել Դավիթ Գասպարյանի հայտարարությունը եւ ընդամենն ասաց. «Մեկ նախադասությամբ կասեմ՝ ինքը բարդույթներով տառապող անձնավորություն է»:   Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը Արտաշես Էմինի ֆեյսբուքյան էջից:

Կամերային երգչախմբի տնօրեն. «Շոուի կարիք չունենք, ուրիշներին էլ չեմ մեղադրում»․ (Տեսանյութ)

Aravot.am-ը Հայաստանի պետական կամերային  երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ուրիշների օրինակով դասական երաժշտություն ներկայացնելիս չեն կիրառում շոուի տարրեր: «Մենք չենք գնում այդ ուղղությամբ, քանի որ շոուի տարրերը կիրառում են այն դեպքում, եթե մասնագիտական պակաս կա խմբի մեջ, եւ այդկերպ փորձում են լրացնել բացը: Կամերային երգչախմբի պարագայում դա բացառում եմ: Օրինակ, 2009-ին Սեն Լուի տաճարում

Լեհ կինոռեժիսոր. Հայ ուսանողների եռանդը եւ զգայունությունը չեմ կարող ուրիշ ոչ մեկի հետ համեմատել

Այսօր «Մոսկվա» Կինոթատրոնում տեղի ունեցավ «Երեւանը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» ֆիլմի պրեմիերան, որը լեհ անվանի ռեժիսորների եւ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համատեղ նախագիծն է: Ֆիլմը նկարահանվել է «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» լեհական նախագծի շրջանակներում, որն ամեն տարի ընտրում է մի քանի նոր մայրաքաղաք եւ նրանց համապատասխան բուհերի ուսանողների հետ իրականացնում է մեկամսյա վարպետության

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանին

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես

«Հայաստանում դավանանքի ազատությունը այդքան էլ պաշտպանված չէ»

Վանաձորում կայացավ «Սպասում» ֆիլմի ցուցադրությունը

Սերժ Սարգսյանը հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին: Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է

Ոստիկանությունը պարզաբանում է «Aravot.am»-ի հրապարակումը

Դեկտեմբերի 5-ին  www.aravot.am կայքում հրապարակում է եղել «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված հոլանդացին դիմելու է միջազգային լրատվամիջոցներին» վերնագրով: Ըստ հրապարակման` Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսի ընկերուհին բողոքում է, որ ինքը չի մասնակցել հավաքներին, իրեն ոստիկանություն են տարել ապօրինի, պահել 6 ժամ և այլն: Նշենք, որ նշված քաղաքացին 1985 թ. ծնված, Նիդերլանդներ (Հոլանդիա) պետության քաղաքացի Հենդրիկ Մաարտեն Ադրիաանսն

Վերաքննիչ դատարանի շենքում դատապարտյալի ինքնավնասման մասին լռություն է

14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Պետրոսյանը դիմել էր ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը: Տեղեկացնենք, որ դատարանը հաստատված է համարել այն մեղադրանքը, համաձայն որի, Ա.Պետրոսյանը, գտնվելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, պատժի կրման ընթացքում «իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել,

Ո՞վ կարող է դառնալ դպրոցի տնօրեն

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար այսօր Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում քննություն հանձնեց 26 հավակնորդ: «Քննությունն անցկացվում է հավասար պայմաններում, այսինքն՝ թե մասնակիցներից ովքեր են տնօրեն, ովքեր են փոխտնօրեն կամ ուսուցիչ, հանձնաժողովի անդամներին հայտնի չէ: Սա շատ կարևոր է կողմնապահություններից խուսափելու առումով»,- ասաց հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման քննության հանձնաժողովի նախագահ,

Մեդիա ցուցահանդես Երեւանում

«Մեր ցուցահանդեսն, ի տարբերություն մյուս ցուցահանդեսների, ունի մի հիանալի առանձնահատկություն. ուրիշ ցուցահանդեսներում ասում են՝ վա՜յ, չմոտենա՛ք, չդիպչե՛ք, այս ցուցահանդեսում հակառակը՝ պետք է մոտենալ, դիպչել»,- դեկտեմբերի 6-ին Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցած «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանն: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող

Eurasianet. Պուտինի հայաստանյան այցն ահազանգ էր Բաքվի համար

Հայերը գուցե անհանգստացած էին Վլադիմիր Պուտինի այցով, որը, կարծես, Երևանի վրա Ռուսաստանի ազդեցության ցուցադրություն էր: Սակայն Ադրբեջանում այս այցն ընկալել էին այլ վախով, որ Պուտինը հաստատում է Հայաստանին տրամադրվելիք Ռուսաստանի ռազմական օժանդակությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում: Գրում է «Եվրասիանեթ» լրատվականը: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեյիր Քաֆարովն ասել է, որ Պուտինի Հայաստանի աջակցությունը մեծացնում է հակամարտության

Buzzfeed. Ինչպես ճանաչել հայերին

Եթե ձեր տատիկը քյաբաբով բրդուճ է սարքում ու ասում է, որ այն համբուրգեր է ուրեմն դուք հայ եք: Այսպիսին է հայ լինելու 43 ապացույցներից մեկը, որը ներկայացրել է «Բազֆիդ» ժամանցային կայքը: Ըստ «Բազֆիդ»-ի, դու հայ ես, եթե ընտանեկան փոքրիկ հավաքույթը 50 հոգուց պակաս չէ: Եթե ձեր ուսերի մազերը գլխինից շատ է: Եթե ձեր տատիկը խաղողի

Հայրիկյանը հանրահավաքի էր եկել Արարատի վրա բարձրացված դրոշով

Մեկ ժամ տեւեց Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  հրավիրած հանրահավաքը: Նա ասաց, որ դա իր, իր ընկերների, արժանապատիվ հայերի հրավիրած  հանրահավաքն է: Հանրահավաքին այդպես էլ չմիացավ քաղաքական կուսակցություններից եւ որեւէ մեկի ներկայացուցիչը, թեեւ ԱԻՄ առաջնորդն ակնարկեց այդ մասին, ասելով՝ «Հայաստանի քաղաքական գործիչները եղել են աթոռապաշտներ, եթե չկա աթոռ, չեն գա»: Նա այսօր անդրադարձավ Մաքսային

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Բնապահպանության նախարարությունում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով: Նախարարության խորհրդակցությունների

Հայաստանը Ռուսաստանի համար ֆորպոստ է. Ալեքսանդր Գուսեւ. yerkir.am

 Հայաստանի եւ  Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացումն, իհարկե, Ռուսաստանի  համար ստրատեգիական կարեւորություն ունի. Այսօր կայացած Երեւան-Մոսկվա տեսակաուրջի ժամանակ նշեց ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը, շարունակելով, թե Ռուսաստանն այժմ հետխորհրդային տարածքում ինչ-որ կոնֆիգուրացիա է կառուցում’ դա ակնհայտ է, եւ դա չպետք է դիտարկել այն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, որ Եվրոպայում են

Միջազգային փորձագետները կաջակցեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հաղորդումը: Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել 5 անձից կազմված միջազգային փորձագետների աշխատանքային խումբ` համատեղ աշխատանքի համար:  ՀՀ արդարադատության նախարարություն

Դիլիջանի դպրոցը սողանքային գոտում է, բայց միջազգային նորմերով ամրացված է

Դիլիջանի դպրոցի շինարարությունը վերահսկում է բրիտանացի մասնագետը

Խուլիգանություն կատարողները հայտնաբերվել են

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 1996 թ. ծնված

Պուտինյան կողոպտված նոճիների հարցը` Վլադիմիր Գասպարյանի կառույցում

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին Գյումրու թատրոնի բակում տնկած ու երեկ անհետացած նոճիների հարցով դիմել է ոստիկանություն: Նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանին. «Գյումրու թատերական հրապարակում, թատրոնի սանդղաշարին 2013 թվականի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գալիք տարվա գործող նախագահին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։ Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031