Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանին

Դեկտեմբեր 06,2013 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: