Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավարությունը՝ Իջեւանում

Դեկտեմբեր 06,2013 22:53 Share
Աջակցեք aravot.am-ին

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված  ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավարության առաջին  նիստն, ամենայն հավանականությամբ,  կկայանա դեկտեմբերի 20-ին:

Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրի  դատավոր Զոյա Զաքինյանից: Նա ասաց, որ  ինքն այդ մասին որոշում կկայացնի դեկտեմբերի 11-ին:  Զ. Զաքինյանը տեղեկացրեց, որ  դատական նիստերը կկայանան Իջեւան քաղաքում, քանի որ  դատավարության մասնակիցների համար սահմանամերձ Բերդ մեկնելը  խնդիրներ  կհարուցի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: