Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երգչախմբի տնօրեն. «Շոուի կարիք չունենք, ուրիշներին էլ չեմ մեղադրում»․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 21:16

Aravot.am-ը Հայաստանի պետական կամերային  երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ուրիշների օրինակով դասական երաժշտություն ներկայացնելիս չեն կիրառում շոուի տարրեր:

«Մենք չենք գնում այդ ուղղությամբ, քանի որ շոուի տարրերը կիրառում են այն դեպքում, եթե մասնագիտական պակաս կա խմբի մեջ, եւ այդկերպ փորձում են լրացնել բացը: Կամերային երգչախմբի պարագայում դա բացառում եմ: Օրինակ, 2009-ին Սեն Լուի տաճարում մեր երգչախումբը մեկ ժամից ավելի Կոմիտաս  է կատարել, 1500 ֆրանսիացի արցունքն աչքերին լսել է ու ծափահարել Կոմիտասի հոգեւոր ստեղծագործությունները: Եթե մենք ունենք այդ ազդեցությունը, իմաստ չունի էժանագին բաներ անել: Մի գուցե ուրիշ խմբեր դրա անհրաժեշտությունն ունեն, ինչի համար չեմ մեղադրում»:

Պարոն Արաբյանը  հայ  երաժիշտների բարձրակարգ լինելը շեշտելու համար հիշեցրեց, որ երկու տարի առաջ youtube-ում տեղադրել են մի տեսագրություն՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի ու Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ, որը ռեկորդային՝ շուրջ 1 մլն 300000 դիտում է հավաքել, այն դեպքում, երբ նույն ստեղծագործությունը Ֆոն Կարայանի ու մյուսների պարագայում՝ ավելի քիչ է դիտվել:

Եվա  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031