Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արեցին

Գրոնինգենում ընթացող շախմատի տարեվերջյան փառատոնում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը երրորդ տուրում խաղատախտակի առջեւ հանդիպեցին միմյանց հետ ու ոչ-ոքի խաղացին: 2,5-ական միավորով Զավենը մրցաշարային աղյուսակում 8-րդն է, Էլինան՝ 14-րդը: Մեր երրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, երկրորդ տուրում պարտվելուց հետո երեկ հաղթանակ տարավ եւ 2,0 միավորով 26-րդն է:

Ընդդիմությունը և իշխանությունը համագործակցեցին հօգուտ Ռուսաստանի. «168 ժամ»

Դեռևս մեկ շաբաթ առաջ էինք գրել, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքի շրջանակներում իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները չեն կարող դեմ քվեարկել Ռուսաստանի համար անհրաժեշտ համաձայնագրին, չեն կարող դեմ լինել, որ Ռուսաստանի ունեցվածքը Հայաստանում ընդարձակվի: Չեն կարող դեմ քվեարկել, քանի որ նրանք պայքարում են ոչ թե հանուն Հայաստանի սուվերեն իրավունքների պաշտպանության, այլ հանուն իշխանության: Հայաստանի կողմից ՄՄ մտնելու որոշումից

Վահագն Խաչատրյանը՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի մասին. «Հայկական կողմի շահը պաշտպանող որեւէ մի դրույթ չեմ տեսել». «Հրապարակ»

Հայկական կողմից, երեւի, մարդ չի եղել կամ եղել է մարդ, որը միայն գլուխը վերեւ-ներքեւ է արել, համաձայնության նշան տալով։ Ձախ ու աջ չի արել։

Դեկտեմբերի 23-ին «Մումբա» ակումբում հայտարարվեցին Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հաղթողները

Լավագույն հավելված անվանակարգում հաղթող ճանաչվեց Musella թիմը: ժյուրիի անդամների կողմից որպես լավագույն թիմ ընտրվեց Secret Wishes-ը: Այս երկու թիմերը կիսեցին 1 մլն դրամ գլխավոր մրցանակը: Խրախուսական մրցանակներ` նոր սերնդի սմարթֆոններ ստացան լավագույն բիզնես-գաղափար ներկայացրած Jointly me, լավագույն խաղ մշակած «Ավազ» և ամենանորարար մոտեցում առաջարկած amenalav.am թիմերը: Բոլոր հաղթողները բաժանորդագրության անվճար փաթեթներ ստացան Ucom ընկերության կողմից:

Շուշան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. NEWS.am

Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշեց, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը

ԱՍԵԿՈՍԵ

Մահը շատ հին կատակ է, բայց մարդիկ միշտ նորովի են ընկալում այն: ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ

Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի տարածաշրջանների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին

Քաղաքական մեծամասնության «էքսպրոմտ օպերացիան» եւ հաշվիչ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը

«Եթե գեղարվեստական ձևակերպումներից զերծ մնանք ու ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ, ապա մեր իրականության մեջ տեղի ունեցավ ապօրինություն, տեղի ունեցավ ինչ-որ քվեարկություն, որի հաշվարկն իրականացրեց ինչ-որ մարմին` իրավասություն չունեցող և կայացվեց ինչ-որ որոշում, որին կարծես թե օրենքի ուժ ու տեսք են տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ խորհրդարանում «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ ծավալված իրադարձություններին, ասաց ԲՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավորն իրեն դավաճան չի համարում

Ինձ արգելել քվեարկել`համարում եմ, որ դա շատ մեծ խախտում է: Քաղաքական գործիչը, որը իրեն համարում է քաղաքական գործիչ`էդպիսի բաներ չպիտի թույլ տա: Դա պարզապես խուլիգանություն է

Երեք նկատառում երեկվա խորհրդարանական իրադարձությունների վերաբերյալ

Ազգային ժողովի նիստերը լուսաբանելու գնացած լրագրողի մասնագիտական պարտքն է՝ իր ընթերցողների համար լուսաբանել այնտեղ կատարվող իրադարձությունները, ոչ թե դառնալ իրադարձության կիզակետ:

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ, որոնց մեջ է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը. Shamshyan.com

Դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանիսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման

Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի ամփոփումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Դատաքննության փուլում անչափահասների հարցաքննությունների դիտարկում» ուսումնասիրության արդյունքները: «Չնայած Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ, այնուամենայնիվ, ՀՀ-ում անչափահասների արդարադատության

Ինչո՞ւ դեպի Մաքսային միություն՝ պարզաբանում է տնտեսագետը․ (Տեսանյութ)

«Եթե երկիրը ոչ թե պատրաստի արտադրանք է արտահանում, այլ միայն ռեսուրս, նա ինտեգրման կարիք չունի: Օրինակ, Ադրբեջանը ինչի՞ պիտի մտնի որեւէ միության մեջ, որպեսզի իր գազի գի՞նը իջեցնի, ակնհայտ է, որ իրեն ձեռք չի տալիս դա: Իսկ մենք փոքր երկիր ենք, Եվրոպա արտահանում ենք միայն ռեսուրս՝ ոսկի, ադամանդ, եւ ինտեգրվելու կարիք չունենք, վնասը կլինի մի

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն ու մանկապարտեզն ադրբեջանական հենակետերից 400-500 մետր են հեռու

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 1150 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուրի հողերի 60-70 տոկոսը գտնվելով սահմանամերձ, վտանգավոր գոտում՝  չի մշակվում: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ 125 աշակերտ ունեցող դպրոցն  ու 25 սան ունեցող մանկապարտեզը ադրբեջանական հենակետերից  ուղիղ գծով հեռու են 400-500մ: Չնայած ադրբեջանական գնդակոծության մշտական վտանգին, գյուղից արտագաղթ չկա: Մ. Կամենդատյանն ասաց, որ իրենց գյուղում եւ

Պետրոս Ղազարյան. «Բա Հայաստանի շահը ո՞վ պետք է պաշտպանի»․ (Տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան  Պետրոս Ղազարյանը ՀՀԿ-ական պատգամավորների ՝ «խղճի արթնացմանը» չի հավատում: «Այդ մարդիկ պատգամավոր են դարձել իշխանության շնորհիվ, հիմա էլ իշխանությանն իրենց պարտքը պետք է տան»,- այսօր ԱԺ-ում  «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությանը մասնակցած պատգամավորների մասին ասաց պարոն Պետրոսյանը: Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը վերջին 20 տարվա

«Բանդայի գործը» կլսվի դեկտեմբերի 25-ին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կսկսվի «Բանդայի գործով» դատական նիստը: Հոկտեմբերի 11-ից դատական նիստեր տեղի չեն ունեցել:Նախորդ դատավորը` Մխիթար Պապոյանը դատական նիստը նշանակել հոկտեմբերի 27-ին, սակայն դատական նիստը տեղի չունեցավ, իսկ մեկ ամիս հետո նա տեղափոխվեց Կոտայքի մարզ` նշանակվելով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Արտուշ  Հակոբյանին

Շիրակի նախկին մարզպետը անհատույց բնակարան է նվիրել համալսարանի ռեկտորին. (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով, մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու «Պրոգրես» համալսարանին կից` Խրիմյան Հայրիկ  59 հասցեի շենքի բակ դատավարությունն այստեղ անցկացնելու համար: Բանն այն է, որ տվյալ շենքում ապրող բնակիչներին տեղահանում են, քանի որ  2002 թվականին փոստատան գլխավոր շենքը, որտեղ  հիմա գտնվում է  «Պրոգրես» համալսարանը,  անհատույց նվիրել են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին:

Արմեն Գրիգորյան․ «Արեւմուտքից հիասթափվել պետք չէ»

«Պետք չէ մոռանալ, որ Արեւմուտքում եւս կան իրենց «պրագմատիկ» համարողներ, ում համար առաջնայինը ոչ թե արժեքային համակարգն է, այլ կոնկրետ շահերը` մասնավորապես երբ խոսքը ռուսական, հայկական կամ այլ կոռումպացված (եւ Մ. Խոդորկովսկու բնորոշմամբ` կոռուպցիա արտահանող) ռեժիմի հետ հարաբերությունների մասին է: Վերը նշված բոլոր հանգամանքները, սակայն չեն նշանակում, որ Արեւմուտքից հիասթափվել է պետք կամ նեղացածի կեցվածք

Վազգեն Խաչիկյանին եւ նրա «խմբի» տասներկու անդամներին կտեսնենք մինչ Ամանոր

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի, սոցիալական ապահովության նախարարության տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն ընդհատվել էր, երբ նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց նախագահող Մխիթար Պապոյանը (ՀՀ Նախագահի 26.11.2013թ. ՆՀ-309-Ա հրամանագիր): Պապոյանի փոխարեն գործը մակագրվեց Մեսրոպ Մակյանի վրա: Մեր տեղեկություններով դեկտեմբերի 26-ին նշանակվել է Վազգեն Խաչիկյանի

«Ամերիկայի ձայն»․ Էրդողանը խոստացել է «ջարդել իր հակառակորդների ձեռքերը»

Թուրքիայի վարչապետը խոստացել է վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով: Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին: Այս ընթացքում, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագետներին վերջին պահին հաջողվել է

Դավիթ Շահնազարյան. «Այս իշխանությունները դրդում են ապստամբության»․ (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությունը  բացատրում է յուրովի. «Իշխանությունը մեր քվեով չի ձեւավորվել, այլ Ռուսաստանի  «դոբրոներով» է ձեւավորվել: Դրա համար էլ առաջին հերթին հենց Ռուսաստանին էլ պետք է ծառայեն: Այստեղ անսպասելիություն չկա»: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ԱԺ-ի դիմաց այսօր հավաքված քաղաքացիներն

Անեծքահայհոյախառն փողոցային դատավարություն`Գյումրու կենտրոնում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով,  մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու ամենակենտրոնական փողոցներից մեկի` Խրիմյան Հայրիկ  59 հասցեի շենքի բակ` դատավարությունն այստեղ անցկացնելու համար: Շենքի  բնակիչների ներկայացմամբ, իրենք ուղիղ 13 տարի   դատարաններում են, քանի որ  հարակից «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը փորձում է խլել իրենց բնակարանները, որտեղ 30 տարուց ավել ապրում են  իրենք` փոստատան նախկին

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների շուրջ մամուլի հրապարակումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը, յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում,  ՀՀ քրեադատավարական  օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչը իմպերատիվ պահանջ է ցանկացած իրավական, ժողովրդավարական հասարակարգում, նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազի առաջարկությանը հետևած  արագ արձագանքները: Խուսափելու համար հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելուց, որ մամուլում տպագրված

Հայաստանում համասեռամոլության քարոզ է գնո՞ւմ

Նոյեմբերի 6-ից «Մենք» երիտասարդական շարժումը ստորագրահավաք է սկսել` հասարակական վայրերում մարմնավաճառության կանխման և համասեռամոլներին Կիրովի անվան մանկական այգուց վտարելու համար: Այս մասին այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» երիտասարդական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Մելինե Յավրյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք նամակներով դիմել են թե´ քաղաքապետին, թե´ ոստիկանապետին, սակայն նրանք պաշտոնապես չեն արձագանքել. «Մեզ

Տեղի ունեցավ «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսը

«Գիրքը ստեղծված է  առցանց գրականությամբ զբաղվողների կամ այն լրագրողերի համար, ովքեր ցանկանում են համացանցում ավելի մրցունակ լինել, ավելի կայուն եւ ապահով աշխատանք իրականացնել»,- դեկտեմբերի 23-ին «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց գրքի խմբագիր եւ համահեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը: Ուղեցույցը լույս է տեսել «Առցանց  ԶԼՄ-ների ինքնակարգավորումը» ծրագրի շրջանակներում: Նրա

Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ  վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից

Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր․ (Տեսանյութ)

Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման  աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։ Նշվեց, որ բոլոր ճանշիններն ապահովված են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազով,

«Ամերիկայի ձայն»․ «Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ». «Amnesty International»

«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, որոշ վերլուծաբաններ համարում են անցանկալի անձի երկրից վտարելուն նման հատուկ գործողության հետ: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, թե Խոդորկովսկիի ազատ արձակման հետ կապված ամբողջ գործընթացը, որը ոմանք «հատուկ

Հրանուշ Խառատյան. «Փշրանքներից էլ ենք զրկվում» (Տեսանյութ)

«Եթե մի պայմանագիր Ռուսաստանին իրավունք է տալիս ինքնուրույն տնօրինել գազի մատակարարման բոլոր հեռանկարները Հայաստանում, ապա սա պարզ դավաճանություն է»,- այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նույնպես միացել էր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ օրենքով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031