Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը

Ժամը 18:00-ին խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին չկարողացան բերման ենթարկել՝ քվեարկությունը կազմակերպելու համար: Հետաքրքիր է, որ օլիգարխ պատգամավորները` Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը եկել էին, հետո ստիպված եղան հեռանալ: Ընդդիմադիր

Ռուս-հայկական խորհրդատվություններ անվտանգության խնդիրների շուրջ

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ  ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը: Քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման

Վերականգնվեց Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0 000–կմ8 650 հատվածը

2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ 0+000–կմ 8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։ Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և

Վազգեն Սաֆարյան. «Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի»

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ի՞նչ ուղղվածություն ունի 2014 թվականի պետական բյուջեն, եւ որոնք են նրանում առկա բացթողումները ասաց. «Նախ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է արդյունաբերության զարգացման եւ աջակցման համար միջոցներ են հատկացվում ու այս տարի ավելի շատ, քան նախորդ տարի էր: Սրանք դրական ձեռքբերումներն են, որ

Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է

«Հիմա շատ է խոսվում քաղաքացիական հասարակության մասին, բայց դա արմատներից ի վեր ստեղծվել է հենց ուսանողական կառույցների ստեղծման ժամանակ եւ այսօր պատահական չէ, որ ուսանողական  կառույցներից ուժեղ երիտասարդական կառույցներ չկան,- դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: Ուսանողական խորհրդի հիմնադիր նախագահ

Բրազիլիայում մրցավարները հատուկ սփրեյ կօգտագործեն

Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարները տուգանային հարվածների եւ «պատի» դասավորության ճիշտ տեղը նշելու համար հատուկ սփրեյ են օգտագործելու: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այս նորամուծության մասին ասել է. «Հոռետեսները պնդում են, որ դա բավականին ժամանակ կխլի խաղից: Սկզբում ես էլ էի այդպես մտածում: Սակայն Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունը սպասարկած մրցավարները գոհ են մնացել

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը

2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին Հանձնաժողովին մասնագիտական առաջարկություններ ներկայացրած անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրված հարցերի քննարկումներին մասնակցելու համար: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները:   ՀՀ Արդարադատության նախարարություն

Bloomberg. Խոդորկովսկուն ներում շնորհելու պատճառները

Միխայիլ Խոդորկովսկուն ազատելով՝ Ռուսաստանը կարող է մեղմացնել իր նկատմամբ միջազգային հանրության զայրույթը, ինչպես նաև շեղել միասեռականների դեմ վարած քաղաքականության պատճառով Սոչիի օլիմպիական խաղերից հրաժարվելու ծրագրերը: Գրում է «Բլումբերգ» թերթը: Պուտինի քայլը «ամենաշատը մեկնաբանվում է որպես Սոչիի օլիմպիադայից առաջ ներսին ու դրսին ուղղված ցուցադրական քայլ», – ասում են «Եվրասիա խմբի» քաղաքագետներ Ալեքսանդր Կլիմենտը և Յաել Լեվինը,

Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ չընդունելու մասին որոշումը բողոքարկվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Վարչական դատարանը մերժել էր վարույթ ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումը՝ «2013 թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու» պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան: Այստեղ կարող եք ծանոթանալ  վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի, փաստարկների և պահանջների հետ:   Հելսինկյան Քաղաքացիական

Քիթը վնասած ակտիվիստը մանրամասնում է. «Ոստիկանն է բռունցքով հարվածել»

Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված բողոքի ակցիայի երկու մասնակից` Անտոն Իվչենկոն եւ Վարդգես Գասպարին: Անտոն Իվչենկոն Aravot.am-ին պատմեց, որ իր առողջական վիճակը լավ է, քիթը ցավում է, բայց չի կոտրվել. «Այդքան լուրջ չէ, թեթեւ ցավում է, վաղը անպայման կդիմեմ բժշկի: Ոստիկանն է բռունցքով հարվածել քթիս: Բանավոր տեղեկացրել եմ այդ

Արթուր Բաղդասարյանը ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորել է

Այսօր Ազգային Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ. <<Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ ևս, կշարունակեք

ԿԳ նախարարը չմեկնաբանեց թեկնածուի վկայականը վերադարձնելու քայլը

Aravot.am-ը այսօր Մատենադարանում կայացած ամփոփիչ ասուլիսից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի գիտությունների թեկնածուի վկայականը վերադարձնելու քայլը ՝  ի նշան բողոքի, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտական ատենախոսություն է պաշտպանելու:ԿԳ նախարարը հրաժարվեց մեկնաբանել, ասելով, որ իր գտնվելու վայրի խորհուրդը, թեման եւ հարցը համահունչ

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ Մասիսի և Արտաշատի տարածքում թույլ ձյուն է տեղում: Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին

Երեմ Սարգսյան. «Ձեւավորվել է պահանջ՝ անխտիր դատապարտել բոլոր ամբաստանյալներին»

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ես այսօր մի փոքր կշեղվեմ պաշտպանական ճառի ընդունված ձեւերից, կանդրադառնամ արդար որոշման կայացման համար ոչ պակաս կարեւորություն, այս պարագայում նույնիսկ կասեի՝ որոշիչ նշանակություն ունեցող հարցերի: Ինչու եմ հատուկ շեշտադրմամբ դիմում նաեւ սույն

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հանձնարարությամբ համակարգում շուտով կգործի «Թեժ գիծ»

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համակարգի ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունն անցկացնում էր Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Փոլադյանը: Հանդիպման ժամանակ Փոլադյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք շտապ լուծման կարիք ունեն: «Նախևառաջ պետք է ուշադրություն հրավիրել աշխատանքային կարգապահությանը. մեր առջև դրված է պահանջ` մշտապես աշխատել բաց, թափանցիկ և բոլորի համար հավասար պայմաններով:

28-ից 11-ը առաջատարների խմբում են

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներն ու աղջիկները, Հայաստանի 28 ներկայացուցիչներից 11-ը հարյուր տոկոսանոց արդյունքով իրենց տարիքային խմբերում առաջատարների մեջ են: Նրանք են: Ռոբերտ Մուրադյան` 8 տարեկան, Գոռ Մելքոնյան, Հակոբ Հակոբյան եւ Մամիկոն Ղարիբյան` 10, Շանթ Սարգսյան եւ Արամ Հակոբյան` 12, Անի Հարությունյան, Հրանտ Ալեքսանյան

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում

Այսօր ուսանողները, լրագրողները, դիվանագետները և լայն հասարակությունը նշեցին արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի դերի ու ՄԱԿ-ի արժեքների խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից : Մշակութային ծրագրում ներկայացվեցին ավանդական

Վասալային համաձայնագիրը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ խոստացավ Նաիրա Զոհրաբյանը (Տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին սպառնաց, որ նրան եւ կառավարության մյուս ներկայացուցիչներին սպասվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը՝ քրեական պատասխանատվություն: Նա Արմեն Մովսիսյանին հարցրեց, արդյո՞ք հասկանում է վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունը, քանի որ այս՝ «ՀայՌուսգազարդի» 20%-ը Ռուսաստանին վաճառելու մասին համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ, որ

Տարվա վերջին մեկնարկը` Հոլանդիայում

Հայաստանցի շախմատիստներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Զավեն Անդրիասյանը կմասնակցեն վաղը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որը եզրագիծը հատելու է դեկտեմբերի 30-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ոստիկանությունը խնդրում էր Արթուր Սաքունցին ակցիան անցկացնել Դատախազության դիմացի մայթում (Տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դատախազության շենքի դիմաց տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքում էին Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ մյուս ձերբակալվածների նկատմամբ կիրառված տեսակցության արգելքը հանելու դեմ: Հավաքվածները դա ոչ իրավաչափ էին համարում եւ պնդում էին, որ կպայքարեն մինչեւ արգելքը հանվի, ասում էին՝ իսկ իրենց վերջնական պահանջը ձերբակալվածներին ազատ արձակելն է: Դատախազության դիմաց կանգնածներին ոստիկաններից մեկը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն: Այս ինֆորմացիան քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:

Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին

Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով: Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող

Լեւոն Բարսեղյան. «Հայաստանը` գաղութացման տանող ճանապարհին» (Տեսանյութ)

«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ՌԴ-ին՝ մեր երկրի ունեցած 300 մլն դոլար պարտքի դիմաց hանձնելու համաձայնագիրը «Ասպարեզ» լրագրողների միության նախագահ Լեւոն Բարսեղյանի համար Հայաստանը գաղութացման տանող հերթական քայլն է: «Այս պայմանագրով ռուսական բիզնես ընկերության համար Հայաստանը վերածվում է շահույթ ապահովող տիրույթի: Հայաստանից, իհարկե, երեւելի շահույթներ չեն սպասվում, բայց այնքան ծանր պայմանագիր է մեր երկրի դեմ, որ

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի

Մարտին Բերբերյան. «Ամերիկա եկա ընտանիք կազմելու նպատակով»

Ազատ ոճային ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի Հայաստանի առաջատար մարզիկներից էր: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք օլիմպիական խաղերի` Սիդնեյում (2000 թ.), Աթենքում (2004) եւ Պեկինում (2008), դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը նա հանդես է

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը

Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ

Աշոտյանի ասելով՝ քաղաքապետը գիտական հոդվածներ ունի

Այսօր Մատենադարանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ գիտական ոլորտին: Նա ասաց, որ խստացվել է ատենախոսությունների պաշտպանությունը եւ գիտական աստիճանների շնորհումը: Նախարարի խոսքով՝ գիտությունների թեկնածուն պետք է ունենա ավելի շատ հրապարակումներ գիտական ամսագրերում: Aravot.am-ի ռեպլիկին՝ նույն չափանիշնե՞րն են գործելու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության պարագայում, նախարարը պատասխանեց. «Այո, բնականաբար, նա եւս ունի համապատասխան

Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում, որին մասնակցել են  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության  շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արմեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,130,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031