Օրվա լրահոսը
Ինչի՞ է գնում մարդը հանուն փողի եւ փառքի (Լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհը դաժան է: Այստեղ հաղթողները մեծ գումարներ են վաստակում, հարստանում են, նրանց ընդունում են որպես հերոսների: Պարտվողները մնում են ֆիզիկապես եւ հոգեպես կոտրված: 21-րդ դարի գլադիատորները ահա, թե ինչպիսի տեսք են ունենում մարտից առաջ եւ հետո: Իհարկե, ներկայացվող համեմատական լուսանկարներն ամենասարսափելին չեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov.com-ի
Խառը կանոններով մենամարտ՝ տղամարդու եւ կնոջ միջեւ
Պատմության մեջ առաջին անգամ կարող է Ռիո-դե-Ժանեյրոյում Mixed Martial Arts (ММА) կանոններով մենամարտ անցկացվել տղամարդու եւ կնոջ միջեւ: Կազմակերպիչ «Shooto Brazil»-ի կայքէջը տեղեկացնում է, որ 20-ամյա Էմերսոն Ֆալկաոյի դեմ ելնելու է Ժուլիանա Վելասկեսը: Սակայն կազմակերպիչներն, այնուամենայնիվ, այնքան էլ վստահ չեն այդ աննախադեպ մենամարտի անցկացման անհրաժեշտության մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ MartialArtsNomed.com-ի
«Որոշողը մենք ենք» նախաձեռնության բաց նամակը՝ ԱԺ պատգամավորներին
«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը բաց նամակ է տարածել՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին, որում վերջիններիս հորդորում է դեմ քվեարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացմանը: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին: Նամակը ներկայացնում ենք ներքեւում. «Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։ Կարիք
Որոշ թենիսիստուհիներ կորտում տնքում են այնպես, կարծես, ննջասենյակում լինեն
Այսպիսի տեսակետ է արտահայտել գերմանացի Բորիս Բեքերը՝ խոսելով այն մասին, թե ժամանակակից թենիսում իրեն ինչը դուր չի գալիս: «Տղամարդկանց թենիսում տիտղոսների համար մշտապես պայքարում է երկու-երեք հոգի: Կանանց մեջ Սերենա Ուիլյամսը հավասարը չունի: Հարկավոր է, որպեսզի մյուսներն էլ հասնեն այդ խաղամակարդակին եւ հավասարվեն նրանց: Թենիսը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն որպես խաղ, այլ նաեւ
Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետի լիազորությունները
Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, ով դեկտեմբերի 21-ի երեկոյան գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից՝ զարգացման քաղաքային հիմնադրամից միջոցները վատնելու գործով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի» թղթակիցը հայտնում է ՝դատարանը 50 հազար լարի գրավ է պահանջել, որը նախկին քաղաքապետը պետք է վճարի տասը օրում: Ուգուլավային եւ գործով մյուս մասնակիցներին մեղադրում են 48
Տեղի է ունեցել քարաթափում
meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և ՃՈ
Վիշվանաթան Անանդը, հնարավոր է, հրաժարվի հավակնորդների մրցաշարից
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հասկանալ է տվել, որ կարող է հրաժարվել 2014 թվականի հունվարի 12-30-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարից: Այդ մասին գրոսմայստերն ակնարկել է Հնդկաստանում անցկացված մտավոր խաղերի ժամանակ, որը կազմակերպել էր NIIT ընկերությունը: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը հրաժարվելու որոշման մասին պարտավոր է կազմակերպչին տեղեկացնել մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ: Եթե Անանդն, այնուամենայնիվ,
Հայ պատանիները վերին հորիզոնականներում են
Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հինգ տուրից հետո 18 տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն տարիքային խմբի աղջիկների մեջ Սուսաննա Շաբոյանը 4,0 միավորով առայժմ 6-րդն է: Գերազանց է հանդես գալիս 10-ամյա Մամիկոն Ղարիբյանը: Նա տարել է հինգերորդ անընդմեջ
Երեքն էլ մեկնարկել են հաղթանակով
Գրոնինգենում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը առաջին տուրում հաղթանակ են տոնել: Լրացուցիչ ցուցանիշներով Զավենը 4-րդն է, Էլինան՝ 16-րդը, Տիգրանը՝ 25-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եղանակը Երեւանում
Դեկտեմբերի 22-ից 24-ը կդիտվի առանց էական տեղումների եղանակ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -10-12, ցերեկը -4-6, երեկոյան -8-10: Աղբյուր՝ www.weather.am
Ավտոմեքենան կողաշրջվել էր
meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Հաճն-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22– ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ալեքսանդր Բերեզովսկին կշարունակի ղեկավարել
Այսօր Երեւանի հեծանվահրապարակում կայացավ Հայկական հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից հետո անցկացվեց ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Առաջադրվեց մեկ հոգու՝ գործող նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու, թեկնածությունը եւ պատվիրակները երրորդ անգամ անընդմեջ ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելու պարտականությունները վստահեցին նրան: Ալեքսանդր Բերեզովսկու հետ հարցազրույցը Aravot.am-ում կարդացեք առաջիկա օրերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի, որ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում». Հովհաննես Չեքիջյան
«Երեւանի քաղաքապետրանն ունի մի քանի մեդալներ արվեստի գործիչ ոսկե մեդալ, ամենաբարձր կոչումը՝ Երեւանի պատվավոր քաղաքացին է: Մաեստրոն բոլորն էլ ստացել է, այդ պատճառով էլ ես ձեռնունայն եմ»,- դեկտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկոյին հայտարարից Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա հույս հայտնեց, որ մաեստրոյի 85-ամյակը նշվելու է մինչեւ նրա
Ռոման Բերեզովսկին «Դինամոյից» չի հեռանում
Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում հեռանալ «Դինամո» ակումբից: 39-ամյա դարպասապահը մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, որոնց ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին: Տարածված լուրն այն մասին, իբր Ռոմանը վարձավճարով, հնարավոր է, խաղա Եկատերինբուրգի «Ուրալում», հերքում է նաեւ այսօր Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ վերընտրված
Միխայիլ Չեռնով. «Ուղիղ ճանապարհը հնարավոր է սահմանների վերանայման արդյունքում»
Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը: «Նորավանք» գիտակրթական կենտրոնի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն» (ՌԴ) կազմակերպած համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն (ՌԴ) Միխայիլ Չեռնովի ելույթը մեծ արձագանք առաջացրեց: Նա խոսում էր այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պետք է ուղիղ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհ լինի: Այս
WebTV-ն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրված ֆիլմ է նկարահանել
Եվ այսօր այն ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում` նկարչի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը Գայանե Դավթյանն է, սակայն նա չցանկացավ առանձին ներկայանալ որպես հեղինակ. «Ֆիլմը համատեղ ջանքերով է ստեղծվել: Եվ ճիշտ չի լինի, եթե միայն ես հանդես գամ որպես հեղինակ: Այն WebTV-ի գաղափարն է»,- ասաց նա: 25 րոպե տևողությամբ «Սիրավ. դու հավերժող իմ
Հայաստանի լավագույն 10-յակը կազմել են 13 մարզիկներ
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում մրցաշրջանի ավարտին կազմվեց լավագույն մարզիկների երկու տասնյակ՝ մարզական լրագրողների ֆեդերացիայի, որը 10 լավագույններին որոշում է 1958 թվականից, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Յոթ մարզիկներ՝ Դավիթ Սաֆարյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Աշոտ Դանիելյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Ավագյանը, տեղ են գտել երկու տարբերակներում էլ, իսկ ահա մյուս
Սահմանամերձ Բարեկամավանում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել
Սահմանում այդ առթիվ կատարվել է հրավառություն Դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել: Սահմանագոտում այդ առթիվ եղել է հրավառություն: Բարեկամավանցի Էդուարդ Միքայելյանն ամուսնացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր գյուղի բնակչուհի Սիլվա Բեջանյանի հետ: Հարսանիքի քավորը եղել է Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը: Ի դեպ, Բարեկամավանում վերջին հարսանիքը 3 տարի
Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով քաղաքացին վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com
shamshyan.com. Այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր
ИТАР-ТАСС. ԵՄ-ն հույսը կտրում է Ուկրաինայի ներկայիս իշխանությունից
Եվրոմիությունն այլևս ոչ մի հեռանկար չի տեսնում մոտ ապագայում Ուկրաինայի ներկայիս իշխանության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել համար, ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոխորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Պատասխանելով հարցին՝ թե այդ դեպքում Կիևից ում հետ է ԵՄ-ն պատրաստ ստորագրել համաձայնագիրը, վան Ռոմպեյն ասել է. «Այդ հարցը կոռեկտ չէ,
Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան
Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել
«Փարաջանով»-ը Օսկար չի ստանա
Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի համատեղ նկարահանած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգի կարճ ցուցակում: «Հոլիվուդ ռիփորթերը» հայտնում է, որ կարճ ցուցակի մեջ ընդգրկվել են ինը ֆիլմեր, որոնք ներկայացնում են Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Գերմանիան, Դանիան, Կամբոջան, Հոնգ Կոնգը, Հունգարիան, Իտալիան և Պաղեստինը: Հոնգ Կոնգը ներկայացնում է աշխարհահռչակ ռեժիսոր Վոնգ Կար
10-ամյա Մամիկոն Ղարիբյանը ՄԱԷ-ում միայն հաղթանակներ է տարել
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 8-18 տարեկանների առաջնությունում հայաստանցի Մամիկոն Ղարիբյանը, հանդես գալով 10 տարեկանների խմբում, չորս տուրերում չորս հաղթանակ է տարել ու ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում: Սա Հայաստանի 28 մասնակիցների մեջ լավագույն ցուցանիշն է: Հաջող են հանդես գալիս նաեւ Արամ Հակոբյանը (12 տարեկաններ), Անի Հարությունյանը (16), Հովհաննես Գաբուզյանը (18),
REX. Ադրբեջանը համադաշնությա՞ն է անցնում. Նախիջևանի կորպուսը կդառնա առանձին համազորային բանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի ինքնավար հանրապետությունում առանձին համազորային բանակ ստեղծելու հրամանագիր է ստորագրել: Գրում է «Ռեքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին: «Հաքին.ազ» լրատվականը, անդրադառնալով թեմային, փորձել է գտնել առանձին բանակ ստեղծելու Ալիևի շարժառիթները: Ըստ նրանց, փորձագետների համար գլուխկոտրուկ է այս անսպասելի և սենսացիոն որոշումը: Հեղինակների կարծիքով, այս որոշման քաղաքական ենթատեքստը կապված է
Լեւոն Արոնյանը կխաղա «Tata Steel Chess»-ում
Հայտնի դարձան շախմատի «Tata Steel Chess 2014» միջազգային ավանդական մրցաշարի մասնակիցների անունները: Ուժեղագույնների ««A» խմբում ընդգրկված 12 ուժեղագույն գրոսմայստերների ցուցակը գլխավորում է Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում Լեւոնի մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լենյեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապպորտը եւ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստում
Սիրելի գործընկերներ, Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերեւս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես եւ ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի եւ ապագա հեռանկարների հետ։ Իմ հակիրճ ելույթում ես կփորձեմ պատասխանել այդ հարցերից միայն մեկին, որը տվյալ պարագայում, կարծում եմ, ամենաշատն
«Ձմեռային փառատոն Հայաստանն» անցկացվեց հիշարժան միջոցառումներով
«Ձմեռային փառատոն Հայաստանն» այսօր Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի մոտ ամանորյա զանազան միջոցառումներ անցկացրեց: Գրադարանի բակում Կաղանդ պապն ու նրա օգնական Արեգը դիմավորեցին երեխաներին ու նրանց ծնողներին, իսկ արդեն գրադարանի ներսում երեխաների համար հեքիաթասացության ժամին ընթերցվեց «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» պատումը, որը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների
Գալուստ Սահակյանի ելույթը՝ առանց խմբագրումների
Ազգային ժողովի արտահերթ նիստին, երեկ, երբ խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը վաճառվում է ռուսական «Գազպրոմին», ընդդիմության սուր ելույթներից հետո ՀՀԿ խմբակցության անունից խոսեց այդ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ներկայացնում ենք այդ ելույթը՝ առանց խմբագրումների: «Դուրս է գալիս, որ բոլոր պետության
Տեղի ունեցավ «Նախախորհրդարանի» հերթական երթը
«Միջազգային պայմանագրերի կնքումն ապահովող անձինք եւ նրանց վավերացման օգտին քվեարկող Ազգային ժողովի պատգամավորները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, ոչ միայն որպես հայոց ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր կազմակերպության անդամներ, այլեւ՝ որպես հայրենիքի դավաճաններ»,- մինչ «Նախախորհրդարանի» ամենշաբաթյա իրազեկման երթի սկսվելը հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։ Նա մարդկանց կոչ արեց օր առաջ միանալ իրենց, իսկ իրենց հայրենիքի ծառա համարող պատգամավորներին


















































