Լրահոս
Օրվա լրահոսը

REX. Ադրբեջանը համադաշնությա՞ն է անցնում. Նախիջևանի կորպուսը կդառնա առանձին համազորային բանակ

Դեկտեմբեր 21,2013 20:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի ինքնավար հանրապետությունում առանձին համազորային բանակ ստեղծելու հրամանագիր է ստորագրել: Գրում է «Ռեքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին:

«Հաքին.ազ» լրատվականը, անդրադառնալով թեմային, փորձել է գտնել առանձին բանակ ստեղծելու Ալիևի շարժառիթները: Ըստ նրանց, փորձագետների համար գլուխկոտրուկ է այս անսպասելի և սենսացիոն որոշումը: Հեղինակների կարծիքով, այս որոշման քաղաքական ենթատեքստը կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ. «Հավանաբար սա պայմանավորված է Ադրբեջանի համադաշնային համակարգի անցման հետ: Ըստ երևույթին, հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ վերևներում որոշակի առաջընթաց է եղել, ու եթե Հայաստանը համաձայնի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ապագա համադաշնությանը որպես սուբյեկտ կցելու հետ, ապա վիճելի սուբյեկտը սեփական բանակն ունենալու իրավունք կունենա», – գրում է ադրբեջանական լրատվականը՝ ավելացնելով, որ Նախիջևանի որոշումը կարող է նշան լինել Հայաստանին, թե այդ իրավունքից կարող է օգտվել նաև Ղարաբաղը, եթե անցնի Ադրբեջանին:

 

Նախիջևանի բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևան:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031