Օրվա լրահոսը

«ilur.am» Գազի պայմանագրի ամբողջական տեքստը

Ինչպես հայտնի է, կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար: Օրակարգում նաեւ գազի վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ պայմանագրերն են: Մեր ձեռքի տակ է գազի վերաբերյալ պայմանագրի ամբողջական տեքստը: Մի քանի ուշագրավ մեջբերումներ՝ պայմանագրից. *** «Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ: Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերով կլոր սեղան Երեւանում

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր

«Երկիր»․ Չհրապարակված հատվածներ` Սերժ Սարգսյանի ծնողների հետ հարցազրույցից

Մի քանի ամիս առաջ Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց էր ներկայացրել Ազատ եւ Նորա Սարգսյանների հետ, որոնց որդին այսօր ՀՀ նախագահն է: Արդեն երկու օր է` խորհում ենք` գրե՞լ այս մասին, թե՞ ոչ: Որոշեցինք գրել, բայց նախ ցանկանում ենք մի ավանդույթի մասին պատմել, որ հատուկ է հայերին: Հին ժամանակներում, երբ գյուղում որևէ մեկը մատաղ պետք է մատուցեր Աստծուն, իր հավաքած

Սերգեյ Սմբատյան. «Մեր նպատակը Արամ Խաչատրյանի անունը Հայաստանի և ոչ թե Խորհրդային միության հետ կապելն է»

Այսօր կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը նվիրված է կոմպոզիտորի 110-ամյակին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը: Փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ուրախացնում են փառատոնի արդյունքները: Այս մասին այսօր «Մենք» մշակութային մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման

Ուղիղ եթեր. «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրը Վահագն Խաչատրյանն է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ զրույց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

Մասնագետը` կոկորդիլոսի մսի մասին

Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում: «Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելիկատես շատ երկրներում: Մեզ համար այն մի քիչ արտառոց միս է, բայց դե կոկորդիլոսը իր դիետիկ

Լիլիթ Ասատրյան. «Կին ձեռներեցները Լոռու մարզում բավական ակտիվ դիրքեր են գրավում»

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր Վանաձորում էր:

98 հավակնորդ ստացել է հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր: ՀՀ կրթության

Ամփոփվեցին «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները

Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, ողջունելով ներկաներին առանձնակի կարևորություն տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում համախմբվելուն: Նա մասնավորապես նշեց. «Շատ հաճելի է, որ մրցույթին մեր երկրից բացի` ներգրավված են նաև 4 այլ երկրների մասնակիցներ: Նրանք երիտասարդներ

Վովա Գասպարյանի «հրեշտակները», Սերժ Սարգսյանի «թարս աճող խիարն» ու ՀՀ արդարադատության պատկերը (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյանի` իրավական համակարգի մասին աշխարհայացքը, մոտեցումները սահմանափակվում են խփեմ 60,70,80,90, խիարը թարս է աճում, եկել ես, որ ի՞նչ անես շրջանակներում: Նման  գաղջ մթնոլորտում ապրելն ու գոյատևելը անհնար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Պարոն Սաքունցը, որպես երկրում արդարադատության համակարգի ցուցանիշ` օրինակ բերեց Սուրիկ Խաչատրյանի, «Հարսնաքարի» դատավարությունները և

Հայաստանցիների 66 տոկոսը բացասական է գնահատում ԽՍՀՄ-ի փլուզումը. «Ազատություն» ռադիոկայան

Հետխորհրդային ողջ տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումը ամենաշատ ափսոսանքը հայաստանցիներին է պատճառում: Սա են վկայում ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության` ԱՊՀ անդամ 11 պետություններում և Վրաստանում ամռանն անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին այսօր: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  1991 թվականի անկախության հանրաքվեի ընթացքում արձանագրված գրեթե 100 տոկոսանոց «այո»-ից ընդամենը 22 տարի անց` հայաստանցիների ուղիղ երկու երրորդը` 66 տոկոսը, համոզված է` «Խորհրդային

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով

«Արմենիան» առաջարկում է դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությանը

«Առավոտը» «Դատախազին բողոք է բերվել հեռուստաընկերության դեմ» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի դատախազին Նարա Ղազումյանն ուղղել է բողոք՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության դեկտեմբերի 11-ի «Հերթապահ մաս» հաղորդման, եւ խնդրել «պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին համապատասխան հայտարարություն տրամադրելու միջոցով դադարեցնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում թիվ 38108313  քրեական գործով  Ն.Ղազումյանի վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը  և գործի նախաքննության

Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու. Panorama.am

«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 16-ին ուղարկել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կդրվեն քննարկման: Ըստ Panorama.am– ի,  oրինագիծը կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կուղարկվի խորհրդարան և կդրվի շրջանառության մեջ: Նշենք, որ կառավարություն ներկայացնելուց առաջ օրենքի նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներ էին ծավալվել, որին ներգրավվել էին նաև ԵՄ փորձագետներ: Այժմ էլ

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը պատասխանում է իր դեմ մեղադրանքներին (ձայնագրություն)

«Ամեն մի դեբիլ, տականք, որ ստախոսություն անի, դրա համար պիտի զանգեք ի՞նձ»,-այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը Aravot.am-ի հարցին, արդյոք հիմնավո՞ր են «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի այն պնդումները, թե ԱԺ պատգամավորն իրեն խաբել ու յուրացրել է իր գումարները:  Այնուհետև Արթուր Գևորգյանը շարունակեց. «Նա դեբիլ է. երիտասարդ է, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը հետաքննություն է արել,

Դատախազն ասում է՝ տուժողին ոստիկանի հետ չի տարել ոստիկանություն, դատարանն էլ մերժեց նրա դեմ բացարկը

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ վերսկսեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԻնեսաՊետրոսյանի բողոքի քննությունը: Ինեսա Պետրոսյանն իրականացնում է Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի պաշտպանությունը եւ վերաքննիչ դատարան դիմելով ՝բողոքարկում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճիռը: Հիշեցնենք, որ նրա պաշտպանյալները մեղադրվել են եւ դատապարտվել են ազատազրկման՝ տուժող, մուրացկանությամբ զբաղվող Սպարտակ

Կիևը քննարկում է Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերը. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտպանել է Մոսկվայում Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրերը և պնդել, որ դրանք չեն հակասում Եվրամիության հետ ինտեգրման ծրագրին։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  միաժամանակ նա ասել է, որ Կիևն, այնուամենայնիվ, քննարկում է Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերը։ Արմեն Քոլոյան

Արմեն Երիցյանը՝ Երեւանի մասին. «Ժամանակին ասել էի՝ կընտրեիք, կտեսնեիք»

Դիտարկմանը, թե փաստորեն ավելի լավ Երեւան չունենք, Արմեն Երիցյանն այսպես արձագանքեց՝ «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք, կտեսնեիք: 2 օրից 2-3 աստիճանով եղանակը կտաքանա»:

Պարտականությունները ոչ պատշաճ կատարելը որքանո՞վ կապ ուներ համբույրի հարցով ծառայողական քննության հետ

Մեր հարցին, այսինքն ծառայողական քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանը չի՞ համբուրել աղջկան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Ո՞վ ասաց նման բան»:

Արա Զոհրաբյան. ՙՎերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է՚

ՀՀ Փաստաբանների պալատի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կազմակերպվել էր ՙՄարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում՚ ծրագրի վերջնական արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է,-ՙՉափազանց կարևոր և արդիական թեմա է քննարկվելու, քանի

Բարձրաստիճան ոստիկանները 4 տարի կանցկացնեն գաղութում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը դեռևս օգոստոսի 4-ին թալանելու անհաջող փորձ կատարած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դատավճիռը:  Որքան էլ ոստիկանները պնդեին, որ իրենք նպատակ չեն ունեցել գիշերով գողություն կատարել ոսկու խանութից, այլ ապակիները կոտրելով`փորձել

Կառավարությունը գումար հատկացրեց Լեւոն Խեչոյանի եւ Արմեն Մազմանյանի բուժման համար

Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քիչ հիվանդ էր, նրա մոտ թեթեւ հարբուխ էր, դա ակնհայտ էր նրա ձայնից:

405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 19-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»

Դեկտեմբերի 19-ը Աղքատներին օգնելու միջազգային օրն է: Աղքատության սահմանումների եւ Հայաստանում դրա վիճակագրության մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսը նշեց, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրված է, որ աղքատների օրական եկամուտը 2 դոլարն է, չքավորների դեպքում՝ մեկ դոլարից ցածր է: Պարոն Ադիբեկյանը ներկայացնում է աղքատության սահմանումները. «Կա հարաբերական աղքատություն, այսինքն՝ չի

Հայաստանը միանում է ԱՄՆ կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրին

ԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին

Ռուս փորձագետ. Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի նորմ չէ, «լենինիզմ» է

Վրաց-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, այսօր Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերվող համաժողովի ընթացքում, բավականին սուր, բայց կոռեկտ ձեւակերպումներով ելույթ ունեցավ ՌԳԱ Գիտակազմակերպչական վարչության ԳՀԱ ծրագրման բաժնի պետ, Հասարակական– քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Նա իր ելույթը սկսեց նրանից, որ մշտապես կողմնակից է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, որը խախտվում է երբեմն արտաքին ուժերի, երբեմն՝ ներքին խնդիրների արդյունքում:

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները: Այս համատեքստում դեսպանն ընդգծեց խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարևորությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի

Ազգային գրադարանը հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չունի

«Հսկայական գրականություն կա աշխարհում, որը վերաբերում է Հայաստանին կամ գրված է հայ գրողների կողմից, և Ազգային գրադարանը պարտավոր է այդ ողջ գրականությունն ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և ընդգծեց, որ ներկայումս գրադարանի ուշադրության կենտրոնում հիմնականում հայագիտական և առհասարակ Հայաստանին վերաբերող գրականությունն է: «Այս տարվանից մենք մեծ փաթեթներով գրականություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031