Օրվա լրահոսը

ՄԵՋԲԵՐՈՒՄ

Ամոթ է հարուստ երկրում աղքատ լինելը, եւ  առավել ամոթ է աղքատ երկրում հարուստ լինելը: ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ

Գողին բռնելու համար ֆուտբոլիստներն ընդհատել են խաղը

Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի Գրեբեստադ փոքրիկ քաղաքում: Ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ խաղի ավարտին մնում էր 15 րոպե, դաշտի տերերի՝ պահեստայինների նստարանին նստած ֆուտբոլիստներից մեկը նկատել է իրենց հանդերձարանից մեծ ուսապարկով դուրս եկող մի տղամարդու եւ բղավելով նետվել նրա հետեւից: Տեսնելով, որ ոստիկանությունը չի շտապում կատարել իր պարտականությունները, խաղադաշտում գտնվող նրա թիմակիցներն ընդհատել են հանդիպումը

«Պայքար», որի արդյունքում շարունակում ենք 100 դրամով ստորացված երթևեկել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղի տալով հասարակության մի մասի ճնշումներին, որոշեց կասեցնել իր որոշումը Երեւանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման մասին: Այն, որ այս որոշմանը հասարակությանը չէին նախապատրաստել, հիմնավորել այն կայացնելու պատճառները, ակնհայտ էր: Ակնհայտ էր նաեւ, որ Տարոն Մարգարյանը, ի տարբերություն իր նախորդի` Կարեն Կարապետյանի, չուներ ոչ հասարակության հետ շփվելու, ոչ էլ իր որոշումները հիմնավորելու

Գտնվել է ֆուտբոլային առաջնությունների պատմության 1-ին գոլի հեղինակը

Դրա համար անգլիացի լրագրողները ջանադրաբար ուսումնասիրել են արխիվները, վերընթերցել այն հին թերթերը, որոնցում գրվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին հանդիպումների մասին եւ պարզել, որ այդ հերոսը համեստ ընտանիքի հայր, Անգլիայի հավաքականի եւ «Բոլթոնի» հարձակվող Քենյոն Դեվենպորտն է, որը ֆուտբոլից ազատ ժամերին որպես բանվոր աշխատել է գարեջրի գործարանում: Նա ֆուտբոլային առաջնությունների գոլերի հաշիվը բացել է 1888

Հակերները «կոտրել» են նախագահի կայքը, հարցնելով`«իսկապե՞ս անկախ ենք»

Anonymous միջազգային խմբավորման հակերները «կոտրել» են Պերուի նախագահի եւ մի շարք այլ գերատեսչությունների կայքեր: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հակերներն այդ կերպ փորձել են խանգարել համացանցի միջոցով ժողովրդին ուղղված՝ նախագահի ուղերձի հեռարձակմանը: Anonymous –ի անդամները իրենց «կոտրած» կայքերում հարցեր են ուղղել իշխանություններին, որոնք վերաբերվել են երկրի անկախության 192-ամյակին: Նրանք, մասնավորապես հարցրել են. «Նշում ենք երկրի անկախությունը, բայց

Տարոն Մարգարյանը շրջանցել է նստացույցի թեման

Azatutyun.am․ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ շրջանցել է արդեն չորրորդ օրը քաղաքապետարանի առջև շարունակվող նստացույցի թեման: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդակցությանը մասնակցած ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, իր տպավորությամբ Տարոն Մարգարյանը մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ և կատարել ակտիվիստների պահանջները։ «Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում

Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի քաջագործությունների եւ նրա «գժի թղթի» մասին (Տեսանյութ)

«Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հանցախմբի մեջ առանձնահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) եւ նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ  Վարազդատի տան վրա՝ վերջինիս

Հռոմի Պապը խոստացել է ներել միասեռական կողմնորոշում ունեցող հոգևորականներին

Հռոմի Պապ Ֆրանսիսկոն հայտարարել է, թե միասեռականները պետք է ինտեգրվեն հասարակությանը: Նրա կարծիքով, միասեռական կողմնորոշվածություն ունեցող հոգեւորականները պետք է ներվեն, իսկ նրանց մեղքերը՝ մոռացվեն: «Եթե որեւէ մեկը գեյ է, բայց որոնում է Աստծուն եւ բարի մտադրություններ ունի, ո՞վ եմ ես նրան մեղադրելու համար», – հայտարարել է նա: Պապը միևնույն ժամանակ ճշգրտել է, թե եկեղեցու օրենքներով

РИА Новости. «Հայաստանը ոստիկաններ կուղարկի Սոչիի օլիմպիական խաղերին»

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ոստիկանները կօգնեն իրենց ռուս գործընկերներին`պահպանելու անվտանգությունը: Այդ նպատակով ոստիկանության մի շարք աշխատակիցներ կգործուղվեն Սոչի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը` երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ խորհրդից հետո: Գրում է «Ռիա Նովոստի» լրատվականը: «Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Սոչիում անվտանգության ապահովման հարցերը ու պայմանավորվել ենք, որ

«Եկել եմ այստեղ ապրեմ տատիկ-պապիկի տուն». մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

«Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը եւ անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»,-այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվող Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի

Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը`գյումրեցի պաշտոնյաներին (Տեսանյութ)

«Ինձ զարմացրեց հրապարակումը, որ ես Գյումրիում կուսակցական օգնություն եմ առաջարկել նստացույցի նստած ազատամարտիկներին, եւ իրենք հրաժարվել են այդ օգնությունից: Դա խայտառակ եւ անամոթ սուտ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ երեկ ինքը Գյումրիում հանդիպել է նստացույց անող ազատամարտիկների հետ եւ քննարկել են նրանց առաջ քաշած հարցերին օրենսդրական լուծումներ տալու հնարավորությունները:

Լիլիթ Մկրտչյանը Բելգրադում առայժմ 13-րդ տեղում է

Այսօր Սերբիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրի օրն է: Հայաստանի չորս շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը վեցերորդ տուրից հետո 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Նա մեկ միավոր է ետ մնում առաջատարից՝ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեից: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 43-րդ

Օգոստոսի 1-31-ը կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ. «Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին և, ըստ այդմ էլ,

Բարձրագույն խմբի առաջնության տարբերանշանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանրապետության բարձրագույն խմբի 22-րդ առաջնության տարբերանշանը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարթին Լյութեր Քինգը եւ քաղաքային տրանսպորտը

1954 թվականին Մարթին Լյութեր Քինգը, ստանձնելով Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքի բապտիստական եկեղեցու քահանայի պաշտոնը, գլխավորեց հասարակական շարժումը՝ ընդդեմ տրանսպորտում ռասայական խտրականության: Մոտ մեկ տարի անց հասարակական ակտիվիստ Ռոզա Փարքսը հրաժարվել էր ավտոբուսում տեղ զիջել սպիտակամորթ ուղեւորին (այսպես էր պահանջում վարորդը), ինչի համար էլ ձերբակալվել էր՝ «հասարակական կարգը խախտելու համար»: Աշխարհի ամենաժողովրդավարական համարվող երկրի նահանգներից մեկում

Ջրի մատակարարման ժամերը սահմանված չեն, ջուրն անորակ է

Քլորակայանը կառուցվել է, սակայն չի գործարկվում

Նոր աղաղակող փաստեր՝ Սուրիկ Խաչատրյանի յուրացումների մասին.

Այսօր Գորիսի՝ 1992-94  թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր ապշեցուցիչ փաստեր ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների յուրացումների հետ կապված: «Մեկուկես տարի առաջ ԱԺ-ն օրենք ընդունեց Ապահովագրական բժշկության մասին: Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով փողի համը, անմիջապես անցնում է գործի եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, 4 հոգու ձեւակերպում է իբրեւ գործակալներ

«Չկա մի երկիր, որտեղ չլինի կանանց դեմ խտրականություն». ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ամիսներ առաջ մասնակցել է «Վիեննա + 20. առաջ տանելով եւ պաշտպանելով մարդու իրավունքները» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվել էր 20 տարի առաջ: Համաշխարհային համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 փորձագետներ, որոնք աշխատանքային երեք խմբերում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք

Վարդան Ղուկասյանը նորից զայրացրեց Սամվել Բալասանյանին․ (Տեսանյութ)

Գյումրու «Աջակից ընկերներ» կազմակերպության ղեկավարությունը, որը գազալցակայան ունի Եր եւանյան խճուղու վրա (այն, ըստ որոշ տեղեկությունների, թե եւ փաստաթղթերում ֆիքսված չէ, սակայն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին), դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` բռնագանձելով 4 միլիոն 718 հազար դրամի գումար, 638 հազար դրամի էլ` տույժ-տուգանք: Քաղաքապետարանի պաշտոնյաների մեկնաբանմամբ, դատի տալու պատճառն այն է, որ դեռ

«Մոլորվել են, չգիտեն` ինչ անեն». Պռոշյանի գյուղապետի նախկին տեղակալը գյուղապետի մասին

Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին տեղակալ, գյուղապետի նախկին թեկնածու ՀՅԴ-ական Վովա Սահակյանը վստահեցնում է, որ նորընտիր գյուղապետը իրեն աշխատանքից չի ազատել, ինքը հեռացել է ինքնակամ: «Իմը հայեցողական պաշտոն է, ի պաշտոնե ես պետք է հրաժարական ներկայացնեմ, բացի դա՝ չեմ ուզում էդ թիմի հետ աշխատել»,- ասաց պարոն Սահակյանը: Մեր հարցին, եթե գյուղապետը առաջարկեր միասին աշխատել, «լեզու գտնեիք»,

Գագիկ Ծառուկյան․ «Իմ կարծիքը ինչ-որ կա, էն ա» (Տեսանյութ)

168.am․   168.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է, թե հասարակական տարնսպորտի թանկացման մասին ի՞նչ կարծիք ունի և ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուղեվորափոխադրման թանկացման դեմ քայլեր չի կատարում: Ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ կարծիքը ինչ-որ կա, էն ա, որ մեր հիմնական ավագանու խմբակցությունը հայտարարել է, ասել է ու բոլորդ տեղյակ եք, և՛ ժողովուրդն է տեղյակ,

Պուտինի այցը Բաքու էներգետիկ համագործակցության առումով կարող է շրջադարձային լինել

Պուտինի` Բաքու կատարելիք մեկօրյա այցի ընթացքում կարող է համագործակցության հուշագիր ստորագրվել

Ծխախոտն ու տղաների տարբերվելու բարդույթը

«Տնից գաղտնի ծխախոտ էինք վերցնում, թաքնվում դպրոցի բակում ու ծխում էինք դասարանցիներով». Հակոբն է պատմում ու հավելում, որ տեսնում էր բոլորը ծխում էին, ինքն էլ չէր ցանկանում «հետ մնալ» մյուսներից: Ծխախոտի վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ, դրանք մենք սկսել ենք յուրացնել դեռևս կենսաբանության դասագրքից, բայց փաստերը ցույց են տալիս, որ սովորածը միշտ չէ,

Ազատամարտիկները հրաժարվել են ԲՀԿ-ի օգնությունից (Տեսանյութ)

«Նստացույց էինք կազմակերպել Գյումրի քաղաքում, այնտեղից եկել ենք մեծ ոգեւորությամբ, այնտեղ մեր ազատամարտիկների մոտ կարծես հեղաշրջում տեղի ունեցավ: Տարբեր կազմակերպություններ, ջոկատներ, կուսակցություններ սկզբում առանձին էին, բայց երեք օրվա ընթացքում բոլոր միավորվեցին: Երեկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը այցելել է մեր ընկերներին, ծանոթացել խնդիրներին, ասել են, որ կարող են կուսակցական ձեւով օգնել, բայց ազատամարտիկներն ասել են, որ մեզ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Տավուշի մարզպետարանն էր, ուր անցկացվեց խորհրդակցություն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի, մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խոհրդակցության ընթացքում հրապարակվեցին սահմանամերձ մարզի գյուղատնտեսության բավականին տպավորիչ օպերատիվ ցուցանիշներ. Ցանքատարածություներն ավելացել են շուրջ 384.5 հա-ով, կազմելով՝ 15306.5 հա:  Նախորդ տարվա

IBNA. «Ամերիկայի երկրաբանները կպատվեն Մանուել Բերբերյանին»

Իրանահայ երկրաբան Մանուել Բերբերյանին հարգանքի տուրքի կարժանացնեն Ամերիկայի երկրաբանական հասարակության 125 ամյակին: Հայտնում է «Իրան բուք» լրատվական գործակալությունը: Միջոցառումը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որի ժամանակ Բերբերյանը հանդես կգա զեկույցով: Նա առաջին իրանահայ երկրաբան է, որն արժանանում է այս պատվին: Մանուել Բերբերյանը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է: Նա արմատներով Դիարբեքիրից է:

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։  Նախապես հերթագրված 12

Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին ու խոստացել… (Տեսանյութ)

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր իրենք հանդիպել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ «մեր խնդիրները նորից վերանայեցինք, այն խնդիրները, որ ներկայացրել էինք, նորից ենթակետերով բացված սկսեցինք միասին քննարկել, որպեսզի կոնկրետացնենք եւ լուծումներ տանք: Մեր բոլոր հացերի պատասխանները ստացանք: Հիմա բոլոր գերատեսչական մարմիններին հանձնարարականներ է տրված, այսօր բոլորն աշխատում են այդ ուղղությամբ»: Մելիքբեկյանի ձեւակերպմամբ՝

Պարոնյան պուրակն ազատագրվեց «Մեծ Մահակ»-ից

«Մեծ Մահակ» ՍՊԸ-ին կտրվի նոր տարածք` Եղվարդի խճուղում «Ես, օգտվելով ինձ վերապահված լիազորություններից, հրաժարվում եմ դատարան ներկայացրած հայցից»,-այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքապետարանի որոշման կասեցման արդյունքում Սուրենյան փողոցի բնակիչների ներկայացուցիչ՝ հայցվոր Մնացական Ղազարյանը չեղյալ համարեց հայցադիմումը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր չեղյալ հայտարարել «Մեծ Մահակ»

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 29-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930