Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական պատգամավորը՝ ուղեվարձի մասին. «Այստեղ իսկապես որոշ բացթողում կա»
Երեկ փորձեցինք պարզել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ տեսակետը ուղեվարձի 50 տոկոս բարձրացման եւ դրա շուրջ ծավալվող «ուղեվարձային շարժման» մասին։ -Կարծում եմ, հիմնավորումը լիարժեք չէ։ Պետք է ենթադրել, որ այստեղ իսկապես որոշ բացթողում կա։ Միանշանակ է նաեւ, որ այդ որոշումը ոչ միայն պիտի հիմնավորել համոզիչ փաստարկներով, այլեւ ապացուցել, որ ուղեվարձը թանկացնելով՝ սպասարկման որակն ենք
Կառավարության շենքի առջեւ այրեցին թղթեր, որոնց վրա գրված էր «150 դրամ» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նկատեցին. «Դուք ընտրություններից առաջ խոստացաք, որ տրանսպորտը չի թանկանալու, բայց բոլորիս խաբեցիք եւ ընտրություններից հետո թանկացրիք, որպեսզի վերադարձնեք ձեր 5000 դրամները:
Տիգրան Սարգսյանը Կամո Արեյանին հանձնարարեց քննարկել ուղեվարձի թանկացման հարցը
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված մայրաքաղաքում ստեղծված վիճակը կառավարությանն անհանգստացնում է: Վարչապետի խոսքերով՝ իրենց մինչ այդ տարբեր կազմակերպությունների հետ քննարկել են ուղեվարձի թանկացման հարցը, սակայն ինչպես տեսնում են, այն բավարար չի եղել: Վարչապետը կառավարության նիստին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց կրկին քննարկումներ կազմակերպել եւ անդրադառնալ հարցին:
Արտաշես Ալեքսանյան. «Ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել»
Բացի այդ, երթուղայինի վարորդը, որ բողոքեց, ու իրեն աշխատանքից հանեցին, ո՞վ է նրա ընտանիքը պահելու։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը՝ ի պատասխան իրենց հրաժարականը պահանջող դիմումի
Հատված Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ հարցազրույցից: – Պրն Աղայան, վերջերս Ռուսաստանում բնակվող հայազգի որոշ քաղաքացիներ դիմել են Ռուսաստանի հայերի միությանը մի շարք հարցադրումներով եւ պահանջել միության ղեկավարների հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը: – Կփորձեմ որպես Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ տեսակետս հայտնել այդ մասին: Եսՙ նախկին աշխատանքիս բնույթից ելնելով, շատ եմ առնչվել
Հրդեհ շենքի աղբատարում
Հուլիսի 25-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի աղբատարում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.12-ին, մարվել՚ ժամը 08.14-ին: Այրվել է աղբ (մոտ 1 խմ): ԱԻՆ
Նոտարի վկայություն տալուց հետո «Մալխաս ջազի» տնօրենը դատակոչվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը:Նախորդ դատական նիստին բողոքաբերի պաշտպան Վարդան Սաֆարյանը միջնորդել էր, որպեսզի դատարան ներկայանա Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Սահակյանը: Նոտարը ներկայացել էր: Բողոքաբերը հայտնել էր, որ 2010թ.օգոստոսի 4-ին ինքը նոտարական գրասենյակ է գնացել փոխառության պայմանագիր կնքելու նպատակով, իսկ «Մալխաս Ջազ
Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործով նոր փորձաքննություն է նշանակվել
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով, նախաքննական մարմինը հուլիսի 12-ին նոր փորձաքննություն է նշանակել։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը։ Պաշտպանի կարծիքով, նոր նշանակված փորձաքննությունը վկայում է, որ նախկին փորձաքննության արդյունքները նախաքննության կողմից կասկածի տակ են դրվել։ «Եթե նախկին փորձաքննությունը լիարժեք չի, թերի է, ապա
Օսկանյանին ռեժիմը լվաց
Եվ այսպես՝ ավելի քան մեկ տարի տեւած քննությունից հետո երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման գործով քրեական հետապնդումը դադարեցնում է։ Սա, իհարկե, շատերի համար սպասելի որոշում էր, քանի որ ի սկզբանե էլ անգամ ոչ մասնագետների համար, տեսանելի էր, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ
Ուղեվարձի բարձրացումը գերշահույթները պահպանելու համար է
Տրանսպորտային սակագնի բարձրացումը վերջին մի քանի օրերի ընթացքում հանրային լուրջ քննարկումների պատճառ դարձավ: Ամբողջ թոհուբոհի մեջ նկատվեց մի կարեւոր օրինաչափությունՙ հեռուստատեսությամբ հիմնականում փորձ էր արվում արդարացնելու սակագների այդ բարձրացումը, իրերի դրությունը ներկայացնելով այնպես, թե դա է ոլորտում առկա խնդիրների լուծման միակ ուղին: Հակառակ կողմից բերվող միակ լուրջ փաստարկը թերեւս այն է, որ մարդիկ չեն կարող
Երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երեւանի հետքն անգամ չի երեւում
Կտեսնենք «կվադրոցիկլ», որն ունի ընդամենը մի ուղեւորի տեղ, բայց էլի մարդ է տեղափոխում։
Մեր աղջիկներից միայն Մարիա Կուրսովան է առավելության հասել
Այսօր Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի չորս շախմատիստուհիների զույգերը լինելու են. Մարիա Կուրսովա-Իրինա Բուլմագա (Ռումինիա), Լիլիթ Գալոյան-Լելա Ջավախիշվիլի (Վրաստան), Լիլիթ Մկրտչյան-Մերի Արաբիձե (Վրաստան), Աննա Հայրապետյան-Բարբարա Դիզդարեւիչ (Սերբիա): Մեր աղջիկներից միայն Մարիա Կուրսովան է մեկնարկային երկու տուրերում առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Մյուս երեք շախմատիստուհիները երեկ ոչ-ոքի են խաղացել: Նրանք մրցաշարային
«Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության այսօրվա ծրագիրը
ԷՍՕՐՎԱ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ #չեմ վճարելու150դրամ 09:00-ից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Չենք մոռանում շեշտել, որ այդ որոշումը անօրինական է և իրավական ուժ չունի: 11:00-ին Կառավարության նիստի վերջին զեկուցումը կարդում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկույցի թեման գաղտնի է: Ենթադրելով, թե ինչի
Դինքը կդառնա Pink Floyd-ի հիմնադիրներից Ուոթերսի համերգի հերոսը
«Ազատություն» ռադիոկայան. 2007-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքը կդառնա աշխարհահռչակ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկի` Ռոբեր Փաուերսի` օգոստոսի 4-ին Ստամբուլում կայանալիք համերգի գլխավոր հերոսներից մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը: Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկն իր եվրոպական շրջագայության ընթացքում ներկայացնում է Pink Floyd-ի տասնմեկերորդ, թերևս ամենահայտնի ալբոմում` 1979-ին թողարկված The Wall-ում տեղ գտած երգերը:
Ոստիկանությունը փորձել էր խոչընդոտել «Չեմ վճարելու 150 դրամ» հոլովակի նկարահանմանը (Տեսանյութ)
Մինչեւ ուշ գիշեր, երկար քննարկման արդյունքում, որոշվեց երրորդ օրը ողջ աստղային կազմով նկարահանել սոցիալական հոլովակ, որտեղ նրանք հասարակ քաղաքացիներին կոչ կանեն չամաչել 100 դրամ վճարելուց, այլ ամաչել 150 վճարելուց, երբ շատերը չունեն այդ 50 դրամը։ Երեկ, վաղ առավոտյան, աստղերին ոչ սովոր ժամին, բոլորն արթնացան, պատրաստվեցին եւ հանդիպեցին Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում: Նկարահանումը երկար չտեւեց, բոլորը հավաքված
ՎԱՐԴԱՆԻԿԻ ՄԵՆԵՐԳԸ
Քաջ Վարդան էի, բայց Վարդանիկ դառա: Ես մոխիրներից դարձյալ կհառնեմ: Ես Թումանյանի տունը առա: Պետք էղնի՝ «Սմերչ» էլ կառնեմ:
ԱԱԾ-ն խոստովանեց
Չորեքշաբթի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ դադարեցնում է Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը: ԱԱԾ-ն գործը կարճելու իր որոշումը հիմնավորում է նրանով, որ Վարդան Օսկանյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության «խոստովանել է [Օսկանյանն իր հերթին հայտարարել է, որ ոչինչ էլ չի խոստովանել], որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26
Արաս Օզբիլիսն, այնուամենայնիվ, տեղափոխվո՞ւմ է «Սպարտակ»
Չնայած Կրասնոդարի «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հայտարարել էր, թե Օզբիլիսի՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ, սակայն Chempionat.com-ը, վկայակոչելով Спорт-экспресс-ին, գրում է, որ աղբյուրը ոչ միայն հաստատում է այդ լուրը, այլեւ նշում, որ մոսկվացիները բանակցում են «Կուբանի» եւ ֆուտբոլիստի հետ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը արդեն այսօր կարող է պայմանագիր ստորագրել
«Վիտամին» ակումբի Արմուշ. «Գազը թանկացավ, ձեններս կտրեցինք, լույսը թանկացավ, հացը թանկացավ՝ ձեն չհանեցինք»
Ես ինքս անկուսակցական եմ, ճիշտ է՝ ես իմ գործի բերումով դարձել եմ հանրային մարդ, բայց ես ինքս շարքային քաղաքացի եմ, ես էլ իմ կողմից եմ ուզում նպաստել, որ իմ երկրի, ժողովրդի համար նորմալ երկիր լինի, որ այսպիսի թանկացումներ չլինեն։
Թոմ դը Վաալ. «Երկու ՆԿ-ները»
«Ամերիկայի Ձայն». «Չակընկալվող հակամարտությունը կարող է ամենավտանգավորը լինել» «ՆԿ» հապավումը հիշատակելիս հետաքրքրական է լսել այն, թե ինչ է պատկերացնում զրուցակիցը: Քանի որ Ասիա մայրցամաքի երկու կողմերում կա երկու ՆԿ. մեկը՝ Հյուսիսային Կորեայում (անգլերեն տառադարձմամբ՝ «NK», «North Korea» անվանումից), մյուսը՝ Լեռնային Ղարաբաղն է (անգլերեն տառադարձմամբ նույնպես՝ «NK», «Nagorno-Karabakh» անվանումից): Այսպես է սկսվում Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս
«Շիրակը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
Գյումրեցիները երկու անգամ ոչ-ոքի խաղացին, սակայն հաջորդ փուլ անցավ «Պարտիզանը»: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» երեկ ուշ երեկոյան Բելգրադի «Պարտիզան» ստադիոնում Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում 0:0 խաղաց համանուն թիմի հետ, սակայն երկու հանդիպումների ընդհանուր հաշվով հաջորդ փուլ անցան սերբերը: Թիմերի հայաստանյան դիմակայությունում նույնպես ոչ-ոքի էր գրանցվել՝ 1:1, սակայն շնորհիվ մրցակցի խաղադաշտում խփած գոլի, պայքարում
Կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին
Դիմում ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարության անդամներին Հաշվի առնելով, որ կառավարության վաղվա` հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը. 1. Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշափող հարցերի փակ քննարկումը: Երևանի
100 դրամը քվե է
Երկու օր առաջ 5 համարի ավտոբուսային երթուղու վարորդը հետևիցս շպրտեց իմ վճարած 100 դրամը: Հիշում եմ, որ գումարը տվեցի լարված, բայց ժպիտով: Չօգնեց: Վարորդը իմ հետևից բղավեց՝ արա, փողդ շպրտել եմ, գնա վերցրու: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել նման դեպքերում: Ընդհանրապես, ինչպես անել, որ առանց լարվածության և առանց քաղաքացիական լոզունգների վճարես 100 դրամ: Նախ` վարորդին
Ոստիկանության պարզաբանումը «Լրագիր» կայքի տեղեկատվության առիթով
«Լրագիր» կայքէջը ստահոդ լուր է տարածել, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները` ուղեվարձի վճարումներն ապահովելու համար: Քիչ է ասել, թե այս լուրը չի համապատասխանում իրականությանը. սա բացահայտ ապատեղեկատվություն է և միտումնավոր ստախոսություն: Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որևէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից: Ավելին, ոստիկանությունը երբեք ուղետեսուչի ու
«Լավ երաժշտությունը ազգություն չունի». Էդուարդ Թոփչյան
«Դժվարությունը կայանում էր նրանում, որ այս համերգը նախատեսված չէր: Ես իմ ընտանիքի հետ եկել էի պարզապես հանգստանալու, սակայն ստանալով հրավերը, մենք փորձեցին քրտնաջան աշխատել եւ հույս ունենք, որ վաղվա համերգը իսկապես լավը կլինի»,-այս մասին այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Ասուլիսը սկսվեց նախատեսված ժամից կես ժամ ուշացումով, որի
Կառավարությունը չգիտի՞ տարեվերջին քանի ամիս է մնացել
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կնվիրի Երիտասարդական հիմնադրամին. այս մասին վաղը որոշում կընդունվի կառավարության նիստի ընթացքում: Այս նվիրատվության մասին որոշման նախագիծն ու դրա ընդունումը, ինչպես նշված է կառավարություն ներկայացրած փաստաթղթում, պայմանավորված է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու եւ հետազոտական աշխատանքները խթանելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, գիտական հետազոտությունները խթանելու համար կառավարությունն այդ 100
Մարիա Կուրսովան 2-րդ հաղթանակը տոնեց
Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության երկրորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց սերբուհի Կատարինա Նեստերովիչին: Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի, Աննա Հայրապետյանը՝ Թամարա Կեզելեի հետ: Այս պահին Լիլիթ Գալոյանը դեռ շարունակում է խաղալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին բռնի տարել են հարցաքննության՝ վկայի կարգավիճակով․ (Տեսանյութեր, ֆոտոշարք)
Այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները Օպերայի կանգառներում 100 դրամ ցուցանակներով էին դիմավորում երթուղայիններին: Ուղեւորներին նրանք թռուցիկներ էին բաժանում եւ հորդորում՝ «Հանկարծ 150 դրամ չվճարեք, մի՛ հարստացրեք գծատերերին, մի մասնակցեք ապօրինի որոշման կիրառմանը»: Թիվ 75 միկրոավտոբուսներից մեկի վարորդը ակտիվիստներին գոռաց. «Ինձ մի՛ մոտեցեք: Ես 150 դրամ չեմ վերցնում, իրանց թուղթն էլ պոկել գցել
Կարգին Մկոն եւս միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային
https://168.am․ Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Կարգին Մկոն ևս միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային, այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Մկրտիչ Արզումանյանը: «Ես ակցիայի համախոհ եմ, բայց ֆիզիկապես չէի կարող միանալ, որովհետև քաղաքում չէի, բայց այն, ինչ կատարվում է՝ կողմ եմ երկու ձեռքով ու եթե այսպես շարունակվի և եթե այսպես հետևողական նույն բանը պնդենք բոլորս,
Հայ Ազգային Կոնգրեսը սգում է Վահրամ Հարությունյանի անժամանակ մահը
Կյանքից վաղաժամ հեռացավ մեր լավագույն ընկերներից ու համոզված համախոհներից մեկը՝ ճանաչված նկարիչ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վահրամ (Կուկ) Հարությունյանը։ Նա այն իրական մտավորականներից էր, որի համար քաղաքացու կոչումը առաջնային էր, ինչը եւ նրան բերեց Համաժողովրդական շարժում։ Նա անմնացորդ նվիրված էր մեր պայքարին՝ առաջին շարքերում մինչեւ վերջ անձնվիրաբար դրան ծառայեցնելով իր եռանդն ու ունակությունները։ Հայ Ազգային