Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե մեդալ Մյունխենից

Հունվար 25,2014 11:36

       Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում      «Մյունխենյան միջազգային մրցաշարը»`«Internationaler Wettkampf München»: Վերջինիս մասնակցում է 30 երկիր ներկայացնող (RUS, BEL, USA, AUT, BAY,GER, NED, SLO, ISR, ITA, ROU, FRA, JPN, SRB, HUN, NOR,SUI, CRO,FIN, ARG, BIH, SVK, SIN, POL, IND, SRI, CZE, UKR, BRN) 429 մազիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի հրաձգության հավաքականի 3 մարզիկ:22-25,01,2014 (7)

       Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդների պայքարում հայկական եռագույնի ներքո հանդես են գալիս Հրաչիկ Բաբայանը, նույն վարժության մեծահասակների պայքարում Գերմանիայում բնակվող Քրիստիան Լուերը, իսկ օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց  երիտասարդների մրցաձևում` Զավեն Իգիթյանը: Նրանք մրցաշարին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հանդիսականների նստարանից թիմակիցների մրցելույթներին էր հետևում հավաքականի լավագույն մարզուհիներից Իրինա Լաուերը (Աղաջանյան):

«Մյունխենյան միջազգային մրցաշարը» երկու մեկնարկով է: Հունվարի 23-ին երիտասարդների պայքարում մեր մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները ‘  Զ. Իգիթյանը օդամղիչ ատրճանակ մրցաձևում խոցել է 558 միավոր և 67 մրցակիցներից գրավել 41-րդ տեղը, Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մրցաձևում 73 մրցակիցներից 619.9 միավորով գրավել է 14-րդ տեղը, նույն վարժության մեծահասակների պայքարում հանդես եկող Ք. Լաուերը 619.4 միավորով 78 մրցակիցներից գրավել է 55-րդ տեղը:

Հաջորդ օրը` հունվարի 24-ին մեր մարզիկները բարելավվել են դիրքերը և նույնիսկ` հաղթանակ գրանցել: Հրաչիկ Բաբայանը խոցել է 625,1միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզանականով` անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում խոցել` 182,7միավոր, կարողացել է պահպանել դիրքերը և այդպիսով, նվաճել` «Մյունխենյան միջազգային մրցաշարի» բրոնզե մեդալ: Հրաչի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Զավեն Իգիթյանը խոցել է 564 միավոր և գրավել 25-րդ տեղը: Քրիստիան Լաուերը կկրակի այսօր` հունվարի 25-ին:

Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ընդհանուր առմամբ գոհ է արդյունքերից, քանի որ մարզիկներն արդարացրել են հայրենիքում ցույց տված արդյունքները միջազգային մրցաշարում և նույնիսկ գերազանցել:

Հայաստանի հրաձգության հավաքականը կժամանի հունվարի 26-ի գիշեր լույս 27-ի առավոտ` ժամը   01:15-ին:

Հ.Գ.

Մյունխենյան միջազգային մրցաշարին կարող եք հետևել այցելելով՝  https://results.sius.com/Events.aspx?Championship=InternationalerWettkampf20140123MnchenDeutschland

Մրցման արդյունքները կարող եք տեսնել նաև ASF.AM կայքի «Արդյունքներ» բաժնում, նկարները` համապատասխան բաժնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031