Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրենք ՌԴ- ում՝ ՀՀ քաղաքացին կարող է մնալ ՌԴ – ում ոչ ավելի, քան երեք ամիս

Հունվար 25,2014 15:17

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը խոսեց ՌԴ- ում ընդունված նոր օրենքի մասին: Դրա համաձայն` առանց վիզայի, ՌԴ մուտք գործած մարդիկ կարող են մնալ նշված տարածքում միայն երեք ամիս: Երեք ամսից ավելի մնալու դեպքում նրանց կարգելվի երեք տարի մուտք գործել ՌԴ:

Նշենք , որ սա վերաբերվում է զբոսաշրջիկներին: Երեք ամսից ավելի կարող են մնալ այն մարդիկ, որոնք մեկնել են ՌԴ կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով: Այդ դեպքում  երկու կողմերի մեջ պարտադիր կերպով պետք է կնքվի պայմանագիր, որի համաձայն  կստանան իրավունք  մնալ ՌԴ- ում 90 օրից ավելի: Նրանց համար առավելագույն ժամկետը կկազմի մեկ տարի: Երկար մնալու համար պետք է պայմանագիրը վերականգնել, որի համար գործառուն պետք է վերադառնա հայրենիք:

Օրենքը գործում է նաև այն մարդկանց համար, ովքեր մուտք են գործել ՌԴ տարածք մինչև նշված օրենքը ուժի մեջ մտնելը: Վերոհիշյալ օրենքը գործում է նաև մաքսային միության անդամների համար:

Մանրամասները՝ տեսանյութում՚.

 

Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031