Օրվա լրահոսը

ԵՊՀ ՈՒԽ հայտարարությունը` տրանսպորտի թանկացման հետ կապված

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, որպես Հայաստանում ամենամեծ ուսանողական համայնքը ներկայացնող և ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 20-ից հասարակական վերգետնյա տրանսպորտի ուղեվճարի արժեքի բարձրացման կապակցությամբ: Կարծում ենք՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում նմանօրինակ թանկացումները կարող են ֆինանսական դժվարություններ առաջացնել բնակչության, այդ թվում և դրա մաս կազմող ուսանողների համար: ԵՊՀ ուսանողական խորհուրդը գտնում

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00 – 19.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2, 10/3, 16, 18, 20 համարների, Օհանովի 13 համարի, թիվ 91 մանկապարտեզի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն

Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Այսօր Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր: Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով,

Հովհաննես Մադոյան. «Հեպատիտ C-ն «քնքուշ մարդասպան» է» (Տեսանյութ)

Մենք ցանկանում ենք, որ գնային որոշակի փոփոխություններ կատարվեն, ինչը թույլ կտա Հայաստանում ևս մարդավայել և միջազգային չափանիշներին համապատասխան բուժում իրականացնել:

Հալեպի մոտակայքում մեկ հայ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել

«Ազատություն» ռադիոկայան. Հալեպից Բեյրութ ճանապարհին սիրիացի ընդդիմադիրների կողմից հարձակման արդյունքում վիրավորված 15 հայ ուղևորները տեղակայվել են տարբեր հիվանդանոցներում, նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկը դեռևս երկուշաբթի օրը արգելել էր երթևեկել Հալեպից Բեյրութ տանող ճանապարհը՝ հակառակ դեպքում սպառնալով ռմբակոծել այն: Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ

Անհարգալից վերաբերմունք հարևանների նկատմամբ

Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել  իր վրա: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Վաչագան Խ.-ն, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարևանների նկատմամբ,

«Հոգեպես անթրաշները»

Եվ ամենակարեւորը՝ ուղեւորն ու վարորդը չպիտի իրար հետ շփվեն «փողային թեմայով»՝ «մի հատ ստացի», «մի հատ սդաչին փոխանցեք»: Վարորդը չպիտի տոմսավաճառ լինի՝ դա սխալ է թե՛ ճանապարհային անվտանգության եւ թե՛ զուտ բիզնեսի (օրինական, ազնիվ բիզնեսի) արդյունավետության տեսանկյունից:

Վրաերթի է ենթարկվել տարեց կին

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հուլիսի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում,   «Ֆորդ»  մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Զավարյան փողոցի թիվ 28 տան մոտ հետադարձ կատարելիս վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Մարզպետը հորդորում է ծառերը պտղաթափ անել, գյուղացիները ստիպված դեղձից օղի են թորում

Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձ մթերող միակ գործարանին հարկային տեսչությունը դատի է տվել:

Բախվել է գովազդային վահանակի սյանը. 2 զոհ, 2 վիրավոր

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 37-րդ կմ-ին «Լինքոլն»   մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճանապարհի միջնամասի կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք տեղում մահացել են,  ևս երկուսը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ինչո՞ւ ՀՀ-ն չի վիճարկում «Գազպրոմի» որոշումը

«Ի՞նչ վիճակի կլինեին մեր պապերը, ովքեր կռվել են գերմանացիների դեմ եւ իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի, եթե այսօր տեսնեին, որ գերմանացիներն ավելի էժան գնով են ՌԴ-ից նավթ ու գազ գնում, քան հայերը: Ավելին, եթե իմանային, որ «Գազպրոմը» գերմանացիներն են ղեկավարում»,- «Առավոտի» հետ զրույցում նման հարց հնչեցրեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը

Օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան

20 համարի երթուղայինների վարորդները՝ գործադուլի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Ավանի երթուղայիններից մի քանիսի վարորդները Տարոն Մարգարյանի տան մոտ գործադուլ են հայտարարել եւ չեն ուզեցել սպասարկել քաղաքացիներին: Մի խումբ լրագրողներով զրուցեցինք թիվ 20 երթուղայինը միկրոավտոբուսների եւ նույն համարի ավտոբուսների վարորդների հետ: Միկրոավտոբուսների դիսպետչերական կետում վստահեցրին, որ իրենք ամբողջ օրը նորմալ սպասարկել են եւ ոչ մի գործադուլ են չեն հայտարարել. «20 համարը լրիվ առավոտվանից նորմալ

Անհանգիստ ամառ, ագահ իշխանություն, անհնազանդ հասարակություն

Վերջին իրադարձությունների հիմքում արժանապատվության հարցն է, հիմք, որի վրա կարող է պայթել քաղաքացիական անհնազանդության ալիքը Սերժ Սարգսյանը արձակուրդում է: Վարչապետը, տրանսպորտի նախարարն ու Երեւանի քաղաքապետը արձակուրդում չեն, բայց նրանց ներկայությունը առանձնապես չի էլ նկատվում: Երեւանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաները արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում

Խալաթի հեղաշրջումը եւ կլյուչնիկները

Արբակ Խաչատրյանի պատասխանը Ալ. Դուգինին եւ Կոնստանտին Զատուլինին Օրերս Կրեմլի գլխավոր գաղափարախոսներից, «Միջազգային եվրասիական շարժման» լիդերներից Ալեքսանդր Դուգինը Vesti.az-ին տված հարցազրույցում Հայաստանին սպառնացել էր «լրջագույն բարդություններով», եթե համարձակվի հայացքը դեպի ԱՄՆ շրջել: Վերջերս Հայաստանին ուղղված համանման սպառնալիքներով էր հանդես եկել Կրեմլի մեկ այլ գաղափարախոս՝ Կոնստանտին Զատուլինը: Երեկ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ռուսաստանցի այրերի սույն սպառնալիքները՝ ՌԴ

Ոմանց համար տարկետման իրավունքը կվերացվի՞

«Առավոտի» տեղեկություններով՝  ՀՀ ԿԳ նախարարությունը շրջանառում է «Զինապարտության մասին ՀՀ օրենքում» փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքը  վերացվելու է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորող ուսանողների համար: Ըստ մեր աղբյուրի՝ դա ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի մեկից: Լուրը երեկ հնարավոր չեղավ ճշտել ԿԳ նախարարությունից, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, հետեւաբար

Ինչ եղավ, երբ աշխարհահռչակ ռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն պարեց

Նախ՝ փոքրիկ տեղեկանք, թե ո՞վ է Գոդֆրի Ռեջջոն: Նյու Օռլեանում ծնված եւ Լուիզիանայում մեծացած այս ռեժիսորն աշխարհին հայտնի է իր «Կացցի» կինոեռերգությամբ: Վերջինս 14 տարի անցկացրել է Քրիստոնյա եղբայրների հռոմեադավան կաթոլիկական ուխտում՝ ապրելով աղոթքին, ուսմանն ու ուսուցմանը նվիրված համայնքում: Երեւի թե միայն այդպիսի միջավայրում եւ կամ՝ տիբեթյան վանականների մոտ կյանքի մի ինչ-որ հատված ապրելու դեպքում

Հայրենիք վերադարձրեց սիրած էակը

Մշտապես տեղային մշակույթը զարգացնելու նպատակով արտերկիր են  գործուղվել շնորհալի երիտասարդներ՝ հետագայում հայրենիքում իրենց  ձեռքբերումները տեղայնացնելու նպատակով: Վերջին շրջանում այս նպատակով Հայաստանից Արեւմուտք մեկնած երիտասարդ մասնագետների մեծ մասը, մասնավորաբար՝ երաժիշտների, չի վերադառնում՝ մնալով «պարարտ» միջավայրում:  Առանձնակի հարգանք են վայելում հատուկենտ երիտասարդները, ովքեր դրսում ուսանելուց  կամ կատարելագործվելուց հետո իրենց կարողությունները ծառայեցնում են հայրենի  մշակույթի զարգացմանը: «Առավոտը» ժամանակին

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի

«Սարոյանը Քաջարանում բացականչել է»

Լեռնահանքարդյունաբերության մայրաքաղաքը կտոնի 55-ամյակը 1958թ օգոստոսի 21-ին կառավարության որոշմամբ Քաջարանն ընդգրկվել է հանրապետության  քաղաքների ցանկում: Ինչպես «Առավոտի»  հետ  զրույցում նշեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, այս տարի  օգոստոսի 21-ին լրանում է Քաջարանի անվանակոչման 55-ամյակը, քաջարանցիներն էլ դեռ անցյալ տարվանից զբաղված են տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով: Քաղաքապետն ասաց, որ այս տարի իրականացված բոլոր միջոցառումները  այդ համատեքստում են: Պարոն

Բողոքը հիմնավոր է

Քաղաքացիների  բողոքը՝ Երեւանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է: Քաղաքապետարանն  ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) եւ առանց իրավական անհրաժեշտ հիմքի: ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող Երեւանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը: Եթե Երեւանում բոլոր երթուղիները աշխատում են

ԲՀԿ-ն «Ժառանգությանն» ընդառաջ չի գնա

«Երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջեւ ու կլոր սեղաններով, սեմինարներով, կոնֆերանսներով, իրենց նախաձեռնություններին բարձրագոչ անուններ դնելով՝ հարցերը չեն լուծվի: Կոնկրետ առաջարկներ, կոնկրետ քայլեր են պետք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին`ԲՀԿ-ն ակաջալուր կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին: Հիշեցնենք, որ օրերս «Ժառանգության» առաջնորդն ասել էր. «Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության

«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնության համերաշխության նամակը Երևանի ակտիվիստներին

«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նվիրվածությունն արդար գործին: Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով և կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ

Մանկավարժականի ռեկտոր. Անհեթեթ եմ համարում բուհի՝ հյուրանոց դառնալու լուրերը

Ես բացառում եմ շենքերը մեր ձեռքից վերցնելու խնդիրը, որովհետեւ հենց հիմա ինքներս շենքային պայմանների բարելավման խնդիր ունենք:

«Մենք շատ ենք բացվել տարբեր արևմտյան հոսանքների համար». Ս. Շաքարյանց

Երեկ Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակման մասին, որի արդյունքում զոհվել է մեկ հայ, պարոն Շաքարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Լավ էլ բացահայտ է՝ ով է դա կազմակերպել: Դա վրեժ է հայերի նկատմամբ այն գործի դիմաց, որ հայերը օգնել են քրդերին մաքրել քաղաքը սուտ հեղափոխականներից և իսլամիստներից»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն պարզաբանումներ է պահանջում Երեւանի քաղաքապետարանից

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը լրագրողի հետ զրույցում «Աբսուրդ» էր որակել այն հաշվարկները, որոնք հիմնավորում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքի 100 դրամից ցածր լինելը՝ ոչնչով չհիմնավորելով իր կողմից տրված աբսուրդ գնահատականը, այն դեպքում, երբ մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից չեն տրվել դեռևս ս.թ. հուլիս 20-ին մեր կողմից

Այս տարի հանրային լողափերի զուգարանները կողպված չեն լինի (Տեսանյութ)

Հանրային լողափերը լուրջ մրցակից են դառնում Սեւանա լճի ափերում գործող մասնավոր լողափերին

Վարդան Օսկանյանի հայտարարությունը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետևյալը: Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել: Ասեմ, որ ես որևէ խոստովանություն

Ուսանելով գրաբար՝ մարդը կարող է ճիշտ հայերենով խոսել. Հայր Գարեգին Համբարձումյան

Գրաբարը փորձում են կրկին մտցնել կիրառության մեջ

Երջանիկ Սալվարդյան. Ադրբեջանը Հայոց բանակի թույլ տեղը չի գտնի, քանի որ այն չկա

Ես հարգանքով եմ խոսում նաև ադրբեջանական կողմի վիրավորների մասին, որովհետև նրանք էլ իրենց պատկերացմամբ իրենց հայրենիքի համար են կռվել:

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930