Օրվա լրահոսը
Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան՝ Արցախում
Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում այս տարվա սեպտեմբերի մեկին տեղի կունենա Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, որը նվիրվում է Արցախի անկախությանը: Ինչպես նախագծի գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը հայտնեց, օպերան Անդրեյ Բաբաեւը գրել է 1957 թվականին: Առաջին բեմադրությունը եղել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Արծվաբերդ»-ը բեմադրվել է նաեւ Ռուսաստանի տարբեր
ИТАР-ТАСС. «Մոսկվան ու Երևանը մտահոգ են մերձմոսկովյան վթարի շահարկումներով»
Մոսկվան ու Երևանն անհանգստացած են Մոսկվայում տեղի ունեցած դեպքը շահարկելով՝ լարված տրամադրություններ ստեղծելու համար, ինչը հակասում է հայ-ռուսական բարեկամության ոգուն: Այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը դիվանագիտական հանդիպումից հետո: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: «Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացու ներգրվվածությամբ Մերձմոսկվայում վերջերս տեղի ունեցած ավտովթարին,
Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե Ասոցացման համաձայնագրով ճնշելու են մեզ ՝ Արցախի հարցում, ուրեմն՝ ոչ»
Բայց ընդհանուր առմամբ, «Ժառանգությունը» «այո» է ասում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին
«Չեմ վստահում Տարոն Մարգարյանին, քանի որ տեսնում եմ աշխատանքը». Արմեն Պողոսյան (Տեսանյութ)
Հուլիսի 20-ից երթուղային տրանսպորտի սակագինը կթանկանա. երթուղային տաքսիների ուղեվարձը կդառնա 150, տրոլեյբուսինը`100 դրամ: Aravot.am-ը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց` թանկացումների այս շղթան կարո՞ղ է հանգեցնել սոցիալական պայթյունի: Նա պատասխանեց. «Տնտեսական հարցերը վերաճում են սոցիալական, սոցիալականը` քաղաքական խնդիրների: Սոցիալական պայթյունի վտանգ չեմ տեսնում, և չէի էլ ուզենա նման երևույթներ լինեին»: Պարոն Պողոսյանն անհրաժեշտ
Orange-ը բացառիկ տեղեկատվական ծառայություններ է առաջարկում Հայաստանում իր ցանցում ռոմինգից օգտվող բաժանորդներին
Այսօրվանից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու երկրի ժամանակավոր հյուրերը, ռոմինգից օգտվելիս միանալով տեղական Orange ցանցին, կարող են օգտվել օրական 24 ժամ և շաբաթական 7 օր աշխատող թեժ գծի ծառայություններից՝ ստանալով ոչ միայն տեղեկություններ իրենց շարժական կապի ծառայությունների ու սակագների մասին, այլ նաև հեռահաղորդակցության ոլորտին չվերաբերող, սակայն այցելուների համար կարևոր հղումներ, ինչպես առաջին անհրաժեշտության հեռախոսահամարները, հյուրանոցների, տաքսի
Անտոն Բալիչկի եւ Ալեքսանդրա Բալիչկայա. «Հայաստանի ինքնաթիռի տոմսերը շատ թանկ են»
Ուկրաինացի պարապլաներիստներ Անտոն Բալիչկին եւ Ալեքսանդրա Բալիչկայան «Ֆորում» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում պարապլանային սպորտը եւ պարատուրիզմը Հայաստանում զարգացնելուն խոչընդոտող երկու հիմնական խնդիր արձանագրեցին: «Հայաստանը պարապլանային սպորտի եւ պարատուրիզմի համաշխարհային կենտրոն դարձնելն անհնար է, քանի որ կան երկրներ, որոնք այս հարցում վաղուց արդեն կայացած են, իսկ Հայաստանում չկան ենթակառուցվածքներ: Տուրիստներին այստեղ ո՞ւր տանես: Պարատուրիստը սովորական
Նրանք ապաստան են խնդրում ՀՀ-ից
Оտարերկրյա 235 քաղաքացի հայցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը։ Նրանք դիմել են Միգրացիոն պետական ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Մեծ մասը՝ 216 հոգի, սիրիահայեր են։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ ապաստան հայցողների թվում են նաեւ Կոտ դ՝Իվուարի, Կոնգոյի, նաեւ Իրանի քաղաքացիներ։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ Յաիր Յաբանին
Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանին: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորեց Յաիր Աուրոնին նրա ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանության հրատարակման առիթով: Իր խոսքում նախարարը նշեց. «Հրեա ժողովուրդը զգացել է ցեղասպանության ցավը և առաջինը
«Վագա-Ֆարմ»-ի դիմում-բողոքից ՏՄՊՊՀ-ն «ձեն- ձուն» չի հանում
Դեղ ներկրող ընկերության բողոքը մեկ ամիս է՝ քննվում է, բայց դեռ որոշում չկա Մոտ մեկ ամիս առաջ «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի մասնակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննարկում էր կազմակերպել: «Վագա-Ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանը դիմել էր հանձնաժողով` հայտնելով, որ փորձագիտական կենտրոնն «անհիմն, բացասական գնահատական է տվել այս
Հրանուշ Հակոբյան. Ակնկալում ենք նաև Գերմանիայի իշխանությունների աջակցությունը Հայաստան տեղափոխված սիրիահայերին
Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը: Երկուստեք կարևորելով հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Գերմանիայի հասարակական, մշակութային կյանքի և այլ ոլորտներում, կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին: Նախարար Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրեց ՀՀ իշխանությունների
Ալիև.«Ադրբեջանը մեկ միլիարդից շատ ավելի մեծ գումար է ծախսել զենքի ձեռքբերման համար»
«Ազատություն» ռադիոկայան. «Ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքում` քաղաքական և դիվանագիտական ջանքերին զուգահեռ մեր երկրի ռազմական հզորությունը լինելու է առանցքային գործոն», – երեկ Բաքվում դիմելով կառավարության անդամներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Առաջիկայում Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական արսենալը: Մենք հետագայում ևս գնելու ենք ամենաժամանակից ռազմական տեխնիկան: Այդ հարցում, ինչպես գիտեք, մենք որևէ խնդիր չունենք: Ադրբեջանը
Իրանից բեռներ տեղափոխող բեռնափոխադրողներն անգործ են
Իրան-ԱՄՆ սառը հակամարտությունը «խփում» է հայ բեռնափոխադրողների գործին
Ի՞նչ են քննարկել Հրաչյա Հարությունյանի դուստրն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը
Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ, քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա, տեսակցել հորը: Նա համոզված է, որ այդ հանդիպումը կօգնի հորը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար, եւ իրենք էլ կհամոզվեն, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Aravot.am-ը
Հրանուշ Հակոբյանն Անրի Ռենոյից աջակցություն է խնդրել սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար
Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Իր խոսքում նախարարը նշեց. «Հայաստանում բնակվող
Անահիտ Բախշյան. «Ովքեր ծռված են երթեւեկելու, պետք է 100 դրամ էլ չտան» (Տեսանյութ)
«16 կետով պատճառներ են ներկայացրել: Ես դրանից չհասկացա՝ ինչո՞ւ նաեւ դիզվառելիքով մեքենաները թանկացնում են իրենց ուղեվարձը: Գազինը հասկանալի է»,- այսօր քաղաքապետարանի մոտ «Բարեւ Երեւանի» ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսպես մեկնաբանեց երթուղայինների ուղեվարձի թանկացումը: Մենք փոխանցեցինք քաղաքապետի խորհրդականի բացատրությունը, որ դիզվառելիքը նույնպես թանկացել է՝ 270 դրամից դարձել է 400 դրամ: Տիկին Բախշյանի խոսքերով՝ «Դե ուրեմն դիզվառելիք
ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփվել են աշխատանքային խորհրդակցության արդյունքները
Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների և արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների
Հայաստանը կարող է հայտնվել պարապլաներիզմի աշխարհի քարտեզում
«Հայաստանում պարապլանային մարզաձեւի ֆեդերացիան պետությունից չի ֆինանսավորվում, քանի որ օլիմպիական մարզաձեւ չէ: Մեր ֆեդերացիան ունի շուրջ 30 սիրահարներով համալրված կազմ, եւ բոլոր աշխատանքները կատարվում են էնտուզիազմով եւ սեփական միջոցներով: Հայաստանում այս մարզաձեւի մասին մարդիկ շատ քիչ բան գիտեն, որովհետեւ պարապլաներիզմով զբաղվելու ժամանակ եւ միջոց չունեն: Մարդ արարածը միշտ էլ երազել է ճախրել եւ պարապլանն այդ
Քաղաքապետարանը գազալցակայանի տեղում դատարկություն է տեսնում (Ֆոտոշարք)
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Ս.թ. հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում պարոն Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար
«Այսպես, որ գնա, Հայաստանը կդառնա անպիտան երկիր».- ասում են գիտնականները (Տեսանյութ)
Հայաստանում հիմնական շարժիչ ուժն այն է, որ որոշ մարդիկ պետք է գումար աշխատեն, իսկ հանքարդյունաբերությունը հեշտ, շուտ ու շատ գումար աշխատելու միջոց է
Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և
Հայ ազգային կոնգրեսի անունից տարածած հայտարարությունը կեղծ է
Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայտնում ենք, որ այս հայտարարությունը կեղծ է: Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են: Հայ ազգայի կոնգրեսի մամուլի ծառայություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց
Նոր հնարավորություններ` Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված կայքերում
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման ուղղությամբ: Մասնավորապես www.Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Զգալի աշխատանքներ են տարվել նաև www.MyYerevan.am կայքը
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ի մասին. Վարչապետ դառնալու եւ ընդհարումներ լինելու ակնկալիքները չարդարացան
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով 2013 թ. ապրիլի 9-ին եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից, եւ եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: «Շատերն ունեին ակնկալիքներ, տարբեր առումներով: Մեկն ուներ ընդհարման ակնկալիք, մյուսը՝ վարչապետ դառնալու ակնկալիք, երրորդն ուներ իր հատուկ վերաբերմունքը, բայց, ակնհայտ է, որ քաղաքացիական պաշարը, քաղաքացիական ռեսուրսը ապրիլի 9- ին ոչ քանակով, ոչ որակով այնպիսին չէր, որ որեւէ մեկի
Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ: Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին
«Մենք ունենք գերշահույթ ունեցող գործարարներ». Բաբկեն Պիպոյան
«Հանրային վերահսկողությունը պետք է իրականացվի պարզ, երկկողմային: Մենք մի քանի հոգով բոլոր ոլորտներում պարտադիր վերահսկողություն ծավալել չենք կարող, ԶԼՄ աշխատողների հետ համագործակցելն այսօր առաջնային պլան է մղվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրային դաշտի խնդիրներից խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Գազի թանկացման հետ մեկտեղ՝ թանկացել են նաև հոսանքի ու տրանսպորտի գները: Անդրադառնալով
Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տանն, իրականում, ավելի շատ զենք է եղել
Զինդատախազությունը հրապարակեց այն զենքերի ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանն էր հանձնել
Մարգարիտա Հովսեփյան. «Մարդիկ իրենց մեկուսացված են զգում, քանի որ չունեն ֆինանսական պայմաններ»
«Եթե բարերարություն, եկեք այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի մարդիկ իրենց հացը կարողանան վաստակել»
Քաղաքապետարանի բացատրությունը. Գոհ լինենք, որ ուղեվարձը 200 դրամ չի դարձել (Տեսանյութ)
Այսօր քաղաքապետարանի մոտ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային քաղաքացիները պահանջում էին, որ քաղաքապետարանի շենքից ներքեւ իջնի եւ իրենց հետ հանդիպի տրանսպորտի վարչության պետը՝ Նավասարդյանը: Սակայն նրա փոխարեն ակցիայի մասնակիցների հետ որոշեց հանդիպել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Ընդամենը մի քանի րոպե հետո նա զղջաց իր քայլի համար, որովհետեւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ակցիայի մասնակիցները 50
Րաֆֆի Հովհաննիսյանը համբերատար եւ երկարատեւ պայքարի կոչ է անում
Սեպտեմբերի 21-ը՝ համահայկական կլոր սեղանի օր