Օրվա լրահոսը
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության Երեկ Ամերիկյան համալսարանի շենքում Եվրահանձնաժողովն ու Եվրահամայնքը Հայաստանի պարենային ապահովության ծրագրի շրջանակներում սեմինար անցկացրին։ Սեմինարին, բնականաբար, մասնակցում էր հայկական կողմը։ Իրենց ողջույնի խոսքը բերեցին վարչապետը. ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները։ Բոլորը նշեցին, որ «Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում առաջնային դեր է հատկացված գյուղատնտեսական հողերի շուկայի ստեղծմանը»։ Կարեւոր ինֆորմացիա էր, որ այս
Թողեք մեր մարզպետին հանգիստ, նա մեզ շատ է պետք
Մեր խոսքը «Առավոտ» թերթի խմբագրին եւ «Փրկեք մեզ մեր մարզպետից» վերտառությամբ հոդվածի հեղինակ Լ. Ավագյանին ուղղելուց առաջ ուզում ենք հարց տալ։ Միթե ձեր մեջ հիվանդագին մաղձը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ այնտեղ է հասել, որ խեղդվելու համար պատրաստ եք դուրս թափել ամեն տեսակի հերյուրանք ու հայհոյանք, բամբասանք ու զավեշտի հասնող «իրական փաստեր»։ Եթե այո, ուրեմն
ՍՈՑՈՒԺԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Հարցազրույց «Սոցուժերի եւ մտավորականների» միության ներկայացուցիչ Հրայր Մարգարյանի հետ -Պրն Մարգարյան, սոցուժերը վերջին շրջանում բավականին ակտիվացել են, նույնիսկ համապատասխան դաշինքով մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ -Սոցիալիստական ուժերի միությունը կազմավորվել է 1997-ի սեպտեմբերին։ Ստեղծված պահից եղել է բավականին ակտիվ, չնայած, միգուցե, միության գործունեությունը քիչ է լուսաբանվել մամուլում։ Միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ, որոնք զգալիորեն նպաստեցին իշխանափոխության մեղմ
Կեղծվելիք ընտրություններ
Ինչպես խոստացել էինք, թերթի շաբաթօրյա համարում «Առավոտը» զրույցի է հրավիրել ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Դավիթ Մելիքյանին։ -Ինչպե՞ս է ընթանում Արմավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացը։ – Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, ըստ էության, ղեկավարում է փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը, որը տարածաշրջանում ճանաչված է որպես ինտրիգների մեծագույն վարպետ։ Հանձնաժողովի նախագահները հիմնականում նշանակվում են նրա
ՄԻ ԾԱԽՍՈՎ՝ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ
Դաշնակցականները երեկ հաջողել էին (վայ թե՝ ընտրակաշառքով) լեզու գտնել մի քանի օր առաջ իրենց դավաճանած երկնային ուժերի հետ, եւ Մայր բուհի 80-ամյակին նվիրված համերգն այս անգամ անձրեւն ու քամին չհարամեցին։ Դաշնակցական ջահելները՝ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից, այսպիսով երկու ազգանվեր գործ արեցին։ Համ նշեցին իրենց սիրելի (հուսով ենք) բուհի 80-ամյակը, համ էլ հարազատ կուսակցությանը ընտրելու
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԽՈՍԵԼ
Ազգային հեռուստատեսությամբ հաղորդվել է, որ մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի են ունենալու լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հարցին, որին մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Եւրոպայի խորհրդում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Շմավոն Շահբազյանի պարզաբանումները խնդրո առարկայի վերաբերյալ «Առավոտը» տպագրել է մայիսի 20-ի համարում, իսկ այսօր ներկայացնում ենք այդ կառույցում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւի
ԼԱՎ ԼՈՒՐ
Վերջերս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն իր աջակցությունը դաշինքին խոստացել է ԱԺ-ում իր հայտնի բոցաշունչ ելույթից հետո։ Այդ ելույթին զուգահեռ պրն Գեղամյանն ամբիոնից «հիշատակեց» նաեւ Վաչագան Հարոյանին. վերջինս էլ՝ ոչ սիրալիր արտահայտություններ էր իրեն թույլ տվել պրն Գեղամյանի հասցեին։ Ու պրն Գեղամյանի խիզախությունից հիացած՝ տեղի
ԱՅՐՎԵԼ ԷՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՇՏԱԲԸ
«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը երեկ իր քարոզարշավը շարունակեց բակային հանդիպումներով։ Թե ինչո՞ւ են նախընտրում բակային հանդիպումները, շտաբի մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանը նկատեց. «Դրանք սարքովի չեն, չեն ուղեկցվում ոչխարներով կամ մատաղներով»։ Այդ կարգի հանդիպումներ կազմակերպվում են այն տարածքներում, որտեղ դաշինքը աջակցում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Երեկ ժամը 20.00-ին բակային քարոզչություն էր նախատեսվել Քոչարի թիվ
Зри в корень
«Մենք մեր կազմակերպության անունը «Արմատ» ենք դրել եւ չենք վախենում ասել, որ արմատական ենք լինելու։ «Արմատ»՝ լավ իմաստով»,- հայտարարեց երեկ «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նա արդեն նաեւ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահն է։ Այն, որ ստեղծվել է այսպիսի կազմակերպություն, «տեղյակ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղյակ են շատերը»։ Քանի որ առայժմ պրն Տեր-Պետրոսյանը
«ՀՐՇԵՋՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՄԱՆՎԵՔ»
Գրականությունից մեջբերումներ անելով խորհուրդ է տալիս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սերգեյ Բադալյանը։ «Իհարկե, ժողովրդի մեջ տագնապ կա, որ այս ընտրությունները եւս կանցնեն հին սցենարով, որոշ ուժեր հավակնում են 80%-ի, ես էլ ամեն անգամ հանդիպումների ժամանակ ասում եմ մարդկանց, որ այդ 80%-ը մենք մի անգամ արդեն տեսել ենք 95-ի հունիսի 8-ին. օպերայի
Ո՛Չ ՕՏԱՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրարշավը, ընդհանուր առմամբ անցնում է ՀՀ օրենքների պահպանման մթնոլորտում։ Այդուհանդերձ, վերլուծելով կատարված խախտումների մասին ստացված ահազանգերը եւ առաջնորդվելով ընտրությունների օրինականության ու բնականոն ընթացքը ապահովելու մտահոգությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-23 հոդվածներով ամրագրված նախընտրական քարոզարշավի դրույթները եւ բացառել իրավախախտումները։ Մասնավորապես պատգամավորության թեկնածուները, համամասնական
Արտաշես Գեղամյանը
Ինչպես միշտ, այս շաբաթ էլ պրն Գեղամյանը նախընտրական հանդիպումների ժամանակ արիաբար պահանջեց ՀՀՇ-ականների արյունը: Ինչպես միշտ, ներկա գտնվողները ոռնում էին հրճվանքից ու հաճույքից՝ սոված-ծարավ ժողովրդին թշնամու կերպար է պետք: Եթե որեւէ մեկին, ասենք՝ ինձ, դուր չեն գալիս արնածարավ ելույթները, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ինձ դուր է գալիս ՀՀՇ-ն: Երախտապարտ կլինեմ, եթե որեւէ մեկը
ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ՝ ԱՆՏԵՂՅԱԿ
Ընտրություններին՝ անտարբեր Քարոզարշավի շրջանակներում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը մայիսի 20-ին այցելեց Ստեփանավան։ Եղանակը բոլորովին էլ բարենպաստ չէր։ Հայաստան ներխուժած ինչ-որ սառը ցիկլոն հյուսիսային շրջաններում սեփական արշավն էր սկսել։ Տեղ-տեղ կարգին էլ ձյուն էր եկել։ ԱԺՄ-ի միտինգ անցկացնելու համար տեղի ՀՅԴ-ի գրասենյակը եղբայրաբար իր բարձրախոսն էր տրամադրել։ Սարքավորումը, թարսի պես, միտինգից առաջ փչացել
Выходи, подлый трус
Ի պատասխան թերթի երեկվա համարում տպագրված «ՀՀ սուրհանդակային ծառայության վաստակավոր աշխատակից Ալեքսան Համբարձումյանի» նամակի (այդպես էր ներկայացել նամակագիրը), վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը թերթին հայտնեց, որ այդպիսի անուն-ազգանունով Երեւանում գոյություն ունի երեք հոգի, սակայն ոչ մեկը չի ապրում Թումանյան փողոցում, չի աշխատել սուրհանդակային ծառայությունում եւ չի կարող առնչություն ունենալ նամակում շարադրված պատմությունների հետ, որոնք, ըստ
ՑԻՆԻԿ ԲԱՆԵՐ ՉԱՍԵՍ
Ընտրողների հետ իր հանդիպումներում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նույն ընտրատարածքում քվեարկվող Արտաշես Թումանյանի մասին հայտարարեց. «Ինքը, հասկանում եք, Դաշնակցությանն է հարում, Դաշնակցությանը հարող է, այսինքն՝ դանակահար»։ Արտաշես Թումանյանն արձագանքելով ասվածին, «Առավոտին» ասաց. «Ե թե դա, իրոք, այդպես է, ուրեմն նա ցինիկ է եւ անդաստիարակ»։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ քվեարկվում են Վանաձորում: Մեր թղթակցի ռեպորտաժը
ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ «Իսկ դուք չե՞ք հոգնել քաղաքականությունից»: Երբ տարիներ առաջ այս հարցը տալիս էի «Երկիր Նաիրիի» էջերից, չէի կարծում, որ կգան «ժամանակներ ավելի դաժան ու դժնի»: Ու այդ «հոգնությունը» կհասնի ճգնաժամային մի ջերմաստիճանի, երբ փոխվում է նյութի (հասկացության, երեւույթի) որակն ու բովանդակությունը: Չէի կարծում, որ տնտեսական տեղապտույտը այնպիսի փակուղի կդառնա, ուր մոլորվում են
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
Այժմ Հռոմի պապից մինչեւ Ռուսաստանի պետդումայի անգրագետ պատգամավորները, ցենտրիստական ընկերությունները հայտարարում են համաշխարհային Քաոսի մասին, ինչը պատկերավոր ճշգրտությամբ կանխագուշակված է նաեւ իշխանությունը պահպանողների հոգեւոր ուսուցիչ Ալիստոր Քրոուլի այլապատումներում։ Սակայն կանխագուշակվող Քաոսի հարձակումը համընկնում է «համաշխարհային նոր աշխարհակարգի» ենթադրվող ուղղահայաց եւ հորիզոնական հարձակմանը։ Նախեւառաջ, ենթադրվող կարգուկանոնը ընդգրկում է պետական սահմանների անքակտելիությունը, ֆինանսական մուլտիպլիկատորների որոշակի մակարդակը, համաշխարհային
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ Խոսրով Հարությունյանը պետական պաշտոնյա չէ Այսպես ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովին եւ նրա նախագահին՝ դատական քննության ժամանակ։ Այդպես էլ գնահատեց դատարանը՝ իր վճռով մերժելով Ռ. Թորոսյանի դիմումը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, ՀՀ ԱԺ պատգամավորացու (վերջին բառի հեղինակը
Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա
Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա Ձեզ է դիմում Հայաստանի սուրհանդակային ծառայության 26 տարվա աշխատակից, ծառայության փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր սուրհանդակային ծառայության աշխատակից Ալեքսան Համբարձումյանը։ Վստահելով Ձեր օրաթերթի անկողմնակալությանը եւ անաչառությանը, ինչպես նաեւ հավատալով Ձեր թերթի խիզախությանը՝ ինձ հույս եմ ներշնչում եւ միայն Ձեզնով եմ տեսնում իմ եւ իմ ընտանիքի հետ կատարվածի հարցի լուծումը։ Ես
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «Հազարամյակներ առաջ Սահարան կանաչ է եղել եւ, հնարավոր է, որ դարձյալ այդպիսին դառնա»,- ասում են Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները՝ ներկայացնելով երկրաբանական արխիվներից վերհանված մի բուսաբանական քարտեզ։ Կլիմայի փոփոխությունը եւ աշխարհը Այնտեղ պատկերված է երկիրը 8500 տարի առաջ, երբ միջին ջերմաստիճանը 2-ով բարձր էր այժմվանից։ Քարտեզը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում,
ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ
ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ Երեկ Ակադեմիայի շենքում հրավիրված գիտաժողովը կարելի է դասել այն միջոցառումների շարքին, որոնք կոչվում են հույժ ձանձրալի։ Թեման հետաքրքիր էր՝ «Միասնություն» դաշինքի ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթների քննարկում։ Բացելով սեմինարը, Տիգրան Թորոսյանը ցանկություն հայտնեց, որ ծրագիրը պետք է լայնորեն քննարկվի, թարմացվի, եւ դա լինի շարունակական գործընթաց։ Այնուհետեւ խոսքը տրվեց ակադեմիկոս Քոթանյանին եւ դոկտոր Ադոնցին։ Քոթանյանը ավելի
Սակագինն, այնուամենայնիվ, 30%-ով բարձրանալու է
Շուրջ մեկ ամիս առաջ «Հայրենիք» խմբի պատգամավոր Արմեն Կիրակոսյանը հայտարարեց, թե ամռանը 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 30 դրամ, դեկտեմբերից՝ 35 դրամ։ Իսկ էներգետիկայի նախարարի հերքումներից հետո խոստացավ ներկայացնել իր հայտարարությունների համար հիմք դարձած փաստաթղթերը։ Քանի որ բավական ժամանակ էր անցել, հետաքրքրվեցինք, թե երբ է վերջապես կատարելու խոստումը, գուցե նման փաստաթղթեր չկա՞ն։ Արմեն Կիրակոսյանն
ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝
ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝ ՈՒԺԵՂ ԿԵՆՏՐՈՆ Պարզվում է, Հայաստանում միջազգային կազմակերպությունները սկսել են այնպիսի սեմինարներ կազմակերպել, որոնք նպատակ ունեն ոչ այնքան գալ ու դաս տալ (ինչպես գրեթե միշտ վարվում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները), այլ ներկայացնելով իրենց ծրագիրը, ընդունել առաջարկություններ, քննարկման դնել դրանք եւ հաշվի առնել ծրագրի վերջնական մշակման ժամանակ։ Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը
Մատնիչ աղմուկ
Բաց նամակ Արամ Աբրահամյանին Պարոն գլխավոր խմբագիր։ Ձեր թերթը, հասկանալի նկրտումներով, հատկապես վերջերս չափազանց հաճախ է հոլովում Արտաշես Գեղամյանի անունը՝ մանր ու միջին տրամաչափի առիթներ փնտրելով թունալի խայթոցների համար։ Բնավ մտադիր չէինք դրանց արձագանքելու, սակայն մայիսի 15-ի համարում «Վարդան Մամիկոնյան» ստորագրությամբ հրապարակումը, նույնիսկ «Առավոտի» չափանիշներով խախտում է պարկեշտության ու բարեկրթության բոլոր սահմանները։ Մի կողմ թողնենք
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ
«Մեր մարզպետը ամեն տեղ հայտարարում է, թե գնել է ձեր թերթը»,- մեղադրում են մեզ Արարատի մարզից մեր թերթ այցելած ընթերցողները։ Մենք էլ որոշեցինք Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ումից եւ ինչպիսի գումարով է նա գնել «Առավոտը» կամ այս դեպքում՝ խմբագրակազմին։ -Կոնկրետ մարդ չի եկել խմբագրություն եւ նման բան չի ասել։ Խոսքը նամակի մասին է։
ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՉԽԱՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԵԶԴԻՆ ՀԱՅ Է
Երեկ վաղ առավոտյան կառավարության ընդունելությունների տանը կնքվել էր Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որը ստորագրել էին Հայաստանի պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը եւ Բելառուսի ՊՆ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չումակովը։ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որն անցկացվեց մայիսի 18-20-ը, մասնակցում էին նաեւ ՌԴ ՊՆ պատվիրակությունը ՌԴ ՊՆ, մարշալ Իգոր Սերգեեւի, Ղազախստանի ՊՆ, գեներալ-գնդապետ
«ՊԱՏՈՒՀԱՆՍ ԷԼ ՉԵՆ ՋԱՐԴԵԼ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԻՇԵՄ»
ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ -Պարոն Նազարյան, ընտրարշավը հետաքրքիր փուլ է մտել, ընտրակաշառքները մեկ առանձին վերցրած ընտանիքին՝ հասնում են մինչեւ 50, 100 դոլարի։ Սրա կողքին՝ ասֆալտապատում, այլ դրսեւորման ընտրակաշառք։ Ձեր հեղինակած «Քաղաքացիական օրենսգիրքն» ինչպե՞ս է կարգավորում այդօրինակ հարաբերությունները։ – Երիտասարդ տարիներիս մի ցինիկ ընկեր ունեի՝ ասում էր՝ զարմանում եմ՝ քրեական օրենսգիրքը, պետությունն ինչ գործ ունի կաշառակերության հետ։ Կաշառակերությունն
ԼԱՎ ԼՈՒՐ
Նիկոլայ Կոլեսնիկովի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Նա փաստորեն արդեն առողջ մարդ է, հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն առայժմ ապրում է հիվանդանոցում։ Երեք շաբաթ անց Կոլյան տուն կմեկնի եւ բժիշկների ասելով կարող է նույնիսկ ամուսնանալ եւ առողջ երեխաներ ունենալ։ Հայաստանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Վարդան Ալոյանը հայտնեց, որ Կոլյան ուզում է տուն գնալ, աշխատանքի
Ի՞նչ է ուզում մեզանից Ահարոն Ադիբեկյանը
Ինչպե՞ս է հայ ընտրողը (եւ ոչ, ասենք, ուզբեկ կամ գագաուզ) ընկալում իր ձայնը։ Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրությունը մեկի համար գաղափարի ընտրություն է։ Կանանց համար իրենց ձայնը «մի ինտիմ բան է», որը պետք է տա միայն նվիրյալին (պրն Ահարոնը հավանաբար լավ չի պատկերացնում, որ նվիրյալները՝ անգամ ազգի, կանանց «ինտիմ բաներից» ձայնը չէ, որ
ԵՐԱԶՈՒՄՍ ՄԻ ԹԵՐԹԻԿ, ՄՈՏՍ ԵԿԱՎ ՀԱՐՑՄՈՒՆՔԻ
… Ո՞նց էր համը ԱԻՄ-ի Ի՞նչ արդյունք, օգուտ եւ, վերջապես, իմաստ կարող է ունենալ որեւէ սոցիոլոգիական հարցում Հայաստանում։ Այն էլ՝ ընտրությունների, թեկնածուների հետ կապված հարցումներով։ «ԱԻՄ+» դաշինքը երեկ Հայաստանի տարբեր մարզերում սոցհարցում էր անցկացնում։ Հարցերը երկուսն էին՝ 1) 1998-ի մարտի 16-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ո՞ւմ եք տվել ձեր ձայնը, 2) 1999 թ. կայանալիք


















































