Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ վերընտրվեց քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը

Հունվար 18,2014 16:20

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովը: Ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը ներկայացրեց 2012-2013 թթ. ընթացքում Ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում քաղաքագիտական մտքի զարգացման գործում: Հաշվետու ժամանակաշրջանում ասոցիացիան որպես համակազմակերպիչ մասնակցել է չորս ռազմավարական քաղաքական ֆորումների և միջազգային գիտաժողովների կազմակերպմանը, այդ թվում`2012  թ. փետրվարին Ստեփանակերտում կայացած «ԼՂՀ անկախության 20 ամյակը. իրողություններ եվ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը, 2012 թ. նոյեմբերին Երևանում կայացած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ռազմավարական  քաղաքական  ֆորումը, 2013  թ. հունիսին
Երևանում կայացած «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը և Ստեփանակերտում 2013 թ. հոկտեմբերին կայացած    Արցախի ազգային ազատագրական շարժման 25 ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Պաշտպանության նախարարության հետ համատեղ հաշվետու ժամանակաշրջանում Ասոցիացիան ձեռնամուխ է եղել Պաշտպանական անվտանգային տերմինների բացատրական  հայերեն – ռուսերեն –անգլերեն, ռուսերեն – հայերեն, անգլերեն – հայերեն բառարանների կազմման աշխատանքներին: 3000 բառ-տերմին պարունակող պիլոտային  բառարանը հանձնված  է տպագրության, իսկ 12000 բառ-տերմին պարունակող բառարանի տպագրությունը նախատեսված է 2014 թ.: Ասոցիացիան Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ 2012 թ. հրատարակել է «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույց» գրքույկը:

Հաշվետվության քննարկումից հետո Համաժողովը ձեռնամուխ եղավ ասոցիացիայի ղեկավար մարմինների ընտրությանը: Ասոցիացիայի խորհրդի անդամներ ընտրվեցին քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Արտակ Զաքարյանը, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Վազգեն Մարգարյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարգարովը, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

Ասոցիացիայի նախագահ վերընտրվեց քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը, փոխնախագահ՝ քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանը: Գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Համաժողովը  ընդունեց «1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի և դրանց հաջորդած` զորք մտցնելու վերաբերյալ ճշմարտության խեղման` ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին» հայտարարությունը՝ հունվարի 20-ին Ադրբեջանում պատմական իրողությունները խեղաթյուրող զանգվածային միջոցառումների անցկացման նախաշեմին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031