Օրվա լրահոսը
Ըստ հաղորդման` քաղաքացին ծեծել է ավագ օպերլիազորին
Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ. Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող
Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը. «Փաստինֆո»
«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բղդասարյանը: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս
Հունվարին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը
Մոսկվայում մեկ օրում երկու այլազգի է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթասկզբին երկու սպանություն է տեղի ունեցել այլատյացության հողի վրա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի արևելյան մասում գտնվող ծաղկի փոքրիկ կրպակում 20-ամյա ղրղըզստանցի արտագնա աշխաատող է սպանվել։ Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանը հայտնել է, որ երիտասարդը Մոսկվա էր ժամանել ընդամենը երկու շաբաթ առաջ։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է մեկ այլ այլազգի արտագնա աշխատողի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Ամանորին հայերս ընդամենը 3 կոկորդիլոս ենք կերել. pastinfo.am
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել: Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել: Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի,
Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր,
Ծուխ է նկատվում
Հունվարի 8-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.01-ին մարվել՝ 09.08-ին: ԱԻՆ
Դեպի «Ազատության» հրապարակ ճանապարհին
«Քաղաքագիտական» նոր վերլուծություն ներկայացնելու անհրաժեշտություն գուցե էլ չլինի՞
Հրդեհ Ոսկեհատ գյուղում
Հունվարի 8-ին, ժամը 07.47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.03-ին, մարվել 08.30-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 6 քմ: ԱԻՆ
Շիրակի մարզում վարորդը Opel-ով բախվել է քարին. 34-ամյա կինը մահացել է. shamshyan.com
Հունվարի 7-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում, Մարալիկ քաղաքի գլխավոր մուտքի մոտ ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ըստ shamshyan.com– ի, պարզվել է, որ Opel մակնիշի 34 VL 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շիրակի մարզի բնակիչ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին
Արգելափակվել է ավտոմեքենա
Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում: Փրկարարներն արգելափակումից
Տոն օրերին կապանցիները ստիպված են լինում երթեւեկել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներով
Կապանցիները տոն օրերին բարեկամներին հյուր գնալու եւ Նոր տարին շնորհավորելու համար ստիպված են լինում օգտվել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներից: Այս օրերին Մ. Ստեփանյան փողոցից Բաղաբերդի ծայրամասային թաղամաս հասնելու համար բնակիչները պետք է սառած փողոցներով իջնեն քաղաքի կենտրոն՝ 6 համարի ավտոբուսով տվյալ թաղամաս գնալու համար, քանի որ Մ.Ստեփանյանից դեպի քաղաքի մյուս ծայրամասը սպասարկող 15 համարի երթուղային տաքսին
Ռուսներին հրավիրում են Սուրբ Ծնունդը նշել արքայական ընտանիքում, իսկ Նոր տարին` ԽՍՀՄ-ում (ֆոտոշարք)
Մոսկվայում բացվել է «Սուրբ Ծնունդը արքայական ընտանիքում եւ Նոր տարին` ԽՍՀՄ-ում» խորագրով ցուցահանդես: Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցուցադրությունը նվիրված է վերջին ռուս կայսրի օրինակով՝ Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Ցուցադրության մյուս բաժինը պատմում է ԽՍՀՄ-ում Նոր տարի տոնի հայտնվելու մասին:
Պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերն անվանել է «ծուռ հայելիների թագավորություն»
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերով չափից ավելի տարվածությունը համեմատել է «ծուռ հայելիների թագավորության մեջ խորասուզման հետ»: Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կարծիքով՝ սոցիալական ցանցերում շփումը վկայում է մարդկանց հոգեւոր ճգնաժամի մասին: Այսպիսի կարծիք, ըստ RBC.ru կայքի, պատրիարքը հայտնել է «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ամանորյա հարցազրույցի ընթացքում: «Ես գիտեմ մարդկանց, որոնք օրերով նստում են համակարգչի
Գիտնականներ. Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան
Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան: Այս մասին, ըստ Петербургский дневник կայքի, հայտնել են ճապոնացի գիտնականները: Ցուրտը նույնիսկ տարածվել է մերձարեւադարձային վայրերի վրա: Գիտնականների տվյալներով՝ Երկրի վրա եղել է 15 սառցե դարաշրջան: Դրանցից յուրաքանչյուրը տեւել է 10 հազար տարի: Ահա այժմ եկել է սառցե դարաշրջանի միջեւ առկա հերթական ժամանակահատվածի ավարտը: Ռուս գիտնական Խաբաբուլլո Աբդուսամատովը,
ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքների պատճառով փակվել են հազարավոր դպրոցներ և գրասենյակներ. amerikayidzayn.com
Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝, ներառյալ` ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները:
Ինչպես են տոնել Սուրբ Ծնունդը Եվրամայդանում (տեսանյութ)
Ռուսական НТД ալիքի ներկայացմամբ՝ Ուկրաինայի ընդդիմությունը բոլոր ցանկացողներին հրավիրել է մասնակցելու «Եվրամայդանում» Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը այնտեղ մարդկանց հյուրասիրում էին ավանդական ուտեստներով եւ անցկացնում ծիսակատարություն: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում դեռեւս չի դադարում եվրաինտեգրման կողմնակիցների անժամկետ ցույցը: Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը: Ուղղափառ Սուրբ Ծննդին հազարավոր մարդիկ եկել էին նշելու տոնը վրանային
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 17:30-ի դրությամբ Բաղրամյանի տարածքում թույլ ձյուն է տեղում: Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական
Հոռոմ գյուղում ինքնաշեն ջեռուցման կաթսա է պայթել
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.): Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման
Գիտնականները ստեղծել են առաջին ատամի խոզանակը, որը միանում է համացանցին
Ֆրանսիացիների ներկայացրած ատամի խոզանակը պետք է մաքրի բերանի խոռոչն ամբողջությամբ: Գրում է rosbalt.ru-ն: «Արդյունաբերության այս ճյուղը երկար ժամանակ է չի աճում: Գաղափարն այն է, որ պետք է մաքրել ոչ թե արագ, այլ խելացի եղանակով»,- ասել է խոզանակի հեղինակ Լոիկ Ցեսոտը: Kolibree անունով ատամի խոզանակը ունի սենսոր, որը ցույց է տալիս քանի ատամի քար է պոկվում
Սերժ Սարգսյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայություն
Իրավաբանները պատրաստվում են դատի տալ հանգստավայրի տիրոջը
Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է մտահոգել բժիշկներին: «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հետ տեղի ունեցած միջադեպով սկսել են զբաղվել ամենափորձառու իրավաբանները, մասնավորապես, Ֆրանսիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի իրավաբան Մորիս Բոդեշեն: Նրանց հետաքրքրում է, թե այն հատվածը, որտեղ ընկել է Շումախերը, արդյո՞ք, ճիշտ էր նշագծված եւ տեսանելի՞ էր, արդյոք, պաշտոնական դահուկուղու սահմանագիծը: Գերմանական «Bild» հանդեսի փոխանցմամբ,
146 վանաձորցի բարեգործական ճաշարանում է հագեցնում քաղցը
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում գործող ճաշարան այցելում են նաեւ ընտանիքներով: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Վանաձորում գործող բարեգործական ճաշարանում սնվում են 146 վանաձորցի: Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք: «Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel 2014» գերմրցաշարին
Հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հունվարի 11-26-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվելիք «Tata Steel 2014» շախմատի ավանդական գերմրցաշարի ուժեղագույնների պայքարին: Արոնյանի մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լենիեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորտը, Լյուկ վան Վելին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Էլբակյան.«Հռոմի պապից ավելի կաթոլիկ կարծիքներ են հատնում». Hayeli.am
Hayeli.am. Հարցազրույց դերասան Արմեն Էլբակյանի հետ: Պարո՛ն Էլբակյան, անցնող` 2013 թվականին թեժ քննարկումներ էին գնում, թե Հայաստանի համար արտաքին քաղաքական ո՛ր վեկտորն է ճիշտ՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Ի վերջո ընտրեցինք Մաքսային միությունն ու Ռուսաստանը: Անձամբ Ձեզ ո՞ր ուղղությունն է սրտամոտ: Ես միշտ դեպի Հայաստան եմ գնում և նրանց հետ եմ, ովքեր ինձ հետ գնում
Տաթեւ Աբրահամյանը շրջանցեց հայրենակիցներին
ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում ընթացող շախմատի «Bay Area International» մրցաշարի յոթերորդ տուրից հետո կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 4,5 միավոր եւ շրջանցել իր երեք հայրենակիցներին՝ հանգրվանելով 18-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Սամուել Սեւյանը 4,0 միավորով 25-րդն է: Ազգային վարպետներ Տիգրան Իշխանովը եւ Հայկ Մանվելյանը 4,0 եւ 3,0 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 29-րդ եւ
Բնակարան և աշխատանք. ահա անօթևան ընտանիքների սպասելիքները նոր տարում (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն Ամանորի նախաշեմին, օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Շիրակի մարզի նաև այլ բնակավայրերի տնակներում բնակվող ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է: Առավել մանրամասն՝ տեսանյութում, առանց մեկնաբանության. «Շիրակ կենտրոն»


















































