Օրվա լրահոսը
Արծվիկ Մինասյան. Ազգային ժողովը հանձնվել է կառավարությանը
Հատված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից: – Ըստ Ձեզ, որոնք են ԱԺ այս նստաշրջանի ձախողումները։ – Բացասականը այնքան շատ է, որ դրականը կարծես մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Ինչպես նշեցի, առաջին բացասական կողմը՝ կառավարության անպատասխանատու վարքագծի հաստատումն էր Ազգային ժողովի մեծամասնության կողմից։ Երկրորդը՝ բիզնեսի կանոնների ոտնահարման ակնհայտ փաստերն են։ Եվ վերջապես երրորդ բացասական օրինակը
Նաիրա Զոհրաբյան. «Վերջին շրջանում ակնհայտորեն փորձ է արվում կեղծ քաղաքական օրակարգեր ձեւավորել»
Պարզապես մենք իրական քաղաքական օրակարգերի մասնակից ենք մեզ համարում, ու որեւէ մեկը մեզ չի կարող կեղծ եւ կրկեսային օրակարգերի մասնակիցը դարձնել։
Վարուժան Հոկտանյան. «Հայաստանում շարքային մարդիկ չեն ուզում պայքարել կոռուպցիայի դեմ»
Ըստ «Թրանսպարենսի ինտերնեշնլ» կազմակերպության ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկացողների քանակով Հայաստանի տվյալները ռեկորդային են, մեր մարդիկ չեն հավատում, որ իրենց պայքարն արդյունավետ կլինի եւ չեն ուզում պայքարել
Աշխարհի ամենաերկար տոլման պատրաստելու համար պիտի գտնեն աշխարհի ամենամեծ խաղողի տերեւը
Վաղը «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ կանցկացվի Տոլմայի ավանդական փառատոնը։ Փառատոնի մասնակիցները հույս ունեն պատրաստել աշխարհի ամենաերկար տոլման եւ դրանով իսկ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ «ՉԻ» – Խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ, որ աշխարհի ամենաերկար տոլման պատրաստելու համար պիտի գտնեն աշխարհի ամենամեծ խաղողի տերեւը կամ կաղամբի թերթը (նայած, թե ինչ «նոմինացիայով» են պատրաստվում հայտնվել Գինեսի գրքում): Խնդիրն
Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է
Հուլիսի 8-ին, ժամը 11.10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1939 թ. ծնված Սերյոժա Մակարյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 18.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ս.
Հայաստանում է մեր թանկագին Կյանք Ապրուստիչը
Այս շաբաթը Հայաստանում մեկնարկեց կյանքի թանկացման իրողությամբ։ Հուլիսի 7-ից, ինչպես հայտնի է, սովորական սպառողների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը 156 դրամ է, նախքան այդ եղած 132 դրամի փոխարեն։ Միաժամանակ 8 դրամով բարձրացել է նաեւ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը (ցերեկային)՝ նախկին 30 դրամից հասնելով 38 դրամի։ Առանց փորձագետների դիտարկումների էլ պարզ է, որ այս թանկացումները
Սուրիկ Խաչատրյանի տանից խուզարկությամբ 9 միավոր զենք է առգրավվել
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ՀՀ զինվորական դատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը. 1. ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ 1. «Բերետտա» մակնիշի ատրճանակ, որը, ըստ գործով ձեռքբերված տվյալների, գտնվել է Ավետիք Բուդաղյանի մոտ – գրանցումը ճշտվում է, 2.Որսորդական հրացան «Բեկաս-Ավտո», N
Այսօր Ունիվերսիադայի 4-րդ օրն է
Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի չորրորդ օրը, բացի եզրափակչի ուղեգրի համար պայքարող մեր երկու բռնցքամարտիկներից, այսօր հանդես են գալու +100 քաշային Ազատ Աբրահամյանը, որը գոտիներով ըմբշամարտի դասական կորեշ մրցաձեւի 1/16 եզրափակչում մրցելու է ղրղզստանցի Բեկբոլսուն Կուշուբակովի հետ, ինչպես նաեւ ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը: Նրա մրցակիցը տատամիում ճապոնացի Տոմոֆումի Տակայոն է:
ՀՀԿ-ականների խոփը Պռոշյանում քարին դեմ առավ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ստեղծված վիճակը լավագույնս արտացոլում է Հայաստանում առկա բարոյաքաղաքական ճգնաժամը։ Հուլիսի 14-ին գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության համար ծավալվող պայքարն ի ցույց է հանում ժողովրդավարությունից եւ բարձր արժեքներից խոսող գործող իշխանության հայտարարությունների եւ իրական գործելաոճի միջեւ առկա խզումը։ Այն, որ Հանրապետականը թույլ տվեց, որպեսզի Պռոշյանի սպանված գյուղապետի հետ հակասություններ, պռոշյանցիների հավաստմամբ՝ անգամ
Կարեն Անդրեասյանը զգուշավոր է եւ չի ոգեւորվում Արթուր Բաղդասարյանի հայտարարություններից
Մեր օմբուդսմենը շատ հաճախ շատ լուրջ զեկույցներ է գրում, որոնք հաճախ դառնում են ոչ լուրջ քննարկման առարկա
Ավտոբուսներով արտագաղթում են՝ վերցնելով ներքնակներն ու կաթսաները
«Յորղան, դոշակ գրկած գնում են, էդպես մեկ էլ երկրաշարժից հետո ենք տեսել Վանաձորում»,- պատմում էին վանաձորցիները։ Պարզեցինք, որ նախկին արդյունաբերական հզոր քաղաքում վերջին ամիսներին արտագաղթն այնպիսի թափ է հավաքել, որ սնկի նման աճում է ավտոբուսներով ուղեւորափոխադրումներ իրականացնողների թիվը։ Այս գործն այնքան եկամտաբեր է դարձել, որ դրանով սկսել են զբաղվել անգամ այլ պրոֆիլով աշխատող ընկերությունները։ Օրինակ,
Վարուժան Հակոբյանը մահվան ճակատամարտով հաղթեց «Համաշխարհային օփենում»
Ամերիկայի Արլինգթոն քաղաքում ավարտվեց շախմատի «Համաշխարհային օփեն» միջազգային հեղինակավոր մրցաշարը, որում հաղթող ճանաչվեց ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը՝ 6,5 միավոր: Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ավարտին մի քանի շախմատիստտներ վաստակել են հավասար միավորներ եւ հաղթողին որոշելու համար կազմակերպիչները նրանց միջեւ անցկացրել են, այսպես կոչված, «արմագեդոն»՝ մահվան մրցաշար: Այստեղ հայ գրոսմայստերն ամենից ավելի հաջող է
Եվրոպական կառույցները կաջակցեն Հայաստանին
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում իր բացման խոսքում նկատեց, որ «երկար սպասված ռազմավարության հաստատումը կարեւոր զարգացում էր Հայաստանի համար»: Ըստ նրա, դեռեւս ընդունվող ծրագրի հետ այն լինելու է ուղղորդող փաստաթուղթ Հայաստանի համար. «Մշտադիտարկումը կարեւոր գործընթաց է ու
Փաստաբանի պնդմամբ՝ տեսանյութն այնպես է մոնտաժված, որ համահունչ լինի զինդատախազի սկզբնական հայտարարություններին
Իրենց մեղքի մասին վարկածը շրջանառության մեջ է դրվել 2 աղբյուրներից՝ զինդատախազի հապճեպ, միակողմանի հայտարարություններից, գումարած այդ մոնտաժված տեսանյութը։ Այդ 2 գործոնները հաշվի առնելով, հասարակությանը ապատեղեկացրել են՝ ձեզ համար երեւի հասկանալի նպատակով։
«Պռոշյանի գյուղապետի թեկնածուները բարոյական մահ են ապրելու». Կանխատեսում է ինքնաբացարկի դիմած թեկնածուն
Պռոշյանի գյուղապետի թեկնածու Ցոլակ Գրիգորյանը իր ինքնաբացարկի պատճառը բացատրում է գաղափարական պայքարի բացակայությամբ: «Եթե մրցակցությունը չի գնում գաղափարական, ծրագրային կամ բուն համայնքը զարգացնելու, այլ համայնքում իշխանություն ունենալու ուղղությամբ է գնում, բնականաբար, նպատակները արդեն շեղվում են: Այս դեպքում արդյունավետ չի լինելու: Հանրապետական եւ դաշնակցական թեկնածուներն այս խնդիրն ավելի են խորացրել՝ անընդհատ պայքարելով միմյանց դեմ, մոռանալով, որ
ՄԻՊ. «Դատարանի գեղեցիկ շենքում պետք է արդարություն լինի»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «մեծ ակնկալիքներ» է կապում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հետ. «Այն շատ կարեւոր եւ ուրույն հանձնաժողով է: Այս ռազմավարությունը լավ հենք է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լավ աշխատանք կատարելու համար»: Այսօր, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի
Մանկապարտեզը փորձում են քանդել եւ կառուցել այլ շինություն, որը պատկանում է Գագիկ Բեգլարյանի՞ն
Այսօր տիկին Բախշյանը հերթական հարցադրումով է հանդես գալու։ Օրինակ, տեղեկացել են, որ դպրոցների տնօրեններն այս օրերին ուսուցիչներին սպառնում են, թե համատարած կրճատում է սպասվելու։ Նմանատիպ սպառնալիքները կոռուպցիոն նպատակով են արվում։ «Ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետարանն անհանգի՞ստ է, որ դպրոցում տնօրենի հետ կապված այսպիսի փաստեր են բացահայտվում, որն իրականություն է։ Մտահո՞գ է արդյոք դրա մասին, թե՞ իրենց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Էրեկ գիշեր բախտս կարդաց Ծեր գնչուհին՝ անունն Ասյա: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մտեք Եվրասիա:
Արթուր Բաղդասարյան. «Ծրագիրը բավականին հավակնոտ է, այն իրականացնելը դժվար է լինելու»
«Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ կան: Հայաստանի հետ վերջին որոշ դրական արդյունքները համատեղ աշխատանքի արդյունքում կարող են բերել դրական արդյունքների»,-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում ասաց միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հիշեցրեց, որ երեք տարի փաստաթուղթը գտնվել է շրջանառության մեջ,
Ունիվերսիադայում Հայաստանը համալրել է մեդալակիր երկրների շարքը
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանի ուսանողական մարզական հավաքականն ապահովել է առնվազն երկու բրոնզե մեդալ: Բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը՝ 64 կգ քաշային կարգ եւ Հենրիկ Մոկոյանը՝ 56 կգ, մտել են կիսաեզրափակիչ, իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այսօր նրանք երկուսն էլ ռինգում պայքարելու են եզրափակիչ անցնելու համար: Արթուրի մրցակիցը մոլդովացի Դմիտրի Գալագոտն է, իսկ Հենրիկինը՝
Ավտոմեքենան շրջվել է ձորակը
Հուլիսի 9-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլ. ցանցի դիմաց ավտոմեքենան շրջվել է ձորակը և այրվում է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Արծվի արձանի մոտակայքում, «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 LD 471 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել
Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի «պրոդուկտը» (Տեսանյութ)
Ինչպես մեռելոցի կամ հանգուցյալներին հիշատակի օրերը Հայաստանում դարձան ոչ աշխատանքային: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ դա վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի համատեղ «պրոդուկտն» է: Մանրամասները՝ այստեղ
Միրչա Լուչեսկու. «Շախտյորն» արդեն այն թիմը չէ»
«Չերնոմորեցի» հետ Ուկրաինայի սուպերգավաթի համար հանդիպմանը Օդեսա մեկնելուց առաջ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է. «Հիմա մեր թիմն ուրիշ է: Դուք պետք է որ պատկերացնեք, որ, երբ հինգ-վեց ֆուտբոլիստ է փոխվում, թիմն ուրիշ է դառնում: Հիմա մենք սկսում ենք բարձրանալ այն խաղամակարդակին, ինչ ունեինք: Դա այնքան էլ հեշտ չէ»:
Ձերբակալել են գիշերային Գյումրիում պատմություններ սարքած երիտասարդին
Հենց նոր ոստիկանական մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու «Նիվեա» կոսմետիկայի խանութի սեփականատիրոջ որդին՝ 20-ամյա Համլետ Թումասյանը: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում գտնվող կոշիկի, օծանելիքի տաղավարներին` դրանք ավերակ դարձնելով: Ըստ Գագիկ Շամշյանի, Գյումրիում շրջանառվում էր վարկած
Շարլ Ազնավուր. «Դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ ուռած չեն» (Տեսանյութեր, ֆոտոշարք)
Այսօր Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: «Մաեստրոն հրավիրում է»,-մուտքի մոտ հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն, շրջեց հարկերով, վայելեց Գեւորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան: «Մաեստրո, երբեւէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»,-հետաքրքրվեց Գեւորգ Դաբաղյանը: «Նվագած եմ, բայց թուշերս այդչափ
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» փոխարինելու է Մարիո Գյոտցեին
Դոնեցկի «Շախտյորի» արդեն նախկին եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ մեկնել է Դորտմունդ եւ արդեն անձնական պայմանագիր ստորագրել Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակչի մասնակից «Բորուսիայի» հետ, գերմանական մամուլի տեղեկություններով փոխարինելու է «Բավարիա» տեղափոխված հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովսեփ Խուրշուդյան. «Գագիկ Հարությունյանը ապատեղեկատվություն է տարածում»
«Գագիկ Հարությունյանը, երբ որ ասում է, որ հիմնավոր փաստարկներ չի ներկայացվել, ուղղակի ապատեղեկատվություն է տարածում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությանն այսպես արձագանքեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ օրերս Գագիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի։ Դուք չեք տեսնի
Omega. «Մոլդովայի հայ համայնքը պահանջում է Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը»
Մոլդովայի հայերը խորհրդարանից պահանջում են մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուի հրաժարականը, որը հուլիսի 4-ին Համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս ասել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, Խոջալույում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործել»: «Օմեգա» լրատվականի հետ զրույցում հայ համայնքի անդամ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանն ասել է, որ հայ համայնքը հայտարարությամբ է հանդես
Ինքնասպանության փորձ էր կատարել, ստիպել էր երեխաներին մկնդեղ խմել
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 6-ին դատավոր Վահագն Մելիքյանը հրապարակել էր Քրիստինե Գալստյանի դատավճիռը: Երկու անչափահաս երեխաների մայրը, որը մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր ազատազրկման տասներկու տարվա ժամանակով, իսկ նրա ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը փոխվել էր եւ նա դատական նիստերի դահլիճում կալանավորվել էր: Քրիստինե
The Alpena News. Հայաստանի ծանր կյանքից՝ ԱՄՆ-ում կարուսել
Մարկզ Արզոյի սիրած զբաղմունքը իրեն հիշեցնում է Հայաստանում կարուսել նստելու դժվարությունները: Լաս Վեգասի ցուցահանդեսում Արգենտինայում պատրաստած ու նրա ձեռքով ներկած կարուսելը գնահատվել է 280 000 դոլար: Գրում է «Ալպենա նյուզ» լրատվականը: Արզոն պատմել է, որ իր մանկության տարիներին, երբ ինքն ապրում էր Հայաստանում, նրա ընտանիքը շատ աղքատ էր. «Ես հերթում սպասում էի՝ կարուսել նստելու», – ասում