Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ֆեդերացիային «քցած» կազմակերպությունից մարդ է ձերբակալվել

Նոյեմբեր 27,2013 22:44

Քիչ առաջ զանգահարեց ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը եւ Aravot.am-ին տեղեկացրեց, որ պատվիրակությունը, որը  Բրազիլիայում պետք է մասնակցեր դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային, արդեն թռել է եւ վաղն առավոտյան 10-ին կլինի Բրազիլիայում, իսկ վաղը չէ մյուս օրը կմասնակցի մրցումներին: Այն ինչ տարածված է էլեկտրոնային ԶԼՄ-ներում, նա  որակեց աղմուկ ոչնչից:

Հարցրինք, իսկ տոմսի հետ կապված խնդիր մի՞թե չի եղել, հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ հրապարակումների, օդանավակայանում պարզվել  էր, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն: Եվ նույն աղբյուրի փոխանցմամբ, պատճառն էլ այն էր, որ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։
«Պրոբլեմ եղել է, տոմսի խնդրի հետ կապված անճշտություններ են եղել, այժմ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Մենք պահանջել ենք փոխհատուցում»,-տեղեկացրեց պարոն Մեհրաբյանը:

Ապա հավելեց. « Բոլորիս տոմսեր տրված  են եղել, ուղղակի ժողովրդական խոսքով ասած՝ մեզ «քցել» էին: Մարդիկ օդանավակայանում պարզել էին, որ իրենց տոմսը գնված է մինչեւ Դուբայ: Մենք այդ տոմսերը ձեռք էինք բերել լրիվ օրինական ճանապարհով, մրցույթ էր հայտարարվել «Գնումների մասին» օրենքի համաձայն: Մենք հայտարարություն էինք տվել, հինգ կազմակերպություն մասնակցել էր, շահել էր մի կազմակերպություն, որն էլ «քցել» է մեզ»:

ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի նախագահը մեր զրույցի պահին չմտաբերեց կազմակերպության անունը, խոստացավ ավելի ուշ ասել, միայն հավելեց, որ այդ կազմակերպությանն արդեն դատի են տվել, նրանով զբաղվում են իրավապահները: Մեր զրուցակցի ասելով. «Այնտեղ մի կին կա, նույնիսկ ձերբակալել են»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

           

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930