Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դեսպան Ղարիբջանյանի հանդիպեց Քաթարի Պետության էմիրի հետ

Նոյեմբեր 27,2013 20:55

Նոյեմբերի 25-ին Քաթարում ՀՀ դեսպան  Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերը հանձնեց Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:

   Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթեց նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:

Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930