Օրվա լրահոսը
Պարսիկը հայ աղջիկներ է «մատակարարել» Հայաստան ժամանող պարսիկ տղամարդկանց. Pastinfo.am
Pastinfo.am. 32-ամյա Մոհամմադ Հոսսեինին Հայաստանում զբաղվել է պարսիկներին հայ աղջիկներ մատակարարելով։ Բնակվելով Երեւանում՝ նա Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր կանանց հետ և 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց նրանց ապահովել հաճախորդներով։ Ընդ որում, հաճախորդների դերում հիմնականում հանդես են եկել ազգությամբ պարսիկ տղամարդիկ։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուրուգվայական բարձր մակարդակի հարաբերություններին: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական կապերը կարեւոր դեր եւ նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Լուիս Ալմագրոն
ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն
Նոյեմբերի 22-ին ՄԱԿ- ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները: Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:
Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ
Parliament.am. Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները դժգոհ են, Լեւոն Թոքմաջյանը դիտավորություն է տեսնում
Aravot.am-ի հետ զրույցում հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որը ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի հեղինակն է, ասաց, որ նեղսրտած է: Պատճառը` քանդակի հետ կապված, երգչուհու հարազատների դժգոհությունն է: Լեւոն Թոքմաջյանը, ներկայացնելով ողջ ճշմարտությունը, առ այն, թե ինչպես է եղել, որ ինքն է հանձն առել դառնալ քանդակի հեղինակը, պատմեց. «Անցյալ տարի, երբ նրա քրոջ
Հայաստանը դեռ 2000 թվականից հոգեկան խնդիր ունեցողների համայնքային մակարդակով օգնություն ցուցաբերելու աշխատանքներ է սկսել
Հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը սկսեց իր աշխատանքներն այսօր «Կոնգրես» հյուրանոցային համալիրում։ Բացմանը ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ողջույնի խոսքը, որը դրական է գնահատում այս նախաձեռնությունը և մեծ սպասելիքներ ունի այս ծրագրից։ Բացմանը իրենց ողջույնի խոսքն ասեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի
ՍԴՀԿ-ն որոշել է ուժեղանալ
«Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը»,-ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքում, որն այսօր ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը` ՍԴՀԿ 9-րդ համագումարում: Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով, ապա հնչեց կուսակցության օրհներգը: Համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայի զոհերի հիշատակը: «Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանն էլ իր
Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կհիմնի
«Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ դատական վերջին ատյանն օրերս վերահաստատեց առաջին ատյանի որոշումը` կուսակցության կնիքը, գերբը, դրոշը եւ գույքը Գեւորգ Պերկուպերկյանի ՍԴՀԿ-ին փոխանցելու մասին: Տիկին Սարգսյանն ասաց, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի
Մայրաքաղաքում լրացուցիչ ծառատունկ կիրականացվի
Ծառերի լրացուցիչ քանակ է բերվել՝ 3000 գնդաձև ակացիա և սոսի։
Եվրոպան տապալեց Արեւելյան գործընկերության ծրագիրը
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Եվրոպան պատրաստ չէր ՌԴ-ի նետած մարտահրավերին Երկու ամիս առաջ Ուկրաինայի գործադիր եւ օրենսդիր մարմինները միաձայն որոշումներ կայացրեցին վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին: Ի՞նչը փոխվեց այդ երկու ամսում, որ Ուկրաինան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը եւ հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին՝ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային
Ընկեր Թովմասյանը հեռացավ. «Ա1+»
ՀԿԿ պլենումի նիստում ընդունվեց գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականը։ Այդ մասին լրագրողները տեղեկացան, երբ նա դուրս եկավ դռնփակ նիստից եւ հեռացավ։ Ըստ կանոնադրության նրան կփոխարինի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը, եթե նիստում այլ զարգացումներ չլինեն։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Սոֆյային կասես՝ Շուշին կազատագրեմ, կգամ»
Անդրանիկը կնոջը տված խոստման միայն առաջին մասը կատարեց Տիկնոջ՝ Սոֆյայի ծննդյան օրը՝ մայիսի 7-ին, մահապարտների մի խումբ իր վրա է վերցնում հարձակման պատրաստվող հայկական ուժերի դասավորությունից ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու դժվար գործը: Ազատամարտիկները, որոնց թվում էր նաեւ 22-ամյա Անդրանիկը, բացում են Շուշին գրավելու ամենակարեւոր ճանապարհը, որից հետո հրամանատար Կոմանդոսի տղաները սկսում են գրոհը՝ ադրբեջանցիների համար միանգամայն
«Դատական կարգով փորձել ենք վիճարկել»
30 դատապարտյալ դիմում է արդարադատության նախարարին «Մենք՝ ներքոստորագրյալ դատապարտյալներս, մեր եւ մյուս դատապարտյալների անունից դիմելով Ձեզ, ներկայացնում ենք արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տիրող հիմնախնդիրը, որը երկար տարիներ լուծում չի ստացել, այլ ընդհակառակը՝ խորացել եւ մեծանում է օրինախախտումների քանակի տեսքով: Այն կապված է վաղաժամկետ -պայմանական ազատման հետ, որը գործում է միայն ձեւի համար: Մենք 26. 09.
ՍԴՀԿ նոր ատենապետը կընտրվի վաղը
Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարման ժամանակը լրացել է եւ խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը ղեկավարելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանը:
«Խնդրում եմ ԿԳ, մշակույթի նախարարներին եւ թատրոնների պատասխանատուներին՝ արագացնել»
Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համագումարի ընթացքում հնչած մտահոգությանն ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր մոտ էր հրավիրել թատերարվեստի ճանաչված գործիչների, որոնց թվում է եղել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նախարարի խոսքերով՝ «դրամահավաքությունն
Եթե սիրելու բան ունես
Բոլոր ժողովուրդների մեջ կան լուրջ, մտածող մարդիկ, եւ մեր հարեւաններն այդ առումով, իհարկե, բացառություն չեն: Արեւմուտքում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին՝ փորձելով վերլուծել, թե ինչու է իր երկիրը 1992-94 թվականների պատերազմում անհաջողության մատնվել, նշում է, մասնավորապես, որ հաղթողները ոչ միայն հայ զինվորներն էին, այլեւ Առնո Բաբաջանյանը, Սարոյանը, Փարաջանովը, Սարյանը, Ազնավուրը: Դա շատ խորը եւ ճիշտ
Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի
Նոյեմբերի 17-ից 23-ը հրադադարը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել
Նարեգ Հարթունյանն՝ ընդդեմ իր կողմից լիազորված անձանց
pastinfo.am․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին: Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ
Պրոռուսականությունը հիվանդություն է. «Հրապարակ»
Ճզմեն էլ, ծեծեն էլ, սպանեն էլ, վստահ եղեք, որ դա ոչ մի հետեւանք էլ չի ունենա
Վոլոդյա Ավետիսյանը շարունակելու է իր պայքարը
Ձերբակալված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը շարունակում է դժգոհել քննչական մարմնի անգործությունից: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում պարոն Զաքարյանն ասաց, որ քննչական մարմինը որեւէ գործողություն չի կատարում եւ միակ քայլը դատարան դիմելն էր՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ: «Անգործության է մատնված, առաջնային գործողությունները, որոնք պետք է կատարեն, չի կատարվում, և դրա վրա
Լեւոն Ներսիսյան. «Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը չպետք է իրեն նման արտահայտություններ թույլ տար». «Հայոց աշխարհ»
Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ՌԴ նախագահի այցի օրը դուրս գալ փողոց՝ «Պուտինի դեմն առնելու եւ ասելու՝ ռադ եղիր», իսկ ով չանսա իր կոչին՝ ստրուկ է եւ «քուչի թուլա»։
Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև հայ-ռուսական ռազմավարական գործակցության, այդ թվում` սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակադրումից ելնելով, ս.թ. նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի
Եղի′ր իրազեկ ու մի′ վախեցիր ՄԻԱՎ-ից
Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել
Հոբելյանականին արժանի եզրափակիչ. (Ֆոտոռեպորտաժ)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» 5-րդ խաղարկության եզրափակիչը, որում գլխավոր մրցանակը վիճարկեցին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության թիմերը, պայքարի լարվածությամբ զարդարեց մրցաշարը: Ուժային երկու կառույցների մարզական հակամարտությունում եղան թե գեղեցիկ գրոհներ, թե գնդակին տիրելու համար անհաշտ պայքար, թե վնասվածքներ, թե դեղին քարտեր՝ ճիշտ այնպես, ինչպես լինում է մեծ ֆուտբոլում:
Հայկական իշխանության ուկրաինական «սփոփանքը». 168 Ժամ
Ուրիշի խեղճությամբ սեփական խեղճությունն ու ստրկությունն արդարացնելն անգամ կենցաղային մակարդակում թուլություն նշան է:
ԵՄ-ի կազմում էլ ենք օտարալեզու դպրոցներ ունենալու, ՄՄ-ի կազմում էլ. «Հրապարակ»
Մեր պաշտոնյաները ՄՄ կազմում էլ, ԵՄ-ի կազմում էլ են նույն բութը լինելու:
Հայաստանում ռուսաց լեզուն միայն մի կարգավիճակ կարող է ունենալ՝ օտար լեզվի կարգավիճակը. «Հայոց աշխարհ»
Սահմանադրությամբ էլ հստակ ամրագրված է. «Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Վե՛րջ:
Յուրա Մովսիսյանի մասնակցությունն այսօրվա մոսկովյան դերբիում կասկածի տակ է
Այսօր ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի ԲԿՄԱ-«Սպարտակ» մոսկովյան դերբիում Յուրա Մովսիսյանի մասնակցությունը դեռ կասկածի տակ է: Կարմրասպիտակների ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Սպարտակի» լավագույն ռմբարկուի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծնկի վնասվածքն իրեն զգալ է տալիս, այդ պատճառով նա մարզումներին մասնակցում է խիստ սահմանափակ ռեժիմով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի եւ Էստոնիայի ԱՕԿ-ները համագործակցության պայմանագիր են ստորագրել
Այս օրերին Հռոմում ընթացող Եվրոպական երկրների ԱՕԿ-ների 42-րդ տարեկան համաժողովում Հայաստանի եւ Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Նեյնար Սելին համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այս մասին ИА REGNUM-ին տեղեկացրել են Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեից: Պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանն իր մարզումային բազաները կտրամադրի էստոնացի մարզիկներին, մարզումային մեթոդիկայի փոխանակում կատարել, պայքարել դոպինգի դեմ եւ


















































