Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը շարունակելու է իր պայքարը

Նոյեմբեր 23,2013 12:47

Ձերբակալված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը շարունակում է դժգոհել քննչական մարմնի անգործությունից:

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում պարոն Զաքարյանն ասաց, որ քննչական մարմինը որեւէ գործողություն չի կատարում եւ միակ քայլը դատարան դիմելն էր՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:

«Անգործության է մատնված, առաջնային գործողությունները, որոնք պետք է կատարեն, չի կատարվում, և դրա վրա դատարանները աչք են փակում: Նախաքննական մարմինը հիմքերը չի տրամադրում դատարանին՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է: Բոլոր փաստարկների վերաբերյալ քննիչը միայն կրկնում է, որ կատարվել են անհրաժեշտ գործողություններ, ապա այդ դեպքում առաջին գործողությունը առերեսումն է, ինչո՞ւ դա չի արվել»,- զարմանում է  փաստաբանը:

Փաստաբանը տեղեկություն չունի, թե ինչ հիմքով է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործ հարուցվել , ըստ նրա,  դատարանը տեղեկություն չի տրամադրում. «Հույս ունենանք, որ Վերաքննիչ դատարանը գոնե այս անգամ մատների արանքով չի նայի այս խնդիրներին: Վոլոդյան պնդում է, որ անկախ ամեն ինչից շարունակելու է պայքարը»:

Պարոն Զաքարյանը Վոլոդյա Ավետիսյանին խորհուրդ չի տվել անցնել պայքարի ծայրահեղ միջոցների՝ օրինակ հացադուլի. «Այս պայմաններում դա անիմաստ կլինի»:

Պարոն Զաքարյանի  պնդմամբ, իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարացման մասին որոշումն անօրինական է եւ ինքն արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:

Պարոն Զաքարյանը նորից կրկնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ  նրա անազատության մեջ գտնվելու միակ պատճառը հենց դա է.  «Նրան մեկուսացնելու ուրիշ  պատճառ  չեմ տեսնում: Պաշտպանության նախարարի ասածը, որ նա պայմանավորվածություն ուներ Վոլոդյա Ավետիսյանի հետ, ով խախտել է այդ պայմանավորվածությունը, խոսում է այն մասին, որ նրան փորձում են մեկուսացնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930